Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ադրբեջանում մոտ 10 կարևորագույն բանկեր կփակվեն. ադրբեջանագետ

Ադրբեջանում մոտ 10 կարևորագույն բանկեր կփակվեն. ադրբեջանագետ

By
Ադրբեջանում մոտ 10 կարևորագույն բանկեր կփակվեն. ադրբեջանագետ

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություն-զգուշացումն իր քաղաքացիներին՝ անվտանգության նկատառումներից ելնելով չայցելել մի շարք երկրներ, որոնք ահաբեկչության վտանգի առաջ են, ներառում էր նաև Ադրբեջանը: Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ադրբեջանագետ, պատմ. գիտ. թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ պատահական չէր նույն օրը Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նախարարների կաբինետի հետ:

«Նա ելույթի ամենասկզբում նշեց՝ Ադրբեջանն աշխարհի ամենակայուն երկիրն է, և չնայած աշխարհում առկա բազմաթիվ սպառնալիքներին՝ իրենք կարողանում են ապահովել անվտանգություն՝ իրենց և օտարերկրյա քաղաքացիների համար, և դա կշարունակվի նաև 2018 թ.»,- ասաց նա:

Ադրբեջանագետի խոսքով՝ այս երկու հայտարարությունները բավական հակասում են իրար: Նրա կարծիքով՝ Պետքարտուղարության հայտարարությունը կապված է Ադրբեջանում իսլամական ակտիվացման հնարավոր գործընթացների կանխատեսումների հետ, դա նաև կապ ունի Իրանում լարվածության հետ, քանի որ դա ևս անմիջականորեն կարող է ազդել Ադրբեջանում իսլամական խմբավորումների ակտիվացման վրա:

«Ադրբեջանում իշխանությունները դա մշտապես պահում են խիստ վերահսկողության ներքո, որովհետև Ադրբեջանը անկախացումից ի վեր տեսել է իսլամի ակտիվացման վտանգները, ամեն ինչ անում է՝ դա կանխելու համար: Նույն ելույթում եղան նաև տնտեսական բնույթի կանխատեսումներ՝ 2017-ին մեծ աճ են գրանցել, զարգացրել են ոչ նավթային սեկտորը, կայունացրել տնտեսությունը»,- ասաց նա:

Հակառակ Ալիևի վստահեցումներին՝ ադրբեջանագետը նշեց, որ ընդդիմադիր տնտեսագետները վատ կանխատեսումներ ունեն, մասնավորապես՝ նշում են, որ բանկային սեկտորում լուրջ խնդիրներ կան, կանխատեսվում է բանկերի փակում, ինչպիսին եղավ 2017-ին. այս տարի էլ մոտ 10 կարևորագույն բանկի փակում է սպասվում: Սակայն, քանի որ նավթի գները փոքր-ինչ կայունացել են, բանախոսը նշեց, որ Ադրբեջանում որոշակի կայունացում նկատվում է:

«Ալիևը հերթական անգամ չբացառեց պատերազմական գործողությունների վերսկսումը, նշեց, որ իրենց բանակը տարածաշրջանում հզորագույնն է և ցանկացած պահի կարող է ռազմական խնդիր լուծել: Հունվարի կեսերին ԱԳ նախարարների հանդիպման մասին հայտարարվեց, այս հանդիպումների ինտենսիվությունը կարևոր է, թեև խաղաղության իրական գործընթաց չկա, բայց կանխում է պատերազմը»,- ասաց նա՝ հավելելով, որ 2017 թ. զոհերի թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է:

Անդրադառնալով սպասվելիք ընտրություններին, որ կայանալու են հոկտեմբերի 17-ին, նա նշեց, որ Ադրբեջանում այս ֆոնին ներկլանային, ներքաղաքական վերադասավորումներ են լինում՝ Մեհրիբան Ալիևայի կլանն ավելի ազդեցիկ է դառնում, սակայն նախիջևանյան կլանը շարունակում է հսկել անվտանգային և պաշտպանական ոլորտը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0