Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Սերժ Սարգսյանը թող մնա ու պատասխան տա

Սերժ Սարգսյանը թող մնա ու պատասխան տա

By
Սերժ Սարգսյանը թող մնա ու պատասխան տա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, «Ազատամարտիկների դաշինք»-ը պատրաստվում էր աշնանը վերսկսել աշխատանքը և որոշել, թե կոնկրետ որոնք են լինելու գործունեության առաջնահերթությունները։ Արդեն նիստ անցկացրե՞լ եք։

–Առայժմ ոչ։ Հաջորդ շաբաթվա մեջ կլինի մեր հանդիպումն ու կքննարկենք անելիքները։ Լրագրողներին էլ անպայման տեղյակ կպահենք։

-«Ելք» դաշինքը ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարան։ Ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության վերաբերյալ։

-Ամեն դեպքում՝ ոչ դուրս գալն է օգուտ, ոչ էլ մնալը։ Մենք պետք է այնքան ուժեղ երկիր լինենք, որ որտեղ էլ լինենք՝ արժեք ունենանք։ Թե չէ ինչ տարբերություն՝ Եվրոպայի կցորդն ենք, թե Ռուսաստանի։ Ռուսաստանի կործանված տնտեսության հետ հույսեր կապել պետք չէ։ Իրենք իրենց շահերով են առաջնորդրվում, իսկ մենք պետք է նորմալ իշխանություն ունենանք, որ մեր շահերն առաջ տանենք։ Ինչ տարբերություն՝ որի վասալը կլինենք։

-Դաշնակցականներն, օրինակ, դեմ են ԵԱՏՄ-ից դուրս գալուն՝ ընդհուպ ասում են, որ մենք Ապրիլյան պատերազմում Ռուսաստանի ռեսուրսով ենք հաղթել։

–Մենք միշտ մեր հաղթանակներն ուրիշներին ենք վերագրել, ոչ միայն քառօրյան։ Մարդիկ պատերազմի ժամանակ չգիտես, թե որտեղ են թափառում, հետո գալիս ասում են՝ ռուսներն են հաղթել։ Բայց հաղթել է հայ զինվորն ու Հայաստանը։ Եթե մենք ունենայինք մեր ժողովրդին սիրող ու ժողովրդի շահերը ներկայացնող հզոր իշխանություն՝ ընդհանրապես պատերազմ էլ չի լինի։ Մենք պետք է մեր պետության համար մտահոգ իշխանություն ունենանք։ Եթե մենք վասալի նման հանդես գանք՝ կապ չունի ԵԱՏՄ-ում ենք, թե Եվրամիությունում։ Մեր ազգային շահերով պետք է առաջնորդվենք։ Բոլորի հետ էլ պետք է կարողանանք նորմալ հարաբերվել․ պետք է համագործակցենք և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի հետ։ Ես դիվանագետ չեմ, քաղաքական վերլուծաբան չեմ, ազգի զինվոր եմ ու կարծում եմ՝ մեր հարևաններից սկսած, բոլորի հետ էլ պետք է նորմալ հարաբերություններ ունենանք ու առաջնորդվենք միայն մեր ազգային շահերով։

-Վերջերս Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ եթե ՀՀԿ-ն է վարչապետ նշանակում, լավ կլինի՝ հենց Սերժ Սարգսյանն էլ լինի։ Մնում եք այդ կարծիքի՞ն։

–Եթե պետք է Հանրապետական կուսակցությունը լինի, ապա ի՞նչ տարբերություն։ Ամեն անգամ ձախողումները վերագրում են վարչապետին, Սերժ Սարգսյանը վերցնում վարչապետ է փոխում՝ կարծես թե երկրի բոլոր խնդիրների համար վարչապետն է մեղավոր ու ինքը պատասխանատվություն չի կրում։ Ամեն անգամ խուսափում է պատասխանատվությունից, իսկ մենք երկիր ենք կորցնում․ թող մնա ու պատասխան տա։ Իմ ասածը շատ վերլուծությունների ու մեկնաբանությունների տեղիք տվեց, բայց ես կարծում եմ, որ պետք է նա պատասխան տա։ Վարչապետ նշանակում են Պետրոսյան Ռազմիկին, բայց ես ոչինչ չեմ կարողանում անել, որովհետև ինձ ուրիշն է թելադրում։ Արդյունքում՝ ինձ ազատում, ուրիշին են նշանակում ու էլի բան չի փոխվում։ Դրա համար թող ինքն էլ պատասխան տա։ Մեր խնդիրը պետք է լինի ձախողված իշխանությունից ամբողջությամբ ազատվելը, վարչապետ փոխելով՝ հարց չի լուծվում։

Լուսանկարը՝  ArmLur.am-ի

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0