Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայ-թուրքական արձանագրությունները Սերժ Սարգսյանի համար ինչ-որ իմաստով փրկության օղակ էին. Գևորգ Մելիքյան

Հայ-թուրքական արձանագրությունները Սերժ Սարգսյանի համար ինչ-որ իմաստով փրկության օղակ էին. Գևորգ Մելիքյան

By
Հայ-թուրքական արձանագրությունները Սերժ Սարգսյանի համար ինչ-որ իմաստով փրկության օղակ էին. Գևորգ Մելիքյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է 2018թ. մտնել որպես վարչապետ, որը չի ունենա նախագահի բեռը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասով:

Նա հիշեցրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացն սկսվել է դեռևս 90-ականներից:

«Հայ-թուրքական հարաբերություններում այն փուլը, որ հիմա մենք ունենք, սկսվել է 2000-2001 թվականներից, երբ Միացյալ Նահանգները նախաձեռնությամբ հանդես եկավ։ Այնուհետև որոշակի դադար եղավ, հետո 2005 թվականից սկսեցին ինտենսիվացնել: 2008-ը Սերժ Սարգսյանի համար ինչ-որ իմաստով փրկության օղակ էր, որովհետև Հայաստանում ընտրություններից հետո շատ լուրջ էր վիճակը, և նա կարողացավ հետաքրքիր ձևով ակտիվացնել այդ քննարկումները և հասցնել այն կետին, որը մենք ճանաչում ենք որպես «ֆուտբոլային դիվանագիտություն»»,- ասաց նա:

Նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված խնդիրները շատ էին, ամենամեծը ԼՂ հիմնահարցն էր, սակայն դա միակը չէր:

«Թուրքիայում այդ պրոցեսի չլինելը կապում էին ռուսական ազդեցության հետ, ոմանք այդ պրոցեսի չլինելը կապում էին նաև Գյուլ-Էրդողան հարաբերությունների հետ՝ համարելով, որ Էրդողանը բավականին խանդով էր վերաբերվում այդ գործընթացին, քանի որ նա ստվերում էր մնացել, և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացն ավելի շատ պատրվակ էր, քան հիմնական պատճառը այդ արձանագրությունները չբավարարելու համար»,- ասաց նա:

Փորձագետի նկատառմամբ՝ ՀՀ նախագահը գիտի, որ Թուրքիան արձանագրությունները սառեցրել է 2009-ից սկսած և ընդհանրապես չի պատրաստվում այն վավերացնել:

«Խնդիրներ միշտ էլ կային: Սերժ Սարգսյանը փորձում էր շահած կողմ դուրս գալ ամեն առումով. կստորագրվեր, թե չէր ստորագրվի՝ իր համար դա շահեկան վիճակ էր ներքաղաքական կյանքում, արտաքին ասպարեզում հեղինակություն ձեռք բերելու և այլ առումներով»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր, երբ արդեն Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ մինչև 2018 թվականը Թուրքիային ժամանակ է տալիս, դա միայն մեր ներքին լսարանի համար է։

«Նաև նրա համար է, որ 2018 թվականին, երբ կլինի նոր կառավարություն, նոր նախագահ, նոր վարչապետ, և կարծում եմ՝ նա կլինի վարչապետը, 2018թ. կմտնի առանց այդ բծի»,-ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0