Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Պուտինն արել է հայտարարություն, որից հետո Հայաստանը պետք է զգոն լինի

Պուտինն արել է հայտարարություն, որից հետո Հայաստանը պետք է զգոն լինի

By
Պուտինն արել է հայտարարություն, որից հետո Հայաստանը պետք է զգոն լինի

Ռուսաստանի նախագահ Պուտինը Սոչիում Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունը լիարժեք վերականգնված է, այդ թվում անվտանգության ոլորտում: Թե ինչն էր պակասում մինչ այդ հաշտեցումը լիարժեք հայտարարելու համար և ինչ է ավելացրել կամ լրացրել Էրդողանը Սոչիում, իհարկե դժվար է ասել, սակայն պատմական նախադեպերից դատելով, եթե ռուս-թուրքական հաշտությունը լիարժեք է, ապա դա առնվազն զգոն ու զգույշ լինելու հիմք ու պատճառ է հայության համար:

Իհարկե ներկայումս միարժեքորեն առաջնորդվել պատմական նախադեպերով, սխալ է, ժամանակակից աշխարհը տեխնոլոգիական հեղափոխության շնորհիվ ունի ուժերի բոլորովին այլ հարաբերակցություն և տարածությունը ներկայումս խիստ հարաբերական հասկացություն է, բայց բոլոր դեպքերում ռուս-թուրքական լիարժեք հաշտությունը նշանակում է, որ հայությունն էլ պետք է լիարժեք լինի իր զգոնության մասով: Առավել ևս, երբ Պուտինը խոսում է անվտանգության ոլորտի մասին:

Բանն այն է, որ առնվազն Թուրքիայի համար անվտանգությունը ներառում է նաև հայկական հարցը: Հայկական հարցը իր հերթին ներառում է ոչ միայն ցեղասպանության ճանաչում, այլ նաև մի շարք այլ բաղադրիչներ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ու հայկական պետականության հարցը ընդհանրապես: Եվ ըստ այդմ կարելի է պատկերացնել, թե Անկարան ինչ է ակնկալում Ռուսաստանից այդ մասով, եթե հաշտեցումը լարժեք է նաև անվտանգության խնդրի տեսանկյունից:

Այսօր Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ է հանդիելու Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը: Այդ հանդիպումը փաստորեն հաջորդում է Պուտին-Էրդողան հանդիպմանը, որի ընթաքում «լիարժեք» բնույթ է ստացել ռուս-թուրքական հաշտեցումը, այդ թվում անվտանգության ոլորտում, և նախորդում է Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցին և Պուտինի հետ հանդիպմանը: Ըստ ամենայնի, Նալբանդյան-համանախագահներ հանդիպումը այսպես ասած յուրօրինակ կապող կամուրջ կամ օղակ է Պուտին-Էրդողան և Սարգսյան-Պուտին հանդիպումների միջև:

Ամբողջ խնդիրը ըստ երևույթին այն է, թե համանախագահները, այսինքն տվյալ պարագայում նրանցից երկուսը՝ Ֆրանսիան և ԱՄՆ, ինչ կթողնեն, որ անցնի այդ կամրժի վրայով կամ օղաի միջով, իսկ ինչը կարգելափակեն: Եվ բանն այստեղ ամենևին միայն ղարաբաղյան խնդիրը չէ:

 

Ի վերջո այն իմաստով ռուս-թուրքական օրակարգում միայն այդ հարցը չէ, որ կարող է առնչվել հայկական հետաքրքրությանը, լինել Հայաստանի հետաքրքրության արեալում: Միայն արցախյան խնդրով չէ, որ Հայաստանը պետք է հանդիսանա տարածաշրջանային խաղացող և այստեղ իհարկե հարցերի շրջանակը իսկապես լայն է, մինչև անգամ Հայաստան-ԵՄ համաձայնագրի սահման: Ընդ որում, ներկայիս իրավիճակում տակտիկական առումով այդ հարցը Թուրքիային կարող է մտահոգել ավելին և այդ հարում Թուրքիան կարող է ավելի ընդհանուր ակնկալիքի հույսեր ունենալ Ռուսաստանում, քան ղարաբաղյան հարցում, մի շարք պատճառներից ելնելով:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0