Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Այն, ինչ կատարվում է Գյումրիում, ամեն հայաստանցու ու պետական ծառայողի համար ամոթ է. Արման Սահակյան

Այն, ինչ կատարվում է Գյումրիում, ամեն հայաստանցու ու պետական ծառայողի համար ամոթ է. Արման Սահակյան

By
Այն, ինչ կատարվում է Գյումրիում, ամեն հայաստանցու ու պետական ծառայողի համար ամոթ է. Արման Սահակյան

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Արման Սահակյանի գնահատմամբ՝ Գյումրի քաղաքում խնդիրներն իսկապես շատ են: Tert.am-ի հետ զրույցում Շիրակի մարզից ընտրված պատգամավորն ասում է, որ Գյումրիում ծնված երեխան չպետք է Երևանում ծնված երեխայից դժբախտ լինի ու ավելի դժվար կյանք ունենա, ինչը, ըստ նրա, այդպես է: Պատգամավորի գնահատմամբ՝ այն, ինչ կատարվում է Գյումրիում, ամեն հայաստանցու ու պետական ծառայողի համար ամոթ է:

- Պարո՛ն Սահակյան, այսօր շատ է խոսվում Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մասին՝ երկրաշարժի պատճառած հետևանքները վերացված չեն, արտագաղթի տեմպը բավականին ուժեղ է և այլն: Ի՞նչ պետք է անել Գյումրիի խնդիրները կարգավորելու համար:

- Ցավոք սրտի, խնդիրներն իսկապես շատ են, որովհետև շատ դեպքերում ՀՀ մյուս մարզերի հետ համեմատած՝ Գյումրին ընդգծված հետ է ընկնում, ինչը 1 տարվա բան չէ, համենայնդեպս երկրաշարժից հետո այդպես է: Հիմա լավ տենդենց կա. վարչապետի ծրագրերը Գյումրիում՝ կենտրոնական մի քանի փողոցի վերանորոգումը, կարծում եմ, պատկերը կփոխվի: Այսօր տուրիստի համար Գյումրիի կենտրոնում չկան այն պատերը, որոնք կան Երևանում: Գիտեք, որ արդեն 1 տարուց ավելի է՝ աշխատում է օդանավակայանը, սակայն, կարծում եմ, խիստ անբավարար չափով: Սակայն հույս ունեմ, որ այստեղ էլ զարգացումներ կլինեն: Ինքս ամեն բան անում եմ, Քաղավիացիայի վարչություն էլ ամեն բան անում է, որ թռիչքները շատանան, զբոսաշրջության աճ լինի, որն իր հետ քաղաքում շարժ կբերի: Գյումրու վիճակը բավարար չէ, բայց հույս կա, որ ինչ-որ ուղղություններ կզարգանան:

- Վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս խոսել է ներդրումային միջավայրի բարելավման մասին, խոստումներ են եղել նաև Գյումրիի հետ կապված: Գյումրիում ներդրումներ կա՞ն, խոսքը գործի վերածվե՞լ է:

- Վերածվել է, ամեն դեպքում այդ 2-3 փողոցը, որ պետք է վերականգնվեն, իրականում Հայաստանի ամենագեղեցիկ փողոցներն են: Երբ արդեն վերակառուցված լինեն, ապա շատ գեղեցիկ միջավայր կստացվի, հին միջավայրը կլինի: Այս առումով Գյումրիի մասով շարժ կա քաղաքում, թեպետ բավարար չէ:

-Շատ անգամ իշխանությունը հորդորում է այս կամ այն բարերարին ներդրումներ անել տարբեր քաղաքներում, ոլորտներում: Եթե Գյումրիի համար բարերար չգտնվի, ի՞նչ է՝ քաղաքի խնդիրները շարունակելու են մնա՞լ:

- Մի քիչ ցավոտ հարց եք տալիս, ու չեմ ցանկանա շատ կոպիտ ասել: Բայց այն, ինչ կատարվում է Գյումրում, ամեն հայաստանցու ու պետական ծառայողի համար ամոթ է: Ցավոք սրտի, տարբերությունը շատ ահավոր է: Կարծում եմ՝ Գյումրիում ծնված երեխան չպետք է Երևանում ծնված երեխայից դժբախտ լինի ու ավելի դժվար կյանք ունենա, քան Երևանում։ Ի վերջո, մի ազգ, մի կրոն ենք, պետք չէ, որ մեկը մյուսից լավ ապրի: Այս առումով կա բողոքն ու այդ անարդարության զգացումը, որը շատ բնական է:

-Արմատական ի՞նչ փոփոխություն պետք է արվի Գյումրիում կյանքը շոշափելի փոխելու համար:

- Դեռևս մանրամասները չեմ կարող ասել, ոչ թե գաղտնիք է, այլ աշխատում ենք, եթե իրականություն դառնա, ապա գարնան կողմ ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգամ: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը քաղաքի վրա կարող է մեծ ազդեցություն ունենալ: Գիտենք՝ ՀՀ-ում տուրիզմի մեծ աճ կա, բայց հիմա գնանք Գյումրի՝ մի մարդ չկա, դրա համար Գյումրիի կենտրոնի ծրագիրը շատ եմ կարևորում: Եթե ստացվի, պլանավորել ենք մի քանի ավիաընկերությունների թռիչքներ ավելացնել, մասնավորապես՝ Դուբայից, Արաբական Էմիրություններից կկարողանան Գյումրի մարդ բերել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Օհանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0