Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Նալբանդյանն ու Մամեդյարովը կարող են փոխզիջումային համաձայնության հասնել սպասվող հանդիպմանը

Նալբանդյանն ու Մամեդյարովը կարող են փոխզիջումային համաձայնության հասնել սպասվող հանդիպմանը

By
Նալբանդյանն ու Մամեդյարովը կարող են փոխզիջումային համաձայնության հասնել սպասվող հանդիպմանը

Հունվարի երկրորդ կեսին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Այս հանդիպման մասին հայտնի էր դեռ նախորդ տարվա վերջին: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, թե եռանախագահների առաջարկությամբ նախատեսվում է ևս մի հանդիպում, որը լինելու է հունվարի երկրորդ կեսին, և արդեն կան պայմանավորվածություններ՝ կոնկրետ օրվա և հանդիպման վայրի մասին:

«Մենք նորից կառուցողական ենք տրամադրված, որպեսզի իսկապես քննարկենք, տեսնենք՝ ինչպես կարող ենք մոտեցնել դիրքորոշումները, ստեղծենք այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի առաջ շարժել այս գործընթացը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Բայց ի՞նչ հարցեր են կոնկրետ քննարկելու, ինչի՞ շուրջ են բանակցելու հակամարտող երկու երկրների դիվանագետները: Խոսք կլինի՞ հիմնախնդրի լուծման տարբերակների, տարրերի մասին, թե՞ կրկին կողմերը կենտրոնանալու են շփման գծում անվտանգության միջոցառումների իրականացման, միջադեպերի կանխարգելման, լարվածության նվազեցման խնդիրների վրա: Ամեն դեպքում նման բարձր մակարդակով հանդիպումները երբեք ինքնանպատակ չեն լինում, առավել ևս եթե հաշվի առնենք այն, որ արտգործնախարար Նալբանդյանի խոսքերով՝ դեկտեմբերի 6-ին Վիեննայում կայացած վերջին հանդիպումը տևել է շուրջ չորս ժամ:

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը չի ուզում մտնել ենթադրությունների ոլորտ, բայց ավելի շատ հակված է այն վարկածին, որ կողմերը առաջիկա հանդիպման ընթացքում քննարկելու են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածությունների կատարման հարցերը: Ռուսաստանցի փորձագետը որոշ դրական ակնկալիքներ ունի Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից: Հնարավոր է՝ Ադրբեջանը համաձայնություն տա շփման գծում դիտորդների տեղակայմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը: Սակայն Տարասովին հիասթափեցնում է այն փաստը, որ օրակարգում ներառված չէ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցային գործընթացին մասնակից դարձնելու հարցը:

 

«Այն փաստը, որ արտգործնախարարները պատրաստ են հանդիպել, ցույց է տալիս, որ կա բանակցությունների կոնկրետ թեմա: Կա ինչ-որ առաջարկ, որի մասին մենք ոչինչ չգիտենք, բայց ըստ երևույթին, այն փոխզիջումային է, քանի որ ադրբեջանական կողմը դրական գնահատական է տվել սպասվող հանդիպմանը: Դա ցույց է տալիս, որ իրենք գոհ են բանակցությունների ընթացքից: Հնարավոր է՝ Ադրբեջանը համաձայնում է շփման գծում մշտադիտարկմանը և Կասպրշչիկի լիազորությունների ընդլայնմանը: Եվ հետո նա ուզում է աջակցություն ստանալ՝ սկսելու ավելի լայն բանակցային գործընթաց, որտեղ որոշվելու են շրջանների և Ղարաբաղի կարգավիճակի հարցերը: Ինձ չի գոհացնում այն հանգամանքը, որ օրակարգում ներառված չէ բանակցությունների ձևաչափի փոփոխության, իսկ ավելի կոնկրետ՝ Ղարաբաղը բանակցային գործընթացին միացնելու հարցը, որովհետև առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, այդ պայմանավորվածությունների կատարումը կարող է կասկածի տակ դրվել: Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց կարծում եմ, որ քննարկվելու են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, մասնավորապես՝ մշտադիտարկում և դիտորդներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տարասովը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0