Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ես վախենում եմ, որ Ռուսաստանը չօգնի Հայաստանին, երբ Անկարան և Բաքուն միաժամանակ հարձակվեն. Տոմաշ Մացեյչուկ

Ես վախենում եմ, որ Ռուսաստանը չօգնի Հայաստանին, երբ Անկարան և Բաքուն միաժամանակ հարձակվեն. Տոմաշ Մացեյչուկ

By
Ես վախենում եմ, որ Ռուսաստանը չօգնի Հայաստանին, երբ Անկարան և Բաքուն միաժամանակ հարձակվեն. Տոմաշ Մացեյչուկ

Լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկի խոսքով՝ ռուսական լրտավամիջոցներում մշտապես կարելի է նկատել «ատելության խոսք» մի երկրի կամ ազգի նկատմամբ, որը ցանկանում է երկխոսություն կամ բարեկամություն Եվրոպական միության կամ ԱՄՆ-ի հետ:

Նա Tert.am-ի զրույցում նկատեց՝ ռուսական հոգեբանությունը պարզ է՝ եթե դուք Արևմուտքի հետ եք կամ լսում եք նրանց առաջարկները, ապա իրենց թշնամին եք:

«Եթե դուք չցանկանաք համահունչ լինել ռուսական գծի հետ, ապա նրանք ամեն օր պառակտում կմտցնեն ձեր հարաբերությունների մեջ: Կարծում եմ՝ դրանից սովետական պրոպագանդայի հոտ է գալիս»,- ասաց նա:

Նշենք, որ վերջերս ռուսական Առաջին ալիքի «Վրեմյա պոկաժետ» հաղորդման ժամանակ լեհ լրագրողի՝ Տոմաշ Մացեյչուկի հարցադրումներն են բավական տարածվել և քննարկվել: Նրա հարցին պատասխանելով՝ ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Մաքսիմ Շևչենկոն հայերին անվանել էր «Ռուսաս­տանի թշնամիներ», իսկ Ղարաբաղը «ադրբեջանա­կան տարածք»: Լեհ լրագրողն իր հերթին ասել էր, որ Ղարաբաղը հայկական է համարում և մեղադրել էր ՌԴ-ին Ադրբեջանին զենք ծախելու մեջ, որն օգտագործ­վում է Հայաստանի դեմ և որով սպանում են հայերին:

Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռուսական եթերից իր ասածին և դրա հետ կապված քննարկումներին, լեհ լրագրողը նշեց՝ Հայաստանն իր համար դարձել է եվրոպական աշխարհի կարևոր մաս իր՝ Երևան և Ստեփանակերտ այցելելուց հետո:

«Ես չեմ հասկանում, թե Ռուսաստանն ինչու բավարար աջակցություն չի ցուցաբերում իր հարավային դաշնակցին, որն ինքն իրեն պաշտպանում է ադրբեջանական ագրեսիայից: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, Էրդողանն անում է շատ բան Ալիևին օգնելու համար: Ես չեմ կարող նույն բանն ասել Պուտինի և Ռուսաստանի՝ Հայաստանին աջակցության մասին: Ես իսկապես ցնցվեցի և զզվանք ապրեցի, երբ հաղորդագրություն ստացա, որ Մոսկվան զենք է վաճառում Բաքվին: Դա անհավատալի է: Ես, օրինակ, չեմ կարող պատկերացնել, որ Թուրքիան կվաճառի զենք Հայաստանին՝ հնարավորություն տալով հայկական բանակին՝ ոչնչացնել իր թշնամի Ադրբեջանին»,- նշեց նա:

Տոմաշ Մացեյչուկը նշեց, որ իր կարծիքով՝ Հայաստանը Ռուսաստանին պետք է որպես իր ազդեցության տարածման գոտի և վայր իր  ռազմական ներկայությունն ապահովելու համար:

«Ես վախենում եմ, որ Ռուսաստանը չօգնի ձեզ, երբ Անկարան և Բաքուն միաժամանակ հարձակվեն ձեր երկրի վրա: Ես կարծում եմ, որ ռուս փորձագետներն ու կարծիք ստեղծողները Հայաստանը համարում եմ Ռուսաստանի Դաշնության արբանյակային երկիր, և նրանք իսկապես զայրանում են, որովհետև հայ ժողովուրդը ցանկանում է ազատ և անկախ լինել ... դա ռուսների համար ամենաանհանգստացնող բանն է»,- ասաց նա:

Տոմաշ Մացեյչուկը նկատեց նաև՝ հայերը ցանկանում են լինել Եվրոպայի, մեծ եվրոպական աշխարհի մի մաս, և ցանկանում են բոլորին այդ մասին տեղյակ պահել: «Հայ նշանակում է եվրոպացի: Իսկ ռուս քաղաքական գործիչներն ատում են ամենը, ինչը կապված է եվրոպականացման հետ՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը»,- նշեց նա:

Խոսելով Հայաստանի՝ Եվրամիության հետ համաձայնագիր կնքելու և այդպես Եվրոպայի հետ հարաբերություններն ավելի մտերմացնելու մասին՝ լեհ լրագրողը նշեց, որ Հայաստանը պետք է փնտրի իր ճանապարհը Եվրոպայում, հատկապես եթե խոսքը վերաբերում է տնտեսությանը:

«Հայաստանի հասարակությունը պետք է կարողանա իր համար գտնել աշխատանք, պետք է կարողանա բարձր վարձատրվել և ապրել նորմալ և ապահով կյանքով: Կարծում եմ՝ Եվրոպան այդ հարցում կարող է օգնել, բայց դա դուք պետք է հասկանաք: Եթե դուք չբարեփոխեք երկրի քաղաքական համակարգը, եթե դուք չբարեփոխեք տնտեսական համակարգը, եթե դուք չպայքարեք կոռուպցիայի դեմ, եթե դուք Հայաստանն ավելի դեմոկրատ չդարձնեք, եվրոպացիները չեն գա և ձեր երկրում մեծ ներդրումներ անի: Աշխատեք շատ, առաջ շարժվեք, եթե անգամ դա սարսափելի բարդ է, պարզապես մտածեք ձեր երեխաների մասին, Հայաստանը նորից հզոր դարձրեք: Ես հավատում եմ, որ այդ դեպքում Եվրոպան կօգնի Ձեզ: Հայաստանը նորից եվրոպական կդառնա և ոչ թե «հետխորհրդային»,-նշեց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0