Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Պատերազմի դեպքում Մերձբալթյան երկրները ռիսկային գոտում կհայտնվեն. Ժիրինովսկի

Պատերազմի դեպքում Մերձբալթյան երկրները ռիսկային գոտում կհայտնվեն. Ժիրինովսկի

By
Պատերազմի դեպքում Մերձբալթյան երկրները ռիսկային գոտում կհայտնվեն. Ժիրինովսկի

Պատերազմի դեպքում Մերձբալթյան երկրները ռիսկային գոտում կհայտնվեն, բայց ելք կա` ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել եւ չեզոք կարգավիճակ ընդունել: Այս մասին Sputnik Լիտվայի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի թեկնածու, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

Ըստ Ժիրինովսկու՝ «այն երկրները, որոնք իրենց մոտ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերը կտեղակայեն, մեծ եվրոպական պատերազմի դեպքում, հնարավոր է  ոչնչացվեն, քանի որ ոչ չի հանդուրժի, որ այդտեղից Ռուսաստանի համար ուղղակի վտանգ գա»:

Նա կարծում է, որ Ռուսաստանը կարող է նախազգուշացնել այն տարածքներում հարձակում գործելու հնարավորության մասին, որտեղ հարձակման պատրաստ ՆԱՏՕ զորքերն են տեղակայված:

«Մերձբալթյան երկրների իշխանությունները, Լեհաստանը, Ուկրաինան իրենք են պահանջում, որ իրենց մոտ ավելի շատ ՆԱՏՕ զորքեր տեղակայված լինեն: Իսկ որտեղ զորքեր կան, նաեւ պատերազմ է հնարավոր: Իսկ պատերազմի դեպքում, իհարկե, ռմբակոծություն եւ դիմնակայող խմբավորումների փոխադարձ ոչնչացում է լինում», - ընդգծել է Ժիրինովսկին:

Նրա կարծիքով՝ երկրներն իրենք են իրենց ռիսկային գոտի դարձնում`իրենց տարածքում մեծ քանակությամբ ՆԱՏՕ զորքեր եւ հատկապես զրահապատ մեքենաներ տեղակայելով: «Չէ որ դրանք պաշտպանական զորքեր չեն, այլ հարձակողական, եւ շատ հնարավոր է, որ նրանց առաջ ՌԴ վրա հարձակվելու խնդիր է դրված: Ավելին, այնտեղ արդեն իրականացվում են զորավարժություններ, մշակվում են ռուսական բնակչության հետ աշխատելու մեթոդներ», - ասել է քաղաքագետը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0