Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ամեն սերունդ պետք է կռիվ ունենա անցյալի և ներկայի հետ, որպեսզի կարողանա ապագա ստեղծել. Կ. Խոդիկյան

Ամեն սերունդ պետք է կռիվ ունենա անցյալի և ներկայի հետ, որպեսզի կարողանա ապագա ստեղծել. Կ. Խոդիկյան

By
Ամեն սերունդ պետք է կռիվ ունենա անցյալի և ներկայի հետ, որպեսզի կարողանա ապագա ստեղծել. Կ. Խոդիկյան

«Եթե այդպես վրեժխնդրությամբ նայենք մեր անցյալին, ապա մեր ապագան ինչպես պետք է տեսնենք: Եթե անցյալի վրա կրակում ենք հրացանով, ապագայի համար պետք է պատրաստ լինենք ընդունել թնդանոթի  հարվածը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցական ներկայացուցիչ Գեղամ Գալստյանը՝ խոսելով Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի մասին:

Նրա խոսքով, իհարկե, 70 տարիներին կոմունիստական կուսակցությունն ունեցել է սխալներ, բայց ի վիճակի են եղել ուղղել սխալները, ուղղելու ճանապարհներ փնտրել, գտնել:

«Այսօր մեր պետության առջև այնքան հարցեր ունենք կուտակված, որոնց պետք է կամաց-կամաց լուծումներ տանք: 26 տարիների ընթացքում ոչ մի հարց չենք լուծել, մեր  նախկին ստացած ժառանագություն ենք կերել, ծախսել, թռցրել, փախցրել: Եկեք լուծենք այդ կուտակված հարցերը»,- նշեց Կոմկուսի ներկայացուցիչը:

Ասուլիսին ներկա  հրապարակախոս Կարինե Խոդիկյանն ասաց, որ ամեն սերունդ պետք է կռիվ ունենա անցյալի և ներկայի հետ, որպեսզի կարողանա ապագա ստեղծել:

«Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանից պահանջում եմ, որ Թումանյանի կյանքի հետ կապված բոլոր հարցերը, հարցականները, պատմություններն ինձ ներկայացնի: Նա արել է այն, ինչ պետք է անի: Թուխիկյանն իր գործն է անում: Թուխիկյանն իր իրավունքների սահմանում անում է իր գործը, մեզանից ամեն մեկը պետք է անի իր գործը»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ցուցադրությունը, որը նախատեսված էր ներկայացնել մինչև ուշ աշուն, փակվել է։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը թեմայի շուրջ խոսելիս նշել է, որ Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» թեմայով ժամանակավոր ցուցահանդեսի շուրջ որևէ խնդրահարույց դրվագ չի եղել։ «Պարզապես Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ։ Թումանյանի թանգարանին զգուշացվել է, որ նախարարության հետ համաձայնեցված չի եղել ցուցադրանքի բացօթյա ձևաչափը, և թանգարանը հավաքել է դրսում ցուցադրվող պաստառները»,-ասել է նա։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0