Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Եվ այդ ժամանակ Լևոն Իգիթյանն ասաց...». Մարտին Վարդազարյան

«Եվ այդ ժամանակ Լևոն Իգիթյանն ասաց...». Մարտին Վարդազարյան

By
«Եվ այդ ժամանակ Լևոն Իգիթյանն ասաց...». Մարտին Վարդազարյան

Մեր զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը

- Պարոն Վարդազարյան, Երևանի ավագանու նիստերին ՀՀԿ խմբակցության պահվածն ինչպե՞ս եք գնահատում։ Հատկապես երեկ վիրավորանքների տեղատարափ էր։ Չե՞ք դատապարտում։

- Ինձ մի տարբերակով ասացին, որ բառացիորեն հայհոյանքներ են եղել, բայց այդպիսի բան չի եղել։ Իսկ երբ մեկը խոսում է, նրան ընդհատելը շատ տգեղ բան է, դա կոչվում է պրովոկացիա։ Եվ այդ ժամանակ Լևոնն ասաց՝ դե բերանդ փակի։ Եվ այստեղ հարկավոր է ոչ թե հետևանքը, այլ պատճառը նայել։ Իսկ պատճառը... սա սադրանք էր, տեղի-անտեղի ընդհատելը, պատճառը շարունակ միկրոֆոնը միացնել և խոսելն է և ոչ ըստ էության։

- Վիրավորանքները չե՞ք դատապարտում։

- Հոգնակի վիրավորանքներ չեն եղել, եղել են ուղղակի, որ նա ասաց՝ դե բերանդ փակի։

- Այսինքն՝ Դուք միայն դա եք լսել, մնացածը չեք լսել։

- Դե եթե նա իրեն իրավունք է վերապահում ամբողջ ավագանու անդամներին, քաղաքապետին և նախագահին վիրավորել ավելի տգեղ բառերով, վերջապես համբերությունն էլ սահման ունի, և նյարդերը տեղի են տալիս։ Դրա համար ուսւմնասիրեք հիմքը, պատճառը, իսկ հետո նոր հետևանքը։ Ժուռնալիստները միանգամից ընկնում են հետևանքի հետևից՝չպարզելով, թե սա ինչի արդյունք էր, ինչի արձագանք էր։

- Դուք էլ այդպես կվիրավորեի՞ք  կնոջը։

- Երևի իմ նյարդերը մի քիչ ավելի ամուր են գտնվել, որովհետև իմ մտքում էլ կար ինչ-որ մի ձևով ընդհատել։ Երբ խոսում ենք կնոջ իրավունքների մասին, կնոջ իրավունքը նախևառաջ հարգել դիմացինին։ Իսկ այդ բանը բացակայում էր, և վիրավորանքների այն հոսանքը, որ գալիս էր նստած տեղերից, սա ցանկացած մարդ ինչ-որ մի պահ կարող էր էր չդիմանալ և ավելի կոպիտ արտահայտություններ անել՝ չնայած «բերանդ փակիրը» գտնում եմ, որ տվյալ պահին այդքան էլ կոպիտ չէր։ Ասել, որ կնոջը վիրավորեցին, իսկ եթե կնոջ և տղամարդու իրավունքները հավասարվում են, գտնում են, որ նույն իրավունքներն ունեն, գուցե կնոջ իրավունքները մի քիչ ավելի են, բայց դա չի նշանակում, որ ինքը պետք է լուտանքներ և հայհոյանքներ թափի։

- Հայհոյանքը Լևոն Իգիթյանի շուրթերից էր։ Հաշվի առնելով նիստերին նրա պահվածքը՝ հնարավո՞ր է բարձրացնեք նրա՝ ավագանուց հեռացնելու հարցը։

- Հայհոյանք չի եղել, նա ուղղակի ասաց՝ դե բերանդ փակիր։ Դուք պետք է ներկա լինեիք, ոչ մի երեք տառանոց բառ չի եղել, սա հորինված է։ Հիմա մի քիչ էլ գնա, ուրիշ բաներ էլ կավելացնեն։ Եվ եթե ուզում են սուտը տարածվի, սա շատ մեծ սուտ է։ Նայեք տեսագրությունը, նման բան չի եղել։

Ինչ վերաբերում է հեռացմանը, ապա եթե ավագանիից հեռացնելու հարց լինի, ապա ավագանուն վիրավորանքներ հասցնելու համար հարկավոր է նրան հեռացնել, ով այդ վիրավորանքները հասցրեց ավագանուն։ Կամո Հովհաննիսյանը խոստացավ, որ կարող է դատի տալ այդպիսի վերաբերմունքի համար։ Այնպես որ, կարելի է հեռացնել նրան, ով պատճառ է դառնում այդ ամենին։

- Ընտրություններից հետո Զարուհի Փոստանջյանը հայտարարում էր, որ Տարոն Մարգարյանի կյանքը վերածելու է դժոխքի։

- Հիմա ուզում են կյանքը դժոխքի վերածել, և ոչ միայն նրանը, ոչ միայն ավագանու անդամներինը, այլ նաև հասարակության մեջ սեպ խրելով, որովհետեւ կեղծ ճշմարտության կողմնակիցներ միշտ գտնվում են, և դա ավելի արագ է տարածվում, քան ճշմարտությունը։ Սա էլ նորություն չի։

- Այսինքն՝ Դուք չեք դատապարտում Լևոն Իգիթյանին, Կամո Արեյանին, Նաիրա Նահապետյանին։

- Երբ ընտիր հայերենով բացատրություն տրվեց այս երևույթին, այնտեղ ասվեց՝ ձեր ընտիր հայերենը մեզ ոչինչ չի ասում։

Սիրանույշ Պապյան, Հարցազրուցավար

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0