Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Արևմուտքին չհաջողվեց հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նրանց քաղաքականությունը այս տարածքում հիմնված էր միֆերի վրա. Սատանովսկի

Արևմուտքին չհաջողվեց հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նրանց քաղաքականությունը այս տարածքում հիմնված էր միֆերի վրա. Սատանովսկի

By
Արևմուտքին չհաջողվեց հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նրանց քաղաքականությունը այս տարածքում հիմնված էր միֆերի վրա. Սատանովսկի

Հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու Հայաստանի որոշումը չի կարող հանգեցնել տարածաշրջանային անկայունության: Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Ըստ նրա՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն արդեն իսկ վատ են և չեն կարող ավելի վատանալ, եթե ցյուրիխյան արձանագրությունները հայտարարվեն առոչինչ:

Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը այս տարի գարնանը առոչինչ է հայտարարելու 2008թ.-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հետ էր կանչել դրանք նաև Հայաստանի խորհրդարանից հայտարարելով, որ ժամանակն է «գրողի ծոցն» ուղարկել այս փաստաթուղթը:

«Եվրոպային, ԱՄՆ-ին չհաջողվեց հասնել նրան, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները գոնե փոքր-ինչ կարգավորվեն, որովհետև նրանք աղերս չունեն Թուրքիայի իրական քաղաքականության հետ:

Այդ իսկ պատճառով էլ այս  արձանագրությունները միանգամայն անիմաստ են»,- ասաց Եվգենի Սատանովսկին:

Արևելագետի խոսքով՝ ցյուրիխյան արձանագրությունները նույնքան անիմաստ էին, որքան 90-ականներին քաղաքականության մեջ տարածված այն թեզը, որ հետխորհրդային երկրները կարող են հաստատել դիվանագիտական կապեր բոլոր նրանց հետ, ում հետ կցանկանան:

«Այո, Եվրոպան ու Ամերիկան փորձեցին ինչ-որ բան անել, փորձեցին կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, փորձեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատել հետխորհրդային երկրի ու ոչ հետխորհրդային երկրի միջև, բայց նրանք իսկզբանե հաջողություն հասնելու շանս չունեին: Առհասարակ, արևմտյան ողջ քաղաքականությունը ոչ արևմտյան տարածքում հիմնված է որոշակի միֆերի վրա»,- մանրամասնեց Սատանովսկին:

Փորձագետը նկատեց, որ եվրոպական ոչ բոլոր երկրներն ու ԱՄՆ ոչ բոլոր նահանգներն են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, որովհետև Թուրքիան արմատապես տրամադրված է թույլ չտալ անգամ հիշատակել 100 տարի առաջ տեղի ունեցած այս հանցագործությունը:

«Ինչպե՞ս կարող էին հայ-թուրքական արձանագրությունները հաջողություն ունենալ, եթե կողմերի դիրքորոշումները միանգամայն տարբեր են, հակասում են միմյանց, իսկ ճնշում գործադրել, մասնավորապես Թուրքիայի վրա` դիրքորոշումը մեղմացնելու հարցում ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն չեն կարող: Նրանք չունեն համապատասխան գործիքներ»,- հավելեց Եվգենի Սատանովսկին:

Այսպիսով` Արևմուտքի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, արևելագետի խոսքով, միամիտ էր: Նա նշեց, որ այդ քաղաքականության արդյունքում Հայաստանը բավական մեծ գին կվճարեր, ինչպես Ուկրաինան:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԱՄՆ նոր նախագահը՝ Հանրապետական Դոնալդ Թրամփը, անձամբ է ազդեցություն ունեցել այս հարաբերությունների կարգավորման գործընթացը չեղարկելու հարցում, Եվգենի Սատանովսկին չհամաձայնեց, ասաց, որ սա այն հարցը չէ, որը կարող է մտահոգել ԱՄՆ որևէ նախագահի:

«Հայաստանը սուվերեն պետություն է և առանց որևէ մեկի խորհրդի կարող է նման որոշում կայացնել: Չեմ կարծում, որ դրանից հետո Թուրքիան կփոխի իր քաղաքականությունը, ոչ, չի փոխի, ավելի շուտ Հայաստանը պետք է փոխի իր քաղաքականությունը: Հայկական դիվանագիտությունը կախված է առաջին հերթին իր ներքին իրադարձություններից»,- նշեց Սատանովսկին:

Թուրքական քաղաքականությունը, փորձագետի դիտարկմամբ, ավտորիտար է՝ ֆաշիստական բաղադրիչներով, կրոնական, ազգայնական տարրերով, ինչից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շանսեր չկան:

«Ավելին, դա շատ մեծ ազդեցություն ունի այն պետությունների վրա, որոնք համագործակցում են Թուրքիայի հետ: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը ասում է, թե իր նպատակն է վերադարձնել Ադրբեջանի կազմ Երևանը, Ղարաբաղը: Դա փլուզում է բոլոր տեսությունները, որոնք կան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- շեշտեց Եվգենի Սատանովսկին:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0