Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Զինծառայության մասին օրինագիծը էական վնաս կպատճառի կրթության շարունակականությանը. «Առաքելություն»

Զինծառայության մասին օրինագիծը էական վնաս կպատճառի կրթության շարունակականությանը. «Առաքելություն»

By
Զինծառայության մասին օրինագիծը էական վնաս կպատճառի կրթության շարունակականությանը. «Առաքելություն»

«Առաքելություն» կուսակցությունը մտահոգություն է հայտնում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։Այդ մասին հայտարարություն է տարածել կուսակցության գրասենյակը։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Օրենքի նախագծով տարկետման իրավունքի սահմանափակումը բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում էական վնաս կառաջացնի կրթության շարունակականությանը: Միևնույն ժամանակ, կարևորելով և՛ բանակում, և՛ կրթության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը, կուսակցությունն առաջարկում է՝

Օրենքում պահպանել ուսումը շարունակելու համար տրամադրվող տարկետման իրավունքի ներկայիս հնարավորությունները,

Բարձրագույն կրթության ընթացքում ներառել զինվորական պատրաստության դասընթացներ ընդհանուր 6-12 ամիս տևողությամբ՝ զինվորական հավաքների մասնակցությամբ, զորամասերում ժամանակավոր ծառայություն անցնելով,

• 2018թ. պետական բյուջեում և հետագայում կրթության և գիտության ոլորտներին տրամադրվող ծախսերն առնվազն կրկնապատկել

Ծախսերի ավելացման արդյունքում առաջնահերթ բարձրացնել դասախոսական կազմի աշխատավարձերը, միևնույն ժամանակ իրապես զբաղվել կրթության ոլորտում առկա կոռուպցիայի դեմ պայքարով,

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում՝ չսահմանափակվել զուտ տարկետում տրամադրել-չտրամադրելու հարցի արծարծման պաթետիկ իշխանական ծուղակի մեջ, այլ վեր հանել ստեղծված վիճակի իրական պատճառները։

 

Կուսակցությունն համերաշխություն է հայտնում օրենքի նախագծի վիճահարույց դրույթների դեմ պայքարող ուսանողությանը»։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0