Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Բաքուն Քարվաճառի դիվերսանտների հարցով բացահայտ առեւտուր է անում Մոսկվայի հետ, բայց ոչինչ չի ստացվում. վերլուծաբան

Բաքուն Քարվաճառի դիվերսանտների հարցով բացահայտ առեւտուր է անում Մոսկվայի հետ, բայց ոչինչ չի ստացվում. վերլուծաբան

By
Բաքուն Քարվաճառի դիվերսանտների հարցով բացահայտ առեւտուր է անում Մոսկվայի հետ, բայց ոչինչ չի ստացվում. վերլուծաբան

Ադրբեջանն անընդհատ հասկացնում էր Ռուսաստանին, որ եթե Մոսկվան ուզում է լուծել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՌԴ քաղաքացիների հարցը, ապա Մոսկվան պարտավոր է Հայաստանի վրա ճնշում գործադրել եւ քարվաճառյան դիվերսանտներին ազատ արձակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Բաքվում բացի բլոգեր Ալեքսանդր Լապշինից, Ռուսաստանի նաեւ այլ քաղաքացիներ կան, այդ թվում՝ ծագումով հայ, որոնք նույնպես քրեական հոդվածներով մեղադրվում են: Նման բացահայտ առեւտրի առաջարկներ գնացին: Ռուսաստանը, իհարկե, դա չարեց, եւ օրերս տեղի ունեցած հոգեւոր առաջնորդների հանդիպմանն այդ թելը կար, երբ Ադրբեջանի հոգեւոր առաջորդը նույնպես բարձրացրեց քարվաճառյան դիվերսանտների թեման: Գիտեք, որ այդ հարցով Ալիեւը նաեւ խնդրել է անձամբ Պուտինին, խնդրել է Միացյալ Նահանգներին, բայց ոչինչ չի ստացվում: Հարցը չէր լուծվում այնպես, ինչպես Ադրբեջանը հույս ուներ եւ ռուս-ադրբեջանական գործարքն ակնհայտորեն չկայացավ»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0