Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ՌԴ-ն երկար ժամանակով չի կարող արգելափակել ԱՄՆ-ից կամ Արևմուտքից Հայաստան եկող ներդրումները. Ռիչարդ Կիրակոսյան

ՌԴ-ն երկար ժամանակով չի կարող արգելափակել ԱՄՆ-ից կամ Արևմուտքից Հայաստան եկող ներդրումները. Ռիչարդ Կիրակոսյան

By
ՌԴ-ն երկար ժամանակով չի կարող արգելափակել ԱՄՆ-ից կամ Արևմուտքից Հայաստան եկող ներդրումները. Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի ծավալների կրճատումը քաղաքական պատճառներ չունի:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց. «Հայաստանի տնտեսության համար առավել դինամիկ է ԵԱՏՄ-ի և Եվրամիության հետ համագործակցությունը, թեկուզ նոր հնարավորությունները, որոնք գալիս են Արևելքից, ինչպես չինական Մետաքսի ճանապարհ նախաձեռնությունը, քան  Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը»,- նշեց նա:

Նշենք, որ Lragir.am լրատվական կայքում վերլուծություն էր հրապարակվել, ըստ որի՝ 2016թ. ՀՀ արտահանումը դեպի Միացյալ Նահանգներ անկում է ապրել 26.8%-ով՝ 52.9 մլն դոլարից հասնելով 38.7 միլիոն դոլարի: Արդյունքում՝ ԱՄՆ-ն դարձել է արտահանման գծով Հայաստանի 11-րդ խոշորագույն գործընկեր երկիրը:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ այդ միտումները կարող են փոխվել մի շարք գործոններով պայմանավորված: «Առաջինն այն է, որ Հայաստանն ունի առանձնահատուկ դիրք Իրանի նկատմամբ  և պոտենցիալ ավելի մեծ առևտրի համար, երկրորդը՝ ԱՄՆ կառավարության որոշումն է Հայաստանում՝ հատկապես  էներգետիկ ոլորտում մեծ ներդրումներ անելու»,- ասաց նա՝ նշելով, որ չնայած ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի ծավալներն անկում են ապրում, հնարավորություններ կան, որ ԱՄՆ-ը ներդրումներ կանի  Հայաստանում:

Դիտարկմանը՝ արդյոք Հայաստանը կարո՞ղ է ակնկալել, որ օրինակ՝ ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի  հայտարարած 8 միլիարդ դոլարի ներդրումներն այն պարագայում, երբ, օրինակ՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ը հանձնվել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին, որը ռուսական անձ  է ընկալվում, նա պատասխանեց. «Դա Հայաստանի ընտրած տնտեսական խնդիրների շարունակությունն է ցույց տալիս: Դա ցույց է տալիս Հայաստանի տնտեսության սահմանափակումները և մարտահրավերները, և ոչ այնքան հնարավորությունները»:

Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ իրականում Հայաստանի տնտեսության զարգացման ապագան կապված է նորագույն տեխնոլոգիաների  զարգացման, ձեռներեցության հետ,իսկ  Ռուսաստանն այդ ոլորտներում  առաջարկներ չունի: «Պետք է սակայն նկատել, որ Ռուսաստանի  կապիտալը շատ թանկ է նստում Հայաստանի վրա»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն, այնուամենայնիվ, երկար ժամանակով չի կարող արգելափակել ԱՄՆ-ից կամ Արևմուտքից Հայաստան եկող ներդրումները: «Բայց իրական փորձ կլինի, թե Ռուսաստանը Հայաստանին  ինչ հնարավորություններ կտա Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար՝ ներառյալ նաև էներգետիկ ոլորտում»,- նշեց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0