Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ինչ է ակնարկում ԱՄՆ-ն «ահաբեկչական երկիր» Ադրբեջանին

Ինչ է ակնարկում ԱՄՆ-ն «ահաբեկչական երկիր» Ադրբեջանին

By
Ինչ է ակնարկում ԱՄՆ-ն «ահաբեկչական երկիր» Ադրբեջանին

ԱՄՆ-ն այսօր Ադրբեջանը ճանաչել է երկիր՝ ահաբեկչության ռիսկերով ու անվտանգության մարտահրավերներով: Նման հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը: Վաշինգտոնը խորհուրդ է տալիս հատկապես չայցելել Լեռնային Ղարաբաղ, որտեղ պարբերական փոխհրաձգությունները հանգեցնում են մարդկային կորուստների:

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը երկակի տպավորություն է թողնում: Մի կողմից՝ ԼՂՀ-ն դիտարկվում է Ադրբեջանի համատեքստում, ինչը կարող է շահարկումների տեղիք տալ Բաքվի կողմից: Մյուս կողմից՝ ավելի էական է այն հանգամանքը, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ահաբեկչությունն ու անվտանգության սպառնալիքը կապում է Ադրբեջանի անվան հետ՝ վերջինիս փաստորեն համարելով տարածաշրջանային կայունության սպառնալիք: Եվ սա օրինաչափ է, որովհետև Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի համաձայն՝ 2011-2016թթ. Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Ադրբեջանին բաժին է հասել ռուսական ռազմական արդյունաբերության ողջ ծավալի 4 տոկոսը:

Երեկ ադրբեջանական կառավարությունում իր ծավալուն ելույթի ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստվում է ժամանակակից ռազմական տեխնիկա ձեռք բերել։ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում»,- ասել է Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթը՝ իր շեշտադրումներով, ավելի պակաս ռազմատենչ էր, քան նրա վերջին մի քանի հայտարարությունները: Ըստ ամենայնի, Ալիևը մոտ ապագայում հնարավոր չի համարում պատերազմական լայնածավալ գործողությունների սանձազերծումը՝ մանավանդ, որ դա ռիսկային կարող է լինել հենց Ադրբեջանի նախագահի համար, ով աշնանը պատրաստվում է վերընտրության ադրբեջանական համակարգի ու տնտեսության անկայունության համատեքստում: Մյուս կողմից՝ Իլհամ Ալիևը հասկացնում է, որ Ադրբեջանը շարունակելու է շանտաժի ու հոգեմաշ պատերազմի մարտավարությունը, որի միջոցով փորձում է ազդել միջնորդների դիրքորոշումների վրա:

Սակայն ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը հուշում է, որ Բաքվի նման քաղաքականությունը, մեղմ ասած, արդյունավետ չէ, և նրա անունն ավելի է կապում ահաբեկչության հետ:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0