Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ՊԵԿ-ը գտել է ձեւը. Քրեա-օլիգարխիային բերման են ենթարկում

ՊԵԿ-ը գտել է ձեւը. Քրեա-օլիգարխիային բերման են ենթարկում

By
ՊԵԿ-ը գտել է ձեւը. Քրեա-օլիգարխիային բերման են ենթարկում

Ժողովուրդ թերթը գրել է, որ ՊԵԿ-ը դատի է տվել Լեւոն Սարգսյանին պատկանող ընկերությանը: ՊԵԿ-ը պահանջում է ընկերությունից շուրջ 5 միլիոն դրամ գումար բռնագանձել եւ պարտավորեցնել Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ին կատարել մաքսային պարտավորությունները:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում Սամվել Ալեքսանյանին, Միհրան Պողոսյանին եւ այլ խոշոր սեփականատերերի ընկերություններում: Իսկ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում սկսված ստուգումները մեծ աղմուկի առիթ դարձան:

Գագիկ Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ ԱԺ համանուն խմբակցության պատգամավորները կոշտ քննադատության ենթարկեցին կառավարությանը: Հայտնի չդարձավ՝ որն էր ձուն ու որը հավը՝ այդ քննադատությունը հաջորդեց ստուգումների՞ն, թե ստուգումները հետեւեցին քննադատությանը, սակայն դա էական չէ: Ակնհայտ է, որ դրանք կապված էին, եւ ՊԵԿ-ի պարզաբանումից հետո Ծառուկյան դաշինքը դարձավ «չխոսկան», խուսափելով սուր ելույթներից: Ավելին, դաշինքում ակնհայտ դարձան տարաձայնություններ:

Իսկ ՊԵԿ պարզաբանումը հետաքրքիր էր: Դրանում նշվում էր, որ համակարգիչն է ընտրել Ծառուկյանի ընկերությունները, եւ ընդհանրապես, համակարգիչն ընտրում է ռիսկային ընկերությունները, որից հետո էլ սկսվում են ստուգումները:

Իսկ հայկական քրեա-օլիգարխիային պատկանող բիզնեսը ոչ միայն ռիսկային է, այլեւ պարունակում է քրեական օրենսգրքի բազմաթիվ հատկանիշներ: Համակարգիչն էլ լուրջ բան է՝ այս հող ու ջրի բան չէ, տարբերություն չի դնում, թե ով է այդ ռիսկային ընկերության տերը: Ավելին, ներիշխանական վերադասավորումների ներկայիս փուլում այն երեւում է կատարելու է առանցքային դերերից մեկը:

Այդ վերադասավորումները մտնում են վճռական փուլ, որի թիրախը իշխանության խնդրի հանգուցալուծումն է 2018-ին: Կարեն եւ Սամվել Կարապետյանների թիմը Հայաստանում իշխանության շահառուներից մեկն է, այն ծավալվում ու խորանում է առայժմ բիզնես դաշտում: Ինչպես ասում է գործարար Սիլվա Համբարձումյանը, Հայաստանում նոր կառավարության գործունեությունից ոչինչ չի փոխվել, եղածներին ընդամենն ավելացել է վարչապետի թիմը, որն ընդլայնում է իր բիզնես ներկայությունը:

Այդ թիմն ինչ որ պահի բնականաբար պետք է հակասության մեջ մտներ արդեն առկա խմբավորումների հետ: Խնդիրը սակայն դրանց դուրս մղումը չէ, այլ իր հետ պայմանավորվածությունների դաշտ բերելը՝ իշխանության ձեւավորման համատեքստում: Եվ ահա, գործի է դրվել համակարգիչը:

Ի՞նչ է անելու «հին ոգին»՝ քրեա-օլիգարխիան, ավելի տեխնոլոգիական նոմենկլատուրային օլիգարխիայի դեմ պայքարում: Այն կանգնած է ընտրության առաջ, քանի որ առայժմ անորոշություն է տնտեսա-քաղաքական ծրագրերի մասով: Սակայն ժամանակը չի սպասում, եւ ընտրությունը պետք է կատարվի:

Մյուս կողմից, համակարգիչը կարող է չար կատակ խաղալ «նոր ոգու» գլխին, հայտնի մարտաֆիլմի օրինակով, եւ սկսի ռիսկային ցուցակում ընդգրկել իր ներկայացուցիչների անունները: Հաքերային միջամտության հարց է:

Հայկազն Ղահրիյան, Գլխավոր խմբագիր

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0