Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ալիեւը զիջումների է գնացել. Նրան կներե՞ն

Ալիեւը զիջումների է գնացել. Նրան կներե՞ն

By
Ալիեւը զիջումների է գնացել. Նրան կներե՞ն

Սեպտեմբերի 11-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն սկսել է համաներումով: Սկզբում ազատ է արձակել 2015 թվականի նարդարանյան դեպքերով ձերբակալված 14 հոգու: Հետո տեղեկություն է տարածվել, որ Ալիեւը ներել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ալիեւը հրահանգել է փոխել Թուրան գործակալության՝ վերջերս ձերբակալված գլխավոր խմբագիր Մեհման Ալիեւի խափանման միջոցը:

Հերթը կհասնի՞ Իլգար Մամեդովին, որին Ալիեւը, ըստ երեւույթին, համարում է գլխավոր հակառակորդ: Դեռ պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ անցյալ շաբաթ Ալիեւի վրա այնպիսի ճնշում է գործադրվել, որը ստիպել է նրան հիշել «մարդասիրության» մասին:

Ալիեւի «մարդասիրությանը» մի շարք իրադարձություններ են նախորդել: 11 միջազգային լրատվամիջոցներում հետաքննության արդյունքներ են հրապարակվել, որոնք վկայում են, որ Ալիեւի վարչակարգը կաշառել է եվրոպացի պաշտոնյաների ու լրագրողների: Բուլղարիան հետաքննություն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովայի ամուսնու գործով: Այսինքն, կասկածի տակ են հայտնվել անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քայլերն ադրբեջանական ժառանգության հարցում:

Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին հետաքննել բոլոր նշված փաստերը: Այնուհետեւ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովն ընդունել է Ադրեբջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկը:

«Ադրբեջան» պաշտոնաթերթում անմիջապես հոդված է տպագրվել, որում սպառնալիք կար, որ եթե Բաքվի դեմ պատժամիջոցներ ընդունվեն, ավելի շատ «արեւմտամետ» գործիչներ են ձերբակալվելու, որոնք խարխլում են պետականության հիմքերը, եւ վերանայվելու են Արեւմուտքի հետ հարաբերությունները:

Ի՞նչ է կատարվել հանգստյան օրերին եւ ի՞նչը ստիպեց Ալիեւին երկուշաբթի ազատ արձակել շատերին, որոնց Արեւմուտքը պահանջում էր ազատել: Ալիեւին ասել են, որ պատժամիջոցներն ավելի քան երբեւէ իրակա՞ն են, եւ դա կարող հանգեցնել միջոցների սառեցմանց ու վարչակարգի ուժասպառ լինելու՞ն:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի վրա աննախադեպ ճնշում է գործադրվել: Հարցն այն է, թե արդյոք ճնշում գործադրողները բավարարված են Ալիեւի քայլերից: 10-12 մարդու ազատ արձակումը բավարա՞ր է Ալիեւին «ներելու» համար: Թե՞ նա ստիպված է լինելու այլ զիջումների էլ գնալ:

Նաիրա Հայրումյան, Մեկնաբան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0