Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Aydınlık. «Ռուս-թուրքական կոնֆլիկտի նոր մակարդակ»

Aydınlık. «Ռուս-թուրքական կոնֆլիկտի նոր մակարդակ»

By
Aydınlık. «Ռուս-թուրքական կոնֆլիկտի նոր մակարդակ»

Ռուսաստանն արդեն վստահելի չի համարում Թայիփ Էրդողանին և նրա կառավարությանը։ Այս մասին գրում է թուրքական «Aydınlık» թերթի վերլուծաբան Ռըզա Զեյլութը՝ «Ռուս-թուրքական կոնֆլիկտի նոր մակարդակ» հոդվածում։

Զեյլութն իր այս եզրակացությունը հիմնավորում է նրանով, որ Ռուսաստանը Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբին և Ազգային հետախուզական կազմակերպությանը (MİT) սիրիական պատերազմի վերաբերյալ նամակներ է հղում մամուլի միջոցով՝ շրջանցելով կառավարությունը։

Նամակներից մեկում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Սիրիայում տեղակայված ռուսական ռազմաբազաների վրա հարձակված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) օդ էին բարձրացել Իդլիբի ոչ բախումային գոտուց հարավ-արևմուտքում գտնվող Մուազզար շրջանից։ Իսկ այդ տարածքը գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ։

«Ռուսաստանը ցանկանում  է սիրիական հակամարտության կարգավորման հարցում կառուցողական երկխոսություն վարել Թուրքիայի հետ։ Բայց միևնույն ժամանակ չի պատրաստվում հրաժարվել ալ-Նուսրայի նման ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարից»,-ասված է ռուսական կողմի հայտարարություններից մեկում։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը ալ-Նուսրա անվամբ նկատի ունի Թուրքիայի կողմից որպես «չափավոր ընդդիմադիր» բնութագրվող ուժերին։ Ռուսների կարծիքով Թուրքիան աջակցում է ահա այդ ուժերին։

Նկատենք, որ Սիրիայի կառավարությունը դեմ կռվող ահաբեկիչներին աջակցելը նշանակում է՝ Թուրքիայում նույն կերպ ահաբեկչություն իրագործող PKK-ի գործունեության համար օրինական հիմնավորում ստեղծել։ Եթե դու մարդկանց գլխատող ջիհադական ահաբեկիչներին արդարացնես՝ «չափավոր» հորջորջելով, կհայտնվեն մարդիկ, որոնք ահա այդպես YPG- PKK-ին կաջակցեն», - գրում է հեղինակը։

Զեյլութի կարծիքով՝ ԱՄՆ-ն, Իսրայելը և Թուրքիան ծածուկ համագործակցության մեջ են Սիրիայի հարցում։ ԱՄՆ-ում ընթացող հայտնի դատավարության պատճառով Էրդողանը սիրիական հարցում փորձում է ներդաշնակել ԱՄՆ-ի ծրագրերին։ «Այսինքն, Էրդողանը քիչ առ քիչ դառնում է ամերիկամետ»- պնդում է նա։

Ռուսական կողմը դա հասկացել է, ուստի հայտարարում է, որ մոտ ապագայում Պուտին-Էրդողան-Ռուհանի եռակողմ հանդիպում չի կարող լինել։

«Թուրքիան գնալով կործանվում է։ Իսկ ընտրողների մոտավորապես կեսը դեռ ակնկալում է, որ երկիրը կործանող կուսակցությունը դեռ պետք է փրկի այն», - նկատում է Զեյլութը՝ ընդգծելով, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչները պարզապես «ոչ հայրենասեր և ոչ ազգասեր» են հռչակում բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են գլուխ խոնարհել իրենց առաջ։

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0