Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայերը մեզ այնպես են նայում, կարծես մենք կայսերապաշտ ենք. եթե չեն ուզում, որ օգնենք թուրքերի հարցում, մենք կնստենք գնացք ու կգնանք. Ստանիսլավ Տարասով

Հայերը մեզ այնպես են նայում, կարծես մենք կայսերապաշտ ենք. եթե չեն ուզում, որ օգնենք թուրքերի հարցում, մենք կնստենք գնացք ու կգնանք. Ստանիսլավ Տարասով

By
Հայերը մեզ այնպես են նայում, կարծես մենք կայսերապաշտ ենք. եթե չեն ուզում, որ օգնենք թուրքերի հարցում, մենք կնստենք գնացք ու կգնանք. Ստանիսլավ Տարասով

Ռուսաստանը Հայաստանի նոր իշխանություններին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վերաբերում է զգուշությամբ, ոչ թե անվստահությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

«Նիկոլ Փաշինյանը նոր քաղաքական գործիչ է: Նա ոչ ստանդարտ քաղաքական գործիչ է, իսկ նրա գործընկերները ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում քաղաքական այլ ծագման են, և պարզ է, որ նրան զգուշությամբ են վերաբերում: Վլադիմիր Պուտինը չի ուզում կորցնել Փաշինյանին` որպես գործընկերոջ, ինչի մասին են վկայում նրանց հանդիպումները»,- ասաց Ս. Տարասովը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը չի արել որևէ հայտարարություն կամ քայլ, որը կմեկնաբանվեր որպես հակառուսական: «Իսկ Յուրի Խաչատուրովին հետ կանչելու խնդիրը ուռճացված է, որովհետև դա այն պաշտոնը չէ, որը որոշում է ՀԱՊԿ քաղաքականությունը: Այո, Հայաստանը կանոնակարգային սխալ էր արել և հարուցել էր քրեական գործ՝ առանց Խաչատուրովին հետ կանչելու: Բայց սա հայ-ռուսական հարաբերությունների վրա չի կարող ազդել: ՀԱՊԿ-ը պետք է Հայաստանին, ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է»,- նշեց քաղաքագետը:

Հարցին՝ իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ին պետք չէ՞. չէ՞ որ Հայաստանում է ռուսական միակ ռազմաբազան, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության երաշխավորն են: «Հայերը մեզ այնպես են նայում, կարծես, մենք կայսերապաշտ ենք:

Ուզո՞ւմ են հայերը լինել ազատ, թող լինեն ազատ, մենք չունենք նման բարդույթ: Ներկայիս Ռուսաստանը Խորհրդային միություն չէ, կայսրություն չէ:

Մենք անվտանգության ապահովման առաքելություն ունենք: Մենք փրկեցինք աբխազներին ցեղասպանությունից, օսեթներին փրկեցինք, հիմա եթե հայերը չեն ուզում, որ մենք օգնենք նրանց թուրքերի հարցում, մենք կնստենք գնացք ու կգնանք»,- ասաց նա:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0