Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայաստանի 40 բուհեր և 50 քոլեջներ այլ երկրների օգտին են աշխատում. Ադիբեկյան

Հայաստանի 40 բուհեր և 50 քոլեջներ այլ երկրների օգտին են աշխատում. Ադիբեկյան

By
Հայաստանի 40 բուհեր և 50 քոլեջներ այլ երկրների օգտին են աշխատում. Ադիբեկյան

Հայաստանի բուհերն ավարտած ուսանողների 75 տոկոսը ցանկանում է մեկնել երկրից, քանի որ գիտի՝ չի կարողանա իր մասնագիտությամբ աշխատանք գտնել, իսկ եթե գտնի էլ, աշխատավարձը շատ ցածր կլինի:

Այդ մասին է վկայում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կողմից անցկացված հարցումը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կա 40 բուհ, 50 քոլեջն և 100-ից ավել տեխնիակական ուսումնարան:

Դրանցից  մի մասում կարելի է պետպատվերով սովորել, մյուսներում ուսանողներն իրենք են վճարում:

Այսպես թե այնպես, ստացվում է, որ այդ հաստատությունները այլ երկրների օգտին են աշխատում, պատրաստում են մասնագետներ, որոնք Հայաստանում չեն աշխատելու:

Ըստ հարցման՝ Հայաստանից մեկնելու մասին երազում են ոչ միայն ուսանողները, այլև ամբողջ  բնակչության 50 տոկոսը:

Ընդ որում՝ հարցվածների 17 տոկոսը արդեն հստակ որոշել են մոտ ժամանկներս մեկնելու մասին, իսկ 31 տոկոսը կմեկնեին, եթե այդպիսի հնարավորություն ունենային:

Ադիբեկյանի տվյալներով՝ վերջին 25 տարիների ընթացքում երկրից ավելի քան 2,5 մլն հայ է հեռացել:

 

Եթե չլիներ արտագաղթի խնդիրը, Հայաստանում այսօր առնվազն 5 մլն մարդ կլիներ, իսկ այժմ նրանք 2,5 մլն են: Եթե այդպես շարունակվի, դարավերջին երկրում 1,7 մլն մարդ կմնա:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0