Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Զարմանալի է, որ ՌԴ փորձագետները խանդով են վերաբերվում Չինաստանից զենք գնելու ՀՀ հետաքրքրությանը՝ ՌԴ-ն եղել և մնում է մեր հիմնական գործընկերը. Ա. Զուրաբյան

Զարմանալի է, որ ՌԴ փորձագետները խանդով են վերաբերվում Չինաստանից զենք գնելու ՀՀ հետաքրքրությանը՝ ՌԴ-ն եղել և մնում է մեր հիմնական գործընկերը. Ա. Զուրաբյան

By
Զարմանալի է, որ ՌԴ փորձագետները խանդով են վերաբերվում Չինաստանից զենք գնելու ՀՀ հետաքրքրությանը՝ ՌԴ-ն եղել և մնում է մեր հիմնական գործընկերը. Ա. Զուրաբյան

Ռուսաստանի Դաշնությունը եղել է ու շարունակում է մնալ հիմնական մեր գործընկերը սպառազինության ձեռքբերման ոլորտում, բայց կլինեն նաև ինչ-որ զինատեսակներ, որոնք կարող են ավելի լավ պայմաններով ձեռք բերվել օրինակ Չինաստանից կամ մեկ այլ երկրից:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ խոսելով Չինաստանից սպառազինություն գնելու Հայաստանի հետաքրքրվածության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարության մասին:

Արարատ Զուրաբյանն ասաց, որ ինքը Վիգեն Սարգսյանի հայտարարությանը ծանոթ չէ, բայց դրական է վերաբերվում նրան, որ Հայաստանը դիվերսիֆիկացիոն ցանկացած հնարավորություն ունենա, միայն Ռուսաստանը չլինի այն աղբյուրը, որից Հայաստանը սպառազինություն ձեռք կբերի:

«Եղել են դեպքեր, երբ Հայաստանը ներկրել է որոշակի զինատեսակներ այլ պետություններից, և սա շատ նորմալ է: Ինձ համար զարմանալի է Ռուսաստանի փորձագիտական շրջանակների կարծիքը, որ մարդիկ շատ խանդով են վերաբերվում սրան, և այստեղ արտառոց որևէ բան չկա: Ռուսաստանի Դաշնությունը եղել է ու շարունակում է մնալ հիմնական մեր գործընկերը սպառազինության ձեռքբերման ոլորտում, բայց կլինեն նաև ինչ-որ զինատեսակներ, որոնք կարող են ավելի լավ պայմաններով ձեռք բերվել օրինակ Չինաստանից կամ մեկ այլ երկրից» ,- նշեց պատգամավորը:

Ըստ Արարատ Զուրաբյանի՝ ՌԴ այն փորձագետները, ովքեր աղաղակում են, թե Հայաստանը փորձում է Ռուսաստանին փոխարինել Չինաստանով, հավանաբար մոռանում են, որ Հայաստանն անկախ պետություն է և ինքն է որոշում իր գործունեության ձևը, ինքն է ընտրում իր գործընկերներին:

«Որևէ մեկը չի փորձում ՌԴ-ին նվաստացնել: Ողջունելի է, որ կան երկրներ, ովքեր լուրջ զինատեսակներ են արտադրում և նորմալ է, որ Հայաստանը նրանց հետ համագործակցության տարբերակներ է քննարկում: Արտառոց որևէ բան չկա: Նախադեպեր կան, Չինաստանից զենք ձեռք բերվել է»,- ասաց նա:

Զուրաբյանը չհամաձայնեց այն տեսակետների հետ, թե այսպիսով գուցե Հայաստանը պատասխանում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին: Պատգամավորը նշեց, որ հարցին ավելի լավ կպատասխանի պաշտպանության նախարարությունը, իսկ ինքը «հարց ու պատասխան կամ որևէ առճակատում» չի տեսնում:

«Աշխարհը դինամիկ զարգանում է, պետությունները հարաբերություններ են ծավալում, սա էլ դրա օրինակն է. նորմալ է, որ Հայաստանը կարող է հետաքրքրվել այդ ոլորտով: Հայաստանը ոչինչ չի կորցնում, ՌԴ-ն էլ, որովհետև Ռուսաստանը Հայաստանին զենք է տրամադրում ավելի ցածր գնով, ներքին գնով: Ինչ վերաբերում է Չինաստանից զենք գնելուն, ապա ինչո՞ւ ոչ. չէ՞ որ Ռուսաստանի դաշնակից պետությունն է գնում այն»,- նշեց Ա. Զուրաբյանը:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով ՌԴ կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին, հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 3 պետությունները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, ունեն բավարար ներուժ հասնելու նրան, որ հակամարտության գոտիներում դրվի զենքի մատակարարման էմբարգո:

Այս առնչությամբ Արարատ Զուրաբյանն ասաց, որ իր համար նախաձեռնությունը ողջունելի է, լավ կլիներ, եթե տարածաշրջանը չշարունակեր մրցել սպառազինությունների ձեռքբերման ոլորտում:

«Ես կուզեի, որ երբ խոսեինք մեծ քաղաքականությանը վերաբերող երևույթներից, արձանագրեինք այն, որ պետք է հետապնդենք, հենվենք ՀՀ շահի վրա, որ մենք աշխարհի քաղաքացիներ ենք, ապրում ենք մի երկրագնդի վրա: Քաղաքակրթական սկզբունք կա՝ կռվողներին չեն զինում, և ես ողջունելի եմ համարում այդ նախաձեռնությունը: Վատ չէր լինի, որ ՄԱԿ-ը նման որոշում կայացներ, բայց դա բարդ խնդիր է:

Տարածաշրջանում լավ կլինի, որ սպառազինությունների մրցավազքը չշարունակվի, Ադրբեջանն ունի լայն հնարավորություններ, մեզ պարտադրում է սպառազինությունների մրցավազք, որի հետևանքը ռազմական գործողությունների ժամանակ անդառնալի կլինի: Տարածաշրջանում մի օր խաղաղություն է հաստատվելու, իսկ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց տարածաշրջանային դիրքը չեն փոխելու»,- շեշտեց նա:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0