Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Պետպատվերը քաղցկեղ է, դրա միջոցով գումարը «լափում են», իսկ ստեղծագործողը նրանց չի հետաքրքրում. Արմեն Մարտիրոսյանը՝ «Գրքի և հրատարակչության գործի կենտրոնի» լուծարման մասին

Պետպատվերը քաղցկեղ է, դրա միջոցով գումարը «լափում են», իսկ ստեղծագործողը նրանց չի հետաքրքրում. Արմեն Մարտիրոսյանը՝ «Գրքի և հրատարակչության գործի կենտրոնի» լուծարման մասին

By
Պետպատվերը քաղցկեղ է, դրա միջոցով գումարը «լափում են», իսկ ստեղծագործողը նրանց չի հետաքրքրում. Արմեն Մարտիրոսյանը՝ «Գրքի և հրատարակչության գործի կենտրոնի» լուծարման մասին

Ցանկացած պետական կամ կիսապետական մարմին, որը խառնված է բիզնեսի մեջ, ոչ թե կարգավորող է, այլ՝ մրցակից, օր առաջ պետք է փակվի: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Անտարես» գրահրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով այն մասին, որ ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչության գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը շուտով, ինչպես հայտարարել է նախարար Արմեն Ամիրյանը, լուծարվելու է:

Նշենք, որ ՊՈԱԿ-ը մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող միավորներից մեկն է, որը զբաղվում է պետական պատվերով գրականություն տպագրելով:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նման հիմնարկները տարիներ շարունակ պետական աջակցություն են ցուցաբերել թույլ գրական ստեղծագործություններին:

«Տարիներ շարունակ նման հիմնարկները ֆինանսավորել են մեռելների, աջակցություն չեն տրամադրել ուժեղներին, ովքեր ունեն գրական ժառանգություն ստեղծելու ունակություն: ֆինանսավորվել են այնպիսի կազմակերպություններ, ովքեր առանց պետական աջակցության չէին գոյատևի: Պատկերացրեք՝ սելեկցիա արվեն կենդանական աշխարհի թույլ տեսակները, ոչնչացվեն՝ ուժեղները կամ որդնած խնձորները ընտրենք, կարմրաթուշ խնձորների փոխարեն: Նման հիմնարկները տարիներ շարունակ հենց այսպես են վարվել՝ ընտրել են թույլերին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հրատարակիչը խոսեց այն մասին, թե ինչպես է տպագրվում պետական պատվերով գրականությունը. գումար է եղել, որը ռեալիզացման կարիք ունի, ընտրվել է «գրողանման» մեկը, ով «մի տեղից մի բան է գողացել, մի բան գրել ու իրենց տպագրել են»:

«Այս գրողները, ովքեր պատվերով են տպագրվում, նրանց գումար են տալիս ու իրենց համար միևնույն է, թե ինչպես կվաճառվի այդ գիրքը, կվաճառվի թե վաճառվի, նրանց համար այլևս անկարևոր է դառնում խմբագրումը, լեզվական խմբագրումը, սրբագրումը, տեքստի ձևավորումը, շապիկի կազմումը, իլյուստրացիաների ներառումը, դիզայնը և այլն, որովհետև փողը գլխից են ստանում»,- մանրամասնեց Արմեն Մարտիրոսյանը:

Պետական պատվերով գրականություն տպագրող կառույցը, ըստ Մարտիրոսյանի, միայն պետական բյուջեից «փող պոկելու» գործառույթ է իրականացնում, ուրիշ ոչինչ:

Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ պետպատվերի միջոցով գումարը «լափում են», իսկ ստեղծագործողը նրանց չի հետաքրքրում:

«Մարդիկ կան, ովքեր իրենց համարում են գրող, ասում են, թե 500 գիրքը, որը վաճառվել կամ տպագրվել է, չափանիշ չէ, բայց մեր 100 հատը չափանիշ է: Ո՞նց կարող է 500 հատը չափանիշ չլինի, 100 հատը չափանիշ է: Ժամանակին այդ մարդկանց խաբում էին, ասում էին, որ իրենց գրքերը վաճառվել են, բայց չէին տպագրում: Ու այդ մարդիկ հիմա անորոշության մեջ են»,- ասաց Ա. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ պետպատվերը քաղցքեղ է:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0