Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ադրբեջանի ցանկացած քայլ կապված է ՀՀ-ի հետ. քաղաքագետը՝ Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու մասին

Ադրբեջանի ցանկացած քայլ կապված է ՀՀ-ի հետ. քաղաքագետը՝ Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու մասին

By
Ադրբեջանի ցանկացած քայլ կապված է ՀՀ-ի հետ. քաղաքագետը՝ Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու մասին

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանին չի զարմացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից եռաչափ համագործակցություն է մեկնարկել, այս անգամ՝ Պակիստանի հետ: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են եղել, ինչն էլ պատճառ է դարձել, որ տարածաշրջանի երկրների կողմից տարբեր ձևաչափեր ստեղծելու փնտրտուք սկսվի:

«Այդ ամեն ինչը սկսվեց Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի շրջանակում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից ու ընդունված համաձայնագրից, որը շատ էական էր. կարելի է ասել, որ շատ հստակ ճանաչվեց ՌԴ-ի դերն ու քաղաքականությունն այս տարածաշրջանում: Սրանից հետո բխեցին այլ գործողություններ տարբեր պետությունների կողմից՝ մենք տեսանք, որ Թուրքիան մեծ դժգոհություն հայտնեց, անգամ հայտարարեց, որ եթե այդպես է, ուրեմն թող ՌԴ-ն ու ԱՄՆ-ն իրենց զորքերը հանեն Սիրիայից: Հետո հանդիպում եղավ եռակողմ՝ ՌԴ-Իրան-Թուրքիա, մինչ այս Սոչի եկավ Սիրիայի նախագահը և այլն: Այսինքն՝ կարևորագույն բաներ եղան, ու տարբեր հարցերի շուրջ համաձայնությունների եկան»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով՝ շատ զսպող հայտարարություններ եղան ՌԴ-ի կողմից ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված: Ըստ նրա՝ այս ամենը բնական է, որ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային դուր չեկավ, ու 2 պետությունները նաև հայտարարություն տարածեցին:

«Բնական է, որ այստեղ փորձեր են արվում ալտերնատիվ ֆորմատներ ստեղծել: Թուրքիան հիմա բավականին բարդ վիճակում է՝ կապված տարածաշրջանային գործընթացների, քրդական հարցի հետ, և իզուր չէ, որ նրանք ամեն կերպ փորձում են ՌԴ-ի հետ հարաբերություններ ստեղծել: Տարածաշրջանի 2 պետությունները՝ Իրանն ու Թուրքիան, ՌԴ-ի հետ փորձում են համագործակցել, որ ՌԴ-ն առնվազն չաջակցի քրդական շարժմանը»,- ընդգծեց Մանվել Սարգսյանը:

Քաղաքագետը գտնում է, որ տարածաշրջանային գործընթացները պատահական չեն լինում, և համագործակցության նոր ձևաչափերը ստեղծվում են այսօրվա իրավիճակի պատճառով: Նա նշեց, որ սիրիական հակամարտության մեջ վերջին 1-2 տարվա ընթացքում եղան գործընթացներ, որոնք լուրջ ազդեցություն թողեցին տարածաշրջանի, այդ թվում՝ նաև ՀՀ-ի համար:

«ՌԴ ու ԱՄՆ համաձայնության եկան, ինչից հետո ակտուալ դարձավ քրդական խնդիրը: Մենք տեսանք, որ ԱՄՆ-ՌԴ որոշումները շատ ավելի լայն էին, քան սիրիական հարցի շուրջ համաձայնության գալը: Սա ազդեց և՛ ղարաբաղյան հակամարտության վրա, և՛ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման վրա, և՛ եվրոպական ժողովրդավարական կուսակցության թեզերի վրա, որտեղ ընդունեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, իսկ սա ամրապնդեց ՀՀ միջազգային դիրքերը՝ խնդիրներ ստեղծելով Ադրբեջանի համար: Իրանի հետ ՀՀ-ն համագործակցությունը խորացնում է, ազատ առևտրի գոտի է ստեղծում և այլն: Բնականաբար, սրանից հետո Ադրբեջանը նոր ձևաչափեր ու համագործակցություններ է որոնելու»,- շարունակեց Սարգսյանը:

Դիտարկմանը, որ Պակիստանն առաջարկել է Թուրքիային և Ադրբեջանին համատեղ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծել, հնարավո՞ր է՝ սա Հայաստանի դեմ գործի, Մանվել Սարգսյանն արձագանքեց. «Բա ո՞ւմ դեմ է գործելու, բացի Հայաստանից Ադրբեջանն այլ աշխարհ տեսնո՞ւմ է, Ադրբեջանի համար աշխարհը սկսում ու վերջանում է Հայաստանով: Ամեն քայլ, որ Ադրբեջանն անում է, ի վերջո, կապված է լինում Հայաստանի հետ: Հիմա իրենց ոչ ոք հրթիռ չի տալիս ու հույս ունեն միասնական ռազմարդյունաբերական համալիր ստեղծել»:

Հարցին՝ անվտանգության հետ կապված համագործակցությունները ՀՀ-ին կարո՞ղ են վտանգներից զերծ մնալու երաշխիք տալ, Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Շատ էական է, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն կոնկրետ դիրքորոշում ունեն, և այդ դիրքորոշումը համընկնում է ՌԴ-ի հետ, խոսքը ԼՂՀ խնդրի մասին է: ԼՂՀ խնդրիրն ուղիղ կապվում է ՀՀ անվտանգության հետ, և այս համատեքստում շատ էական է գերտերությունների համաձայնությունը: ՀՀ անվտանգության խնդրի հետ կապված որևէ տարբեր տեսակետներ չեն եղել»:

Անի Օհանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0