Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայաստանը կարո՞ղ է ապահովել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական տրանզիտը

Հայաստանը կարո՞ղ է ապահովել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական տրանզիտը

By
Հայաստանը կարո՞ղ է ապահովել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական տրանզիտը

Միջազգային մամուլում Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների բացահայտումից հետո Բաքուն սպառնացել է Վաշինգտոնին, մասնավորապես Աֆղանստան ռազմական տրանզիտի հարցում: Տրանզիտն ապահովվում «Նասոսնայա» ռազմական օդանավակայանից, որտեղից կատարվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարումը: Աֆղանստանում կա նաեւ հայկական զորախումբ:

Lragir.am-ն ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաև պաշտպանության հանձնաժողովի անդամներից փորձել է պարզել՝ կարո՞ղ է Հայաստանը փոխհատուցել նախկինում խորհրդային «Նասոսնայա» օդակայանի կորուստը Միացյալ Նահանգներին և կա՞ն այդպիսի տեխնիկական հնարավորություններ։ Հանձնաժողովների անդամները թեմայից հիմնականում խուսափում էին, կամ պարզապես խոստովանում, որ չեն տիրապետում իրավիճակին։

Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը Lragir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք մենք ունենք այդ տեխնիկական հնարավորությունները, ասել է. «Բայց ինչո՞ւ եք դա քննարկում, եթե կա Վրաստան, որն Ամերիկայի հետ սերտ կապերի մեջ է։ Այսինքն՝ խնդիրը մեր արտաքին քաղաքականության համար չի դրվել, որևէ այլ երկրի, տվյալ դեպքում Ադրբեջանի փոխարեն ռազմաբազա տրամադրել։ Մենք ունենք մեր գերակա շահերը, մեր արտաքին քաղաքականության հստակ ուղիները և ունենք ռազմաքաղաքական պայմանագրեր ու պարտավորություններ, մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Բնականաբար, մենք չպետք է քննարկենք թեմա, որ եթե Ադրբեջանը որևէ երկրի ինչ-որ բան մերժում է, մենք կարող ենք նրա փոխարինողը դառնալ, թե ոչ»:

Նրա խոսքով, մենք  պետք է առաջնորդվենք Հայաստանի արտաքին քաղաքական գերակա շահերով, և եթե որևէ խնդիր դառնում է մեր արտաքին քաղաքականության քննարկման առարկա, ապա մենք այդ խնդիրը կարող ենք քննարկել, այլապես Ադրբեջանում ինչ է տեղի ունենում կամ տեղի չի ունենում, կամ նրան արդյոք կարող է փոխարինել Հայաստանը, որևէ կերպ այդ հարցի քննարկումը կոռեկտ չէ։

Նրա խոսքով՝ մենք ունենք հստակ արտաքին քաղաքականություն, որը բազմավեկտոր է, բայց միաժամանակ հստակ ֆիքսում է մեր գերակայությունները, մենք առաջնորդվում ենք մեր գերակայություններով։

«Եթե որևէ քայլ խաթարելու է մեր արտաքին քաղաքական գերակայությունները, ապա մենք երբեք դրա մեջ չենք մտնի», ասել է Շիրակ Թորոսյանը։ Ըստ նրա՝ մենք պարտավոր չենք և ցանկություն էլ չունենք ընդհանրապես քննարկել որևէ հարց, որը կապվում է այն բանի հետ, որ եթե Ադրբեջանն ինչ-որ բան մերժի կամ արգելի, մենք կարող ենք դրա փոխարինողը լինել, թե ոչ։ Դա մեր խնդիրների մեջ չի մտնում, և դա քննարկել պետք չի։ Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական հնարավորություններին, Հայաստանն ունի շատ լուրջ տեխնիկական հնարավորություններ, որոնք բացառապես ծառայում են Հայաստանին և նրա շահերին։

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Lragir.am-ի հետ զրույցում նշել է, որ չի կարող գնահատական հնչեցնել, քանի որ հարցի մասնագետը չէ։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ադրբեջանի և Արևմուտքի հակասությունները խորանալու են, դա երևում է. «Դա երևաց նաև Ալիևի՝ օրերս արած հայտարարությունից։ Նա փորձում է դաշնակիցներ փնտրել մահմեդական աշխարհում՝ ի դեմս Իրանի։ Աստանայում հանդիպեց Ռոհանիին։ Եվ նրանք շրջադարձ արդեն կատարել են դեպի Թուրքիա։ Թուրքիան և Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ասել են՝ մեկ ազգ ենք, երկու պետություն», ասել է Շարմազանովը։

Սիրանույշ Պապյան, Հարցազրուցավար

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0