Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Քրդերն այնքան չեն վախենում Թուրքիայից և Բաղդադի իշխանություններից, որքան Իրանից. իրանագետ

Քրդերն այնքան չեն վախենում Թուրքիայից և Բաղդադի իշխանություններից, որքան Իրանից. իրանագետ

By
Քրդերն այնքան չեն վախենում Թուրքիայից և Բաղդադի իշխանություններից, որքան Իրանից. իրանագետ

Իրաքի քրդերը տեսական առումով կարող են միավորվել միայն  Իրանի քրդերի որոշ հատվածի հետ՝ հաշվի առնելով այն խոշոր դերակատարությունը, որ Իրանն ունի այս տարածաշրջանում: Քրդական տարածաշրջանում Իրանի ներկությունը, բացի քաղաքականից, նաև ռազմական տիրույթում է: Իսլամական պետության դեմ պայքարում  Իրանը լրջագույն աջակցություն է տրամադրել քրդական փեշմերգային: Իրաքյան Քրդստանի անկախության հնարքվեի թեմայով այսօր կազմակերպված կլոր սեղանի ժամանակ այս մասին հիշեցրեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

«Իրանցիները համարում են, որ քրդերն իրանական ժողովուրդներ են և Իրանի հետ ունեն բազմաթիվ մշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններ: Դիցուք, ասվածի վկայությունը մեկ միասնական դյուցազներգությունն է՝ «Շահ Նամեն»: Անգամ Մասուդ Բարզանիի քրդերենի բարբառը շատ մոտ է պարսկերենին: Այս ամենից դատելով՝  ակնհայտ է, որ առանց Իրանի շահերը հաշվի առնելու՝ քրդերը չեն կարող որևէ գործողություն ձեռնարկել»,- ասաց բանախոսը:

Վարդան Ոսկանյանի խոսքով, քրդերն այնքան չեն վախենում Թուրքիայից, Սիրիայից և Բաղդադի իշխանություններից, որքան Իրանից: «Ընդհանուր առմամբ, քրդական ներքաղաքական ոլորտում կարծիք կա, որ Բաղդադի իշխանությունն առաջնորդվում է բացառապես Իրանի շահերով կամ այլ խոսքով, Բաղդադի կենտրոնական իշխանությունն Իրանի խամաճիկային կառավարությունն է, որը ձևական առումով է առանձին կողմ ներկայանում»,- նշեց իրանագետը:

Բանախոսը հատկանշական համարեց, որ իրանական պատժամիջոցները վերաբերում են Իրաքյան Քուրդիստանի տնտեսության հատկապես այն հատվածներին, որոնցից սնվում է իշխանության բարզանիական թևը:

Ինչ վերաբերում է նոյեմբերին Իրաքյան Քրդստանում կայանալիք նախագահական ընտրություններին՝ Վարդան Ոսկանյանը դրանք ինչ-որ առումով տարօրինակ որակեց, քանի որ այս պահի դրությամբ նույնիսկ հայտնի չեն նախագահի թեկնածուները:

 

«Ըստ էության՝ գործ ունենք մի գործընթացի հետ, որը քաղաքական իմաստով  ընտրություն անվանելը բավական բարդ է լինելու: Սա հերթական անգամ ավելացնելու է Քրդստանում իշխանության ձևավորման լեգիտիմության պահանջը: Նույնիսկ անկախության հնարաքվեն ունի լեգիտիմության հսկայական խնդիր: Այն անցկացվել է չգործող խորհրդարանի պայմաններում: Հանրաքվեն տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, որտեղ Բարզզանիի լիազորությունները ավարտին են հասցված եղել: Դրանք երկարաձգվել են ԻՊ-ի դեմ պայքարի քողի ներքո»,- հիշեցրեց բանախոսը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0