Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Սա ոչ թե Հայաստան-Սփյուռք, այլ ՀՅԴ-Սփյուռք համաժողով էր

Սա ոչ թե Հայաստան-Սփյուռք, այլ ՀՅԴ-Սփյուռք համաժողով էր

By
Սա ոչ թե Հայաստան-Սփյուռք, այլ ՀՅԴ-Սփյուռք համաժողով էր

Ավարտվեց «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագիրը կրող Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որն ամփոփվեց ոչինչ չասող հայտարարության տեքստով, իսկ մինչև համաժողով, քննարկվող համահայկական խորհուրդ ձևավորելու անհրաժեշտության մասին համաժողովի վերջում այլևս չհիշատակվեց: Սփյուռքահայերն արդարացիորեն նշում են, որ ինչպես նախորդ հինգ համաժողովները, այնպես էլ այս մեկը չի տարբերվի նախորդներից: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության փոխատենապետ, հալեպահայ Վազգեն Մեսրոպյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Արամ Ա կաթողիկոսի ելույթից հետո կարծիք հայտնելը հեշտ չէ, սակայն նշեց, որ այն, ինչ արվել է երեք տարի առաջ Հայաստան-Սփյուռք համաժողովին, նույնն արվում է նաև հիմա, բովանդակային որևէ քայլ տեղի չի ունենա: Նրա խոսքերով՝ ոչ մի արդյունքի այդ համաժողովներով չենք հասնում:

Նրա կարծիքով՝ սա ոչ թե Հայաստան-Սփյուռք, այլ ՀՅԴ-Սփյուռք համաժողով էր. «Այս միտքն ասել եմ նաև նախարարի մոտ, կրկնում եմ հիմա և դեռ պետք է կրկնեմ»,- ասաց Վազգեն Մեսրոպյանը:

Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս համագումարը Սփյուռքի և Հայաստանի իշխանությունների համատեղ աշխատանքի, համագործակցության հիմքեր դնող ինչ-որ հավաք էր: «Ես դրան մասսամբ եմ կողմ, Հայաստանի մասով, Հայաստանի առավելության մասով համաձայն եմ, իսկ ինչ վերաբերում է Սփյուռքին, Սփյուռքը միատարր չէ, բազմատարր է, և այնտեղ, փաստորեն, Արամ Ա կաթողիկոսի վրա կարծես դրվել էր այդ պարտականությունը՝ ներկայացնելու Սփյուռքը, և նա այդ դերը փայլուն կատարեց, բայց նա այդպիսի դեր և այդպիսի իրավասություն չունի: Մենք ունենք հսկայական ոչ միայն եկեղեցական, այլ նաև ազգային, կուսակցական, միութենական շրջանակներ, որոնք կարող են հավատալ Արամ կաթողիկոսի ասածներին, բայց նա չի ներկայացնում Սփյուռքը: Սա պետք է հստակ լինի»,- ասաց Հակոբ Ավետիքյանը:

Իսկ թե ինչ տվեց համաժողովը, Հակոբ Ավետիքյանի կարծիքով, եթե մի կողմ դնենք կազմակերպչական և այլ հարցեր, սա օգտակար էր այն առումով, որ, վստահաբար, հատկապես Սփյուռքում համաժողովի մտքերը, գաղափարները պետք է վերարծարծվեն և դրանց շուրջ, եթե լավ ուղղորդում լինի, կարող է օգտակար դիսկուրս առաջանալ, վիճարկել և այլն:

Ըստ նրա՝ ամենամոտ ապագայում պետք է սպասել, որ համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը «մարմին» ստանա:

Նա նաև նշեց, որ փակ նիստ է գումարվել իշխանության և Սփյուռքի ներկայացուցիչների միջև, որպեսզի համազգային մարմնի հիմնադրույթները հաստատվեն կամ շեշտվեն:

«Պետք է սպասել դրան, և պետք է սպասել այդ դրույթներին, որոնցով պետք է ղեկավարվի տվյալ մարմինը: Ես պետք է նշեմ, որ ես հիմիկվանից դեմ եմ, որ այդպիսի համազգային մարմինը պետական կափարիչ ունենա իր գլխին: Դա պետք է լինի համազգային և գործադիր ՀՀ իշխանություններից դուրս մի մարմին՝ իհարկե իշխանությունների հետ համագործակցությամբ, ով էլ որ լինի իշխանություն: Այդ մարմինը մեկ հոգու կողմից չի կարող ղեկավարվել, այն պետք է կոնսենսուսի սկզբունքով գործի»,- ասաց Հակոբ Ավետիսյանը: Բացի այդ, հատկապես պետության գլխավորը, ըստ նրա, ով էլ լինի, պետք է տարբեր լինի որպես հակակշիռ պետական մարմինների: «Այլապես կստանանք այն, ինչ մինչև հիմա ենք ստացել, կստանանք այն, ինչ քսանհինգ տարվա ընթացքում Հայաստան համահայկական հիմնադրամ ստեղծելը, որի ընդհանուր գումարը 235 միլիոն դոլար է, ուղղակի ամոթ է, սա մեր ժողովրդի համար շատ աննպաստ վկայություն է, 25 տարվա կտրվածքով մի քանի միլիարդ պետք է լիներ»,- նկատեց Հակոբ Ավետիքյանը:

Հարցին, որ տեսակետ կա, թե Սփյուռքին կթու կովի տեղ է դնում Հայաստանի իշխանությունը, Հ. Ավետիքյանը սարկազմով նկատեց. «Գոնե կթու կովին պահում են և լավ են կթում, կթվորն էլ է երջանիկ և առողջ լինում»:

2011-ին Լիբանանից հայրենադարձած, ՔՊ վարչության նախին անդամ Վարակ Սիսերյանը համամիտ չէ այն կարծիքին, որ սա ՀՀԿ-Սփյուռք համաժողով էր: Այսքան մարդ հրավիրելը, նրա խոսքերով, մեծ կազմակերպչական աշխատանք է, և պետք է ճիշտն ասել, դրական կողմերը նշել: Վարակ Սիսերյանի կարծիքով՝ Հայաստանից պետք է ավելի շատ մարդ մասնակցեր, տարբեր ուժեր ներկայանային: Նա վստահ է, որ ընդդիմադիր ուժերն իրենք չեն ուզել մասնակցել, քանի որ իրենք համարում են, որ սա ՀՀԿ-ն է կազմակերպում, բայց չմասնակցելը սխալ է, պետք է անպայման մասնակցել, իսկ եթե մասնակցեն այսպիսի համաժողովին, հանրությունը կասի, տեսաք՝ ընդդիմադիրներն արդեն համագործակցում են: Ըստ նրա՝ ընդհանուր ժողովրդի մտածելակերպը պետք է փոխվի:

 

Նա նաև նշեց, որ Սփյուռքն այսօր լուրջ ներուժ է ոչ թե միայն բիզնեսի, գումար տրամադրելու և այլն, այն շատ լուրջ կառույց է, տարբեր ոլորտներում տարբեր ներկայացուցիչներ Սփյուռքում լուրջ տեղերում լուրջ հաջողությունների են հասել, և մենք Հայաստանում դա պետք է կարողանանք օգտագործել, Հայաստանում պետք է աշխատենք մարդկային և ընկերական ներուժի վրա, և դրա վրա աշխատելու համար Սփյուռքի ներուժի կարիքն ունենք:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0