Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայ-իրանական հարաբերություններում խանգարիչ կարող են լինել Հայաստանում առկա կոռուպցիան և մենաշնորհները

Հայ-իրանական հարաբերություններում խանգարիչ կարող են լինել Հայաստանում առկա կոռուպցիան և մենաշնորհները

By
Հայ-իրանական հարաբերություններում խանգարիչ կարող են լինել Հայաստանում առկա կոռուպցիան և մենաշնորհները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թեհրանում տպագրվող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը:

-Պարոն Քեշիշյան, ի՞նչ սպասումներ կան վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Իրան կատարած այցից: Առավելապես, որ այս այցը տեղի է ունենում այս օրերին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների չափազանց թեժ հանգրվանում: Ավելին՝ Թրամփը սպառնացել է այս շաբաթ միջուկային համաձայնագրից դուրս դնել ԱՄՆ-ի ստորագրությունը:

-Երևի թե այնքան էլ չի փոխվել իրավիճակը պատժամիջոցների առումով: Եվ Թրամփի աշխուժությունն այդ դաշտում նոր բան չի բերել, թեև որոշակի ազդեցություն տնտեսության վրա թեթևակի կա: Այնուամենայնիվ, ինձ չի թվում, թե դա կարող է ազդել Իրան-Հայաստան հարաբերութունների վրա: Վարչապետի այսօրվա այցը կարելի է դիտարկել որպես լավ շարժում, որը կկարողանա հայ-իրանական հարաբերությունների մեջ դրական դեր խաղալ, իհարկե եթե մենք՝ որպես հայկական կողմ, կկարողանանք դա լավ արժևորել և հասցնենք հարցը մեր նպատակին: Ինչպես գիտեք, հայ-իրանական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են, և դրան նոր բարձունքի հասցնելու ձգտում չկա, քանի որ արդեն գագաթնակետին է: Բայց, դժբախտաբար, քաղաքական գետնից զատ, այլ դաշտում, մանավանդ տնտեսական դաշտում, չենք տեսնում դրա թարգմանությունը: Հենց դրա կարիքն է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն ունեն, այսինքն՝ Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացումը, մանավանդ վերջին շրջանում աշխուժությունը, որ նկատվում է Արաքսի ափի ազատ առևտրի գոտու ստեղծման, պետական ներդրումների խոստումների պարագայում, Մեղրիում և այլ շրջաններում, ինչպես գիտեք, խոսվում է իրանական ներդրումների մասին: Իրանական ապրանքների մուտք գործելը Հայաստան մեզ համար այնքան ձեռնտու չէ, որքան ներդրումը: Սա շատ կարևոր է, իսկ ավելի կարևոր է այն հարցը, որ այդ ներդրումը չգնա հասնի այնպիսի մի տեղ, որ դեմ առնի որոշակի մարդկանց մենաշնորհներին, որոշակի կոռուպցիոն կամ այլ դժվարությունների կհասցնի, որ կխախտի երկու երկրների տնտեսական նոր զարգացող հարաբերությունները: Եվ սա մեզ համար կարող է քայքայիչ լինել: Եվ սրան է, որ պետք է դեմ լինենք: Եվ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, սրան է, որ պիտի լուծում տա:

Գիտենք, որ Իրանի համար Եվրասիական շուկա բացվելը շատ կարևոր է, և Հայաստանը կարող է շատ լավ ելակետ դառնալ Իրանի համար, իսկ դա Հայաստանի համար օգտավետ աշխատանք կարող է լինել, եթե կարողանանք ճիշտ գնահատել: Թվում է՝ աշխատանքն այդ ուղղությամբ է ընթանում:

-Ռուսաստանը որքանո՞վ է խոչընդոտում հայ-իրանական հարաբերությունների ավելի խորացմանը: Պատժամիջոցների վերացումից հետո խոսվում էր հայ-իրանական լուրջ գործակցության մասին, բայց դրանք կյանքի չեն կոչվում: Ըստ Ձեզ՝ Ռուսաստանն է ճնշում:

