Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «168 ժամ». Պատահակա՞ն է Իրանը բարձրաձայնում է ռուսական զենքի գործարքների անթույլատրելիության մասին

«168 ժամ». Պատահակա՞ն է Իրանը բարձրաձայնում է ռուսական զենքի գործարքների անթույլատրելիության մասին

By
«168 ժամ». Պատահակա՞ն է Իրանը բարձրաձայնում է ռուսական զենքի գործարքների անթույլատրելիության մասին

«168 ժամ» թերթը գրում է. «Փորձ է արվում ցույց տալ, որ Իրանը մոտիկից հետեւում է իրավիճակին, նկատում է ամեն բան եւ աչք չի փակում: Բարձրաձայնվում է ռուսական զենքի գործարքների մասին, նշվում դրանց անթույլատրելիության մասին, սա պատահակա՞ն է, իհարկե ոչ:

Իրանը փորձում է նաեւ ինչ-որ առումով ցույց տալ Ռուսաստանի, Թուրքիայի իրական դերակատարությունը հակամարտությունում՝ բացահայտելով, թե որ կողմն ինչպես է միջամտում հակամարտությանը, դա որքանով է ճիշտ, իրեն դիրքավորելով՝ որպես ազնիվ եւ խաղաղասեր խաղացող տարածաշրջանում»,-«168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ վերլուծելով իրանական մամուլին տված՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը:

Ըստ նրա՝ իրանական մամուլում ղարաբաղյան թեմայի ակտիվացման համար մի քանի պատճառ կա: «Առաջինը՝ ապրիլյան պատերազմը եւ սահմանների փոփոխության վտանգը, երկրորդը՝ Իրան-Իսրայել շարունակական հակասությունները եւ Իսրայել-Ադրբեջան սերտ համագործակցությունը: Ադրբեջանից ստացվող ազդակներն Իրանին ստիպում են կարծրացնել դիրքորոշումը որոշ հարցերում, եւ ԼՂ հակամարտությունն այդ հարցերից մեկն է դառնում ամենայն հավանականությամբ, դա նաեւ լծակ է, թեեւ Իրանն այստեղ դերակատարություն չունի, բայց Հայաստանին տրվող աջակցությունը լուրջ գործոն է տարածաշրջանում»,- ասել է նա»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0