Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

By
Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունները Արցախյան հարցի շուրջ դարձան այս քարոզարշավի ամենաուշագրավ դրվագներից մեկը։ Դրանց արդեն անդրադարձել են համապատասխան մարմինները, դրանք քննարկվել ու քննադատվել են նաև Շահնազարյանի նախկին ընկերների ու համախոհների կողմից, անմասն չի մնացել նաև Արցախը։ Թե ինչի հիման վրա է Շահնազարյանը փորձում վախեցնել ժողովրդին ու այդ կերպ քվե ստանալ՝ միայն ինքը գիտի, համենայնդեպս վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման ողջ ընթացքում չի լսվել գեթ մեկ հայտարարություն և չի արվել գեթ մեկ գործողություն, որը կվկայեր Արցախը իր իշխանության դիմաց հանձնելու մտադրության մասին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շահնազարյանի վերջին օրերի դիտարկումներին անդրադարձավ Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը և նշեց. «Ես որևէ հայտարարություն չեմ լսել, որ ներկայիս իշխանությունը ուզում է Ղարաբաղը հանձնել։ Երկրորդ՝ Փաշինյանի հայտարարությունները բոլորովին այլ բանի մասին են վկայում, երրորդ՝ Շահնազարյանն ու ՀՀԿ-ն առհասարակ բարոյական իրավունք չունեն նման բաներից խոսելու»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ հենց իրենց օրոք է Հայաստանը սկսել բանակցել մադրիդյան փաստաթղթի շուրջ, ինչը ենթադրում է տարածքների հանձնում Ադրբեջանին, ուստի հիմա այդ ամենը բարդեն նոր իշխանությունների վրա, ըստ նրա, բարոյական չէ. «Ես ընդհանրապես համարում եմ, որ ՀՀԿ-ի համար ավելի լավ կլիներ ընդհանրապես չխոսել, լռել։ Քարոզարշավն իրենց համար ավելի մեծ օգուտ կտար, եթե լռեին։ Եթե նույնիսկ հիմա իրենք բացարձակ ճշմարտությունն ասեն, ինչին ես անձամբ խիստ կասկածում եմ, որևէ մեկը չի հավատա։ Իրենք ինչ ասում են, հակառակ ազդեցությունն է ստանում։ Իրենք նույնիսկ Նժդեհի գաղափարախոսությունները չեն հասկանում՝ գուցե մի քանի հոգի իմանա, ՀՀԿ-ում մնացածներից ոչ ոք դրա մասին գաղափար չունի»։

Արկադի Կարապետյանը հավելեց. «Խոսելու բարոյական իրավունքը ևս շատ մեծ դերակատարություն ունի, ու իրենք լավ կանեին այդ ամենը հասկանային։ Եթե լռեն, ավելի շատ ձայն կհավաքեն, հիմա ինչքան անհիմն խոսեն, այնքան ավելի են բարկացնելու ժողովրդին նման անհիմն հայտարարություններով»։

Կարապետյանը նշեց՝ հետևում է Փաշինյանի ելույթներին, տեղական և միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցներին, և ընդհանուր առմամբ ողջունում է նրա քաղաքականությունը ներքին և արտաքին հարցերի շուրջ: «Կա մի բան, որի հետ համաձայն չեմ, բայց այդ մասին կխոսեմ քարոզարշավից հետո»,- եզրափակեց նա։

 

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0