Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հարցում. ում են Ռուսաստանում համարում դաշնակից

Հարցում. ում են Ռուսաստանում համարում դաշնակից

By
Հարցում. ում են Ռուսաստանում համարում դաշնակից

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը ԱՊՀ երկրների վերաբերյալ հարցում է անցկացրել։

ԱՊՀ երկրներից Բելառուսն ու Ղազախստանը համարվում են ամենակայունն ու հաջողակները՝ Բելառուսը նշել է 68 տոկոսը, Ղազախստանը՝ 52 տոկոսը։ Այնուհետեւ նշվում է Ադրբեջանը՝ (16%), Հայաստանը (14%), Վրաստանը (12%), Ուզբեկստանը (10%)։

Բելառուսը (60%) եւ Ղազախստանը (47%) ռուսաստանցիները համարում են միջազգային ասպարեզում Ռուսաստանի դաշնակից։

Հարցման արդյունքների համաձայն՝ ռուսախոս բնակչության իրավունքներն ավելի շատ ապահովված են Բելառուսում (66%) եւ Ղազախստանում (31%)։ Նշվում են նաեւ Հայաստանը (12%), Ուզբեկստանը (7%), Ադրբեջանն ու Վրաստանը (5-ական %)։

ԱՊՀ անդամ-երկրների պետությունների ղեկավարների հանդեպ վստահությամբ առաջին եւ երկրորդ տեղերում Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարներ Ալեքսանդր Լուկաշենկոն (65%) եւ Նուրսուլթան Նազարբաեւն (49%) են։ Մյուս երկրների ղեկավարներին վստահում է ռուսաստանցիների 1-14 տոկոսը՝ Իլհամ Ալիեւին 14 տոկոսը, Արմեն Սարգսյանին՝ 8 տոկոսը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0