Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ԼՂ հիմնախնդրի վրա Ռուսաստանի ազդեցության մասին խոսելն իմաստ չունի, այստեղ Ադրբեջանի հավակնություններն են մեծ դեր խաղում. քաղաքագետ

ԼՂ հիմնախնդրի վրա Ռուսաստանի ազդեցության մասին խոսելն իմաստ չունի, այստեղ Ադրբեջանի հավակնություններն են մեծ դեր խաղում. քաղաքագետ

By
ԼՂ հիմնախնդրի վրա Ռուսաստանի ազդեցության մասին խոսելն իմաստ չունի, այստեղ Ադրբեջանի հավակնություններն են մեծ դեր խաղում. քաղաքագետ

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը մեծ ուշադրություն չի դարձնում, որ ամերիկացի կամ այլ վերլուծաբանները կարծում են՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանին ձեռնտու չէ: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար նման քննարկումները կարևոր չեն, պարզապես կարգավորման գործընթաց չկա էլ, և մեկնաբանները դրա վերաբերյալ տարբեր կարծիքներ են արտահայտում, գնահատականներ տալիս:

«Միշտ էլ քննարկվել է, որ Ռուսաստանն է մեղավոր, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվում: Ռուսաստանցի փորձագետներն էլ մեղադրում են ամերիկյան կողմին հիմնախնդրի չլուծման մեջ: Հիմա, կարծում եմ, քննարկումները վերսկսվել են, քանի որ այդ երկու երկրների միջև հարաբերությունները լարվել են, և շատերը կարծում են, որ այդ լարվածությունը հակասություններ կստեղծի նաև Ղարաբաղյան հիմնախնդրում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ  ամերիկացի վերլուծաբանները կարծիք էին հայտնել, որ Ռուսաստանի նման պետությունները ցանկանում են պահպանել Ղարաբաղյան հակամարտությունը: Մասնավորապես, Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը նշել  էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար խոչընդոտ են խնդրում ներգրավված բազմաթիվ կողմերի շահերը: «Եթե խնդիրը վերաբերեր միայն երկու երկրներին, այն, հավանաբար, արդեն կարգավորված կլիներ, սակայն, Ռուսաստանի նման պետությունները ցանկանում են պահպանել հակամարտությունը»,-ասել էր նա:

Մանվել Սարգսյանը նշեց, որ ինքը չի կարծում, որ այս պահին անընդհատ սրվող ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները հակասություններ չեն առաջացնի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: «Մինչև հիմա բոլոր կողմերն էլ ասում էին, որ բոլոր միջնորդներն էլ միասնական դիրքորոշում ունեն կարգավորման հետ կապված, հիմա էլ այդպես է»,- ասաց նա՝ նշելով, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների շահերից է բխում, որ Ղարաբաղյան հիմնախնդրում հակասություններ չլինեն:

Քաղաքագետը պատճառաբանեց՝ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, այս տարածաշրջանում անվտանգության խնդիրների հետ կապված էական հավակնություններ չունեն: «Բազմաթիվ անգամներ հայտարարվել է, որ Հայաստանն ինքն է ապահովում իր անվտանգությունը, ասվել է, որ որևէ խոչընդոտ չկա, որ ռուսական  ռազմաբազան այստեղ լինի: Հայաստանը նաև վերջին շրջանում առավել ակտիվորեն է մասնակցում ՆԱՏՕ-ի ծրագրերին: Մենք դա տեսնում ենք, և տեսնում ենք, որ Ղարաբաղյան հիմնախնդրում ևս իսկապես տարաձայնություններ չկան: Սա է նաև այն հիմնական պատճառը, որ Ղարաբաղյան հիմնախնդրում երբեք տարբեր դիրքորոշումներ չեն եղել»,- ասաց նա:

Վերադառնալով քննարկումներին, թե Ռուսաստանն է խոչընդոտում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, նա նշեց, որ նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ է «կարգավորում» ասվածը: «Կարգավորում ասելով՝ հասկացվում են հիմնախնդրի լուծման վերաբերյալ առաջարկները, որոնց շուրջ երբեք համաձայնություն չի եղել,- ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանը չի ցանկանում համաձայնության գալ և որևէ իրավունքից հրաժարվել:

Ըստ քաղաքագետի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վրա որևէ այլ երկրի ազդեցության մասին խոսելն էլ իմաստ չունի: Այստեղ, ըստ նրա, միայն Ադրբեջանի հավակնություններն են մեծ դեր խաղում: «Ադրբեջանը 1991 թվականին  ստեղծվել է ուրիշ տարածքում: Նա կորցրել է ինչ-որ բան, և իր հավակնությունները պահում է: Միջազգային հանրությունն էլ այդ տարածքները ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Եթե մենք ուզում ենք այդ խնդիրը լուծել, Ադրբեջանին պետք է զրկենք իրավունքներից»,- ասաց նա:

Նա պնդեց, որ Ղարաբաղյան հիմնախնդրի վրա այլ երկրների ազդեցությունների մասին խոսակցությունները ոչ մի նշանակություն չունեն և իրականում կապ չունեն կարգավորման գործընթացի հետ: «Պետք է նախ հասկանալ, թե ինչ է նշանակում կարգավորում. միջազգային հանրությունը պետք է գա կոնսենսուսի և քննարկի, թե որտեղ է խնդիրը: Ադրբեջանն ինչո՞ւ է իրան այդպես պահում, որովհետև հենց միջազգային հանրությունն է նրան այդ հնարավորությունը տվել՝ ժամանակին իրեն չպատկանող տարածքները նրա մաս ճանաչելով: Պետք է զրկել Ադրբեջանին այդ իրավունքներից»,- կրկնեց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0