-Ակնարկը հասկանալի է, բայց չմոռանանք, որ վերջին շրջանում քաղաքական, միջազգային անցուդարձերը և նաև տարածաշրջանային անցուդարձերը: Այսօր ռուսների համար շատ կարևոր է թուրքական, իրանական կողմին դեպի իրենց քաշելը, և այդ քաղաքական հարաբերությունների ֆոնի ներքո չեն կարող նման հարաբերությունների դեմ գնալ, որովհետև նման հարաբերությունների ստեղծումն այսօր նույնիսկ իրենց շահերի մեջ կարող է տեղավորվել: Եվ ինձ չի թվում, որ դա այսօր ռուսներին ձեռք կտա: Ավելի շուտ, այստեղ խանգարիչ կարող է լինել հայկական կողմում առկա կոռուպցիան և մենաշնորհները, որ գոյություն ունեն, քան ռուսական կողմը:

-Թրամփը սպառնացել է այս շաբաթ միջուկային համաձայնագրից դուրս դնել ԱՄՆ-ի ստորագրությունը: Ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում այս փուլում:

-Այսօր նորություններին եթե հետևեք, ԱՄՆ-ի ներսում այս հարցի շուրջ տարակարծություններ կան: Եվ մարդիկ մեկ-մեկ այնպիսի հայտարարություններ են հնչեցնում ԱՄՆ-ում, անգամ Սպիտակ տունը որակում են որպես մանկապարտեզ: ԱՄՆ-ին օգուտ չի բերի նման համաձայնագրից դուրս գալը, Եվրոպան դրան դեմ է, ռուսները դրան դեմ են, Չինաստանը՝ նույնպես, և ԱՄՆ-ն հայտնվել է մի կողմում, և ուզում է իր գերիշխանությունը որոշ չափով պարտադրելու հաշվին սեղմել, բայց եթե հարևան երկրներն այստեղ իրար կողք կողքի ապրում են, որևէ ազդեցություն չի կարող ունենալ, մանավանդ երբ Իրան-Ամերիկա հարաբերությունների դուռը դեռ չէր բացվել, երկխոսություն չկար և Իրանը շրջափակման մեջ էր, Իրան-Հայաստան հարաբերություններ գոյություն ունեին, և Իրանը տնտեսական որոշակի աճ ուներ և որոշակի աշխատանք էր տանում և որևէ խնդիր չուներ:

–Նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ այցելել էր Իրան, պայմանավորվածություններ ձեռք բերել, սակայն նախկին սպասումները չեն արդարացել: Կարեն Կարապետյանը կկարողանա՞ այդ հարցերին լուծում տալ:

-Այո, այդպես է, նախկինում դա չի իրականացել, բայց նկատի ունենալով պարոն Կարապետյանի դրսևորած աշխուժությունը, մոտեցումները, որ ունեցել է վերջին շրջանում, նկատի ունեմ իրանական ներկայությունը Մեղրիում, Արաքսի ափի շրջանում որոշակի դերակատարությունը, և հիմա մանավանդ իրանական կողմում առկա աշխուժությունն այդ հարցում և ձգտումը դեպի ավելի խորացման, կարծում եմ, պարոն վարչապետին նման հնարավորություն կտա դեպի դրան գնալու: Իսկ արդյոք կլինեն Հայաստանի իշխանություններից արգելակողներ առկա ուժերի կողմից, չգիտեմ, կարող եմ ասել, որ դրան մի քիչ կասկածանքով կարելի է նայել՝ նկատի ունենալով առկա կոռուպցիան և մենաշնորհները: Վարչապետը պետք է ցույց տա՝ արդյո՞ք ի վիճակի է քաղաքականից խնդիրները տեղափոխելու տնտեսական հարթություն և այդ հարաբերություները հզորացնելու և Հայաստանը հզոր երկիր դարձնելու, ուրեմն կողջունենք վարչապետին, եթե չի կարողանա, կարծում եմ, նա պետք է մտածի իր վաղվա օրվա մասին:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0