Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ռուսաստանն անում է այնպես, որ Թուրքիայի հետ համագործակցությունը կառուցվի` օգուտ բերելով նաև իր դաշնակիցներին, որոնց թվում Հայաստանն է. Վիկտոր Միզին

Ռուսաստանն անում է այնպես, որ Թուրքիայի հետ համագործակցությունը կառուցվի` օգուտ բերելով նաև իր դաշնակիցներին, որոնց թվում Հայաստանն է. Վիկտոր Միզին

By
Ռուսաստանն անում է այնպես, որ Թուրքիայի հետ համագործակցությունը կառուցվի` օգուտ բերելով նաև իր դաշնակիցներին, որոնց թվում Հայաստանն է. Վիկտոր Միզին

Ռուսաստանը հետաքրքրված է Թուրքիային ՆԱՏՕ-ից պոկելու հարցում. ԱՄՆ-ն հասկանում է, որ կորցնում է Թուրքիային և դրա համար անհանգիստ է. Վիկտոր Միզին

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերականգնվել են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) վերլուծական կենտրոնի գիտաշխատող, դիվանագետ, պատմաբան և քաղաքագետ Վիկտոր Միզինը՝ խոսելով երկու երկրների նախագահների հանդիպման մասին: Նա նշեց, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը հետաքրքրված են համագործակցությամբ, որովհետև լարված հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի, ԱՄՆ հետ: Վ. Միզինը նշեց, որ Ռուսաստանն անում է այնպես, որ Թուրքիայի հետ համագործակցությունը կառուցվի` օգուտ բերելով նաև իր դաշնակիցներին, որոնց թվում Հայաստանն է:

- Ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումից հետո երկու երկրների նախագահները երեկ 6-րդ անգամ հանդիպեցին: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումների հաճախականությունն ու արդյունավետությունը:

- Այո, դուք գիտեք, որ ռուս օդաչուին հարվածելուց հետո, այդ ողբերգությունից հետո, ռուս-թուրքական հարաբերությունները ճգնաժամի մեջ էին: Այդ փուլը հաղթահարված է: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ մեծ ուրախություն կա, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները վերականգնվել են, որ Ռուսաստանը մասնակցելու է «թուրքական հոսքի» կառուցման աշխատանքներին (խոսքը ծովային գազատար խողովակի կառուցման մասին է,-հեղինակ), որ Ռուսաստանը մասնակցում է Թուրքիայում ատոմային կայանների կառուցմանը՝ ապահովելով թուրքական կողմին էլեկտրոէներգիայով: Ռուսաստանը հետաքրքրված է, այսպես կոչված, «հավերժ ընկերությամբ», Թուրքիան ևս, որովհետև նրանք բավական լարված հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի հետ: Թուրքիան փորձում էր Ռուսաստանից C-400 գնել, բայց դա ԱՄՆ-ում ու ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներում դժգոհություն առաջացրեց: Եթե լինենք անկեղծ, Ռուսաստանը հետաքրքրված է Թուրքիային ՆԱՏՕ-ից պոկելու հարցում՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան Իրանի ու Ռուսաստանի դաշնակիցն է Սիրիայի օպերացիայում:

- Եվ հաջողվո՞ւմ է Ռուսաստանին պոկել Թուրքիային ՆԱՏՕ-ից:

- Թուրքիան արևելյան երկիր է և պատահական չէ, որ ավելի քան 300 տարի Ռուսաստանը պատերազմել է Թուրքիայի դեմ: Կարծում եմ, որ մենք ականատես ենք աշխարհաքաղաքական մեծ խաղի: Էրդողանը հետաքրքրված է Ռուսաստանի, Պուտինի հետ ունենալ լավ հարաբերություններ, որովհետև իր ձեռքում ռուս-թուրքական բարիդրացիական հարաբերությունները լավ խաղաթուղթ են Արևմուտքի դեմ: Թուրքիայում տիրող իրավիճակի համար՝ կապված մարդու իրավունքների խախտման, ձերբակալությունների և այլնի հետ, Արևմուտքի, ԱՄՆ կողմից Թուրքիան սուր քննադատության է ենթարկվում, քրդերի հարցում ևս թուրքական կողմի հասցեին քննադատություն կա, այնինչ, թուրքական իշխանությունները վախենում են, որ մեծ քրդստան կստեղծվի և ընդգծված կոպիտ քաղաքականություն են վարում քրդական համայնքի նկատմամբ: Մեծ քրդստանի ստեղծման վախը նրանց մտքում է:

- Ի դեպ` Պուտինն ու Էրդողանը հանդիպումից հետո որևէ խոսք չասացին քրդական հարցի մասին: Ձեր կարծիքով` նրանք չե՞ն քննարկել այս հարցը:

- Ռուսաստանը քրդերի հետ լավ հարաբերություններ ունի, քրդերին աջակցում է ԱՄՆ-ն, իսկ Թուրքիան, ինչպես ասացի, վտանգ է զգում նրանցից: Քրդերը բավական հզոր ռազմական միավորում ունեն՝ փեշմերգան, որը Ասադի իշխանությանը աջակցեց Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում: Ի՞նչ խոսի Պուտինը Էրդողանի հետ քրդերի մասին, ասի` մի ծեծե՞ք իրենց, մի սպանե՞ք: Սա ծիծաղելի կլիներ:

