Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Փորձագետ. Ադրբեջանի կողմից «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ի գնումը չի կարող համարժեք լինել հայկական «Իսկանդերին»

Փորձագետ. Ադրբեջանի կողմից «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ի գնումը չի կարող համարժեք լինել հայկական «Իսկանդերին»

By
Փորձագետ. Ադրբեջանի կողմից «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ի գնումը չի կարող համարժեք լինել հայկական «Իսկանդերին»

«Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ ) ձեռք բերելու Ադրբեջանի մտադրության մասին տեղեկությունը վաղուց է շրջանառվում, եւ բնավ նորություն չէ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող Բելառուսի պաշտպանության նախարարի այցի «մանրամասները» եւ ենթադրվող սպառազինումների գնումը:

«Սկսենք նրանից, որ ՀԿՌՀ-ն չկառավարվող հրթիռների շարքին է դասվում, որ ավելի շուտ քաղաքացիական բնակչության խոցման համար է նախատեսված, ոչ թե բանակի: «Իսկանդերները» իրենցից ներկայացնում են դիպուկ սպառազինություն եւ նախատեսված են կոնկրետ նպատակի եւ օբյեկտի խոցման համար: Այդ պատճառով համեմատել, առավել եւս խոսել սպառազինությունների հավասարազորության, բալանսի պահպանման մասին անտեղի է», - նշել է Արկադի Գրիգորյանը:

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի բավական պատկառելի հավաքածու ունի, հիմա նաեւ՝ «Պոլոնեզների». Ինչպես նկատել է Արկադի Գրիգորյանը, Ալիեւը չի էլ թաքցնում, որ նրան ավելի մեծ թվով ՀԿՌՀ-եր են պետք Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում մեծ կորուստներ պատճառելու համար: Մոտ 100 հազարանոց ադրբեջանական բանակի համար մեծ հեռահարության համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի քանակը ռեկորդային է, նշել է Գրիգորյանը:

«Հայաստանի կողմից «Իսկանդերի» ձեռքբերումը պատասխան քայլ էր Ադրբեջանի կառավարության գործողություններին: Այդ պատճառով Հայաստանի սպառազինություններում մեծ թվով համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր երբեք չեն եղել, որովհետեւ հայկական կողմը չի ձգտում քաղաքացիական բնակչությանը մեծ վնաս հասցնել, այլ նախընտրում է գերճշգրիտ նշանառություն սպառազինություն», - ընդգծել է փորձագետը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0