Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հնարավոր չէ՝ Արցախի հարցում ցավոտ լուծումներ պարտադրվեն. կա գիծ, որից այն կողմ չենք անցնի

Հնարավոր չէ՝ Արցախի հարցում ցավոտ լուծումներ պարտադրվեն. կա գիծ, որից այն կողմ չենք անցնի

By
Հնարավոր չէ՝ Արցախի հարցում ցավոտ լուծումներ պարտադրվեն. կա գիծ, որից այն կողմ չենք անցնի

Հնարավոր չէ՝ Արցախի հարցում Հայաստանին ցավոտ լուծումներ պարտադրվեն, որովհետև կա գիծ, որից այն կողմ մենք երբեք չենք գնա փոխզիջումների։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Դրա մասին խոսել է ՀՀ նախագահը, դա Արցախի անկախությունն է, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն է և ամենակարևորը՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Պուտին-Էրդողան հանդիպմանը և Էրդողանի հայտարարությանը, թե այդ հանդիպման ժամանակ քննարկելու են Ղարաբաղի հարցը, Շարմազանովն ասաց. «Առաջին անգամ չէ, որ Էրդողանը նման գնահատականներ է տալիս։ Թուրքիայի մասին ավելի դիպուկ, քան Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է ասել, դժվար թե որևէ մեկն ասի։ Իսկ Լավրովն Ապրիլյան պատերազմից հետո ասել է՝ Թուրքիայի վարքագիծն ու գործողությունը Ապրիլյան պատերազմի օրերին ոչ թե խաղաղության էին միտված, այլ ուղղված էին պատերազմին։ Դրա համար մեր ռուս, եվրոպացի կամ ամերիկացի գործընկերները, որոնք հարաբերվում են Էրդողանի հետ, թուրքական քաղաքական իսթեբլիշմենթի հետ, ճիշտ կանեն՝ օգտվեն Լավրովի հայտարարությունից։ Այո, Թուրքիայի գործողությունները Ապրիլյան պատերազմի օրերին միտված էին պատերազմական գործողությունների վերսկսմանը։ Մի պետություն, որն իրականացնում է ոչ թե խաղաղության, կայունության գործընթաց, այլ իրականացնում է մի գործընթաց, որը չի բխում տարածաշրջանի կայունության տրամաբանությունից, նման պետությունը տեղ չունի այդ գործընթացում։ Հայկական կողմերը դրան երբեք չեն համաձայնի»։

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական մերձեցմանը, Շարմազանովն ասաց. «Որքան նրանք մերձենում են, տաս այդքան էլ ունեն լուրջ անհաղթահարելի խնդիրներ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0