Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ադրբեջանը պետք է վերադառնա մինչև 2016 թվականը եղած դիրքերին. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանը պետք է վերադառնա մինչև 2016 թվականը եղած դիրքերին. Վիտալի Բալասանյան

By
Ադրբեջանը պետք է վերադառնա մինչև 2016 թվականը եղած դիրքերին. Վիտալի Բալասանյան

Քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր վերաբերմունքը արցախյան հակամարտության կարգավորման նկատմամբ, հարցը չի լուծվի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Մինչև Ադրբեջանն իր ներքին հարցերը չլուծի, մինչև Ադրբեջանը չփոխի իր քաղաքականությունը ոչ միայն արցախյան հակամարտության, այլև՝ հարևան պետությունների նկատմամբ, դժվար թե մոտ ժամանակներս, առաջիկա տարիներին, որևէ հարց լուծվի»,- ասաց նա:

- Պարո՛ն Բալասանյան, ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը փակուղում է: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել բանակցությունները փակուղուց հանելու համար:

- Բանակցային գործընթացը, այնպիսին, ինչպիսին կա, այս ֆորմատով աշխատանքը շարունակելը միանշանակ որևէ արդյունք չի տա: Մինչև Ադրբեջանն իր ներքին հարցերը չլուծի, մինչև Ադրբեջանը չփոխի իր քաղաքականությունը ոչ միայն արցախյան հակամարտության, այլև՝ հարևան պետությունների նկատմամբ, դժվար թե մոտ ժամանակներս կամ առաջիկա տարիներին, որևէ հարց լուծվի:

- Ստացվում է, որ ԼՂ հակամարտությունը կախված է Ադրբեջանի՞ց:

- Մարդ պետք է ցանկություն ունենա, որ իր հետ նստես որևէ ծրագրի շուրջ խոսես: Եթե դիմացինդ անկանխատեսելի է, դժվար է նրա հետ բանակցելը, երկխոսելը: Նույնը Ադրբեջանի պարագայում է: Ադրբեջանը վտանգավոր թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականություն է վարում, բայց ժամանակն առաջ է գնում, միջին դարը չէ: Պատկերացնո՞ւմ եք՝ Ադրբեջանում հիմա ինչ է կատարվում: Այնտեղ խայտառակ վիճակ է: Ադրբեջանում մի քանի ազգություն է ապրում, էթնոսներ կան, բայց այդ ամենը հաշվի չի առնվել, իրենց անձնագրերի մեջ գրված է՝ ադրբեջանցի, այդ մարդկանց ազգային պատկանելիությունը ոտնահարվել է: Ու ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող ենք մենք նման երկրի իշխանությունից դրական ակնկալիքներ ունենալ:

- Իսկ եթե հայկական կողմը նոր առաջարկ անի՞, նոր փաստաթուղթ ներկայացնի բանակցային սեղանին, սա կարո՞ղ է բանակցությունների վերսկսման ճանապարհ դառնալ:

- Ադրբեջանը պետք է վերադառնա այն դիրքերին, որը կային մինչև 2016թ.-ը և ճանաչի նախկին սահմանները: Ադրբեջանը պետք է ինքն ընդառաջի, որ մենք դրական վերաբերվենք նրանց, ասենք՝ նայեք, ոնց որ թե քայլեր են ձեռնարկում, բայց ծիծաղելի է ագրեսիվ այս պետության հետ ինչ-որ հարց քննարկելը, նրանց ագրեսիվ պահվածքը շատ վտանգավոր է:

- Ասացիք, որ Ադրբեջանը պետք է վերադառնա նախկին՝