- Քրդական հարցը կարո՞ղ է ռուս-թուրքական հարաբերություններում դառնալ նոր խնդիր:

- Ոչ, երկկողմանի հարաբերություններում այն խնդիր չի դառնա: Քրդական հարցը խնդրահարույց է Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում, իսկ մեր հարաբերություններում՝ չեմ կարծում, որ սա խնդիր դառնա, որովհետև Ռուսաստանի աջակցությունը քրդերին հստակ ու ակնհայտ չէ: Իսկ ահա թուրք-ամերիկյան հարաբերություններում սա հստակ խնդիր է, թուրքերը նեղանում են ամերիկացիներից, որ քրդերին աջակցություն է ցուցաբերվում:

- Դուք, փաստորեն, համաձա՞յն եք Պուտինի հետ, որ ռուս-թուրքական հարաբերությունները գրեթե ամբողջապես վերականգնված են:

- Այո, ես համաձայն եմ, չնայած, կարծում եմ, որ մենք չպետք է այս հարաբերությունները դիտարկենք էյֆորիայի մեջ, մտածենք, որ նրանք մեր հավերժ եղբայրներն են և այլն: Մենք պետք է հասկանանք, որ աշխարհաքաղաքական մեծ խաղի ականատեսն ենք և որ Թուրքիայի համար Ռուսաստանը կարևոր շուկա է, տնտեսական ոլորտում կարևոր գործընկեր: Կամա թե ակամա Ռուսաստանն իր համար շատ կարևոր տարածաշրջանում` ի դեմս Թուրքիայի, կունենա եթե չասենք դաշնակից, ապա գոնե լավ գործընկեր` ի դեմս Թուրքիայի, եթե երկու կողմերի հարաբերությունները բարիդրացիական լինեն:

- Ի՞նչ եք կարծում՝ Արևմուտքում կուրախանա՞ն լսելով Պուտինի ու Էրդողանի երեկվա հայտարարությունները, որ ամեն բան լավ է: Դուք սպասո՞ւմ եք հակազդող քայլերի:

- Իհարկե, դա որևէ մեկին դուր չի գալիս՝ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Եվրոպային: Նրանք հետևողական են այս հարաբերությունների զարգացման ընթացքին և ինչպես ասացի, անգամ դժգոհություն են հայտնել՝ իմանալով, որ Թուրքիան մտադիր է օդային պաշտպանության C-400 համակարգ գնել Ռուսաստանից: Ինչին ի պատասխան, եթե հիշում եք, Էրդողանն ասաց, որ եթե իրեն առաջարկեն նմանատիպ մի համակարգ, ապա ինքը պատրաստ է այն գնել ոչ Ռուսաստանից, բայց առաջարկ այդպես էլ չարվեց: ԱՄՆ-ն հասկանում է, որ կորցնում է Թուրքիային ու դրա համար անհանգիստ է:

- Համաձայն չե՞ք այն կարծիքների հետ, որ Ռուսաստանի ու Թուրքիայի ջանքերը՝ վերականգնելու հարաբերությունները, ինչ-որ տեղ արհեստական են և նպատակ ունեն բարկացնել ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին, ցույց տալ, որ միավորվել են նրանց դեմ:

- Ոչ, ոչ, ի՞նչ է նշանակում արհեստական: Թուրքիան ոչ միայն Հայաստանի հարևանն է, այլև՝ Ռուսաստանի, այն տարածաշրջանում առաջատարը դառնալու ձգտումներ ունի և Ռուսաստանը հետաքրքրված է լավ հարաբերություններ ունենալ այս պետության հետ: Ռուսաստանը փորձում են շրջափակել ՆԱՏՕ-ի բազաներով, օրեցոր մեծանում է այս խնդիրը ու Ռուսաստանը, բնականաբար, ուզում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները լարված չլինեն, հատկապես, որ Սիրիայում Թուրքիան մեզ համար ռազմական դաշնակից է:

- Իսկ չե՞ք կարծում, որ փոխադարձ հետաքրքրությունը կավարտվի այն ժամանակ, երբ Ռուսաստանի կամ Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի, ԱՄՆ հետ լավանան: Չե՞ք կարծում, որ այս միավորումը կարճաժամկետ է և կձգվի այնքան, որքան շարունակվեն Արևմուտքի վատ հարաբերությունները կողմերից որևէ մեկի հետ:

- Թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի հարաբերությունները լարված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, և միջազգային տրամաբանությունն է հուշում, որ այդ լարվածությունը նպաստի թուրք-ռուսական հարաբերությունների մերձեցմանը: Չեմ կարծում, որ Ռուսաստանի իշխանությունները այնքան հիմար ու միամիտ են, որ չհասկանան դա և հաշվի առնելով այդ ամենը՝ կառուցվում են մեր հարաբերությունները, որոնք նպատակ ունեն նաև օգուտ բերել մեր դաշնակիցներին, որոնց թվում նաև Հայաստանն է:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0