Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Բաքվում նկատել են, որ ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են ԼՂ հակամարտությունը

Բաքվում նկատել են, որ ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են ԼՂ հակամարտությունը

By
Բաքվում նկատել են, որ ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է վարչապետ Կարեն Կարապետյանի` Թեհրան կատարած այցը և, մասնավորապես՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումը: Բաքվում նկատել են, որ Կարապետյանը և Ռոհանին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի:

Մեջբերվել է Կարեն Կարապետյանի դիտարկումը, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից է:

Սրանից բացի ադրբեջանական լրատվամիջոցները գրեթե նույնությամբ թարգմանել են ՀՀ կառավարության կայքում տարածված հաղորդագրությունը: Դրանում նշված է, որ Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել` վարչապետի այցը կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ պատրաստակամ է օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:

 

«Հայաստանը մեծապես կարևորում է հարևան Իրանի հետ ունեցած ջերմ և բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր և հիմնված են փոխադարձ շահերի վրա: Կարող եմ ուրախությամբ նշել, որ այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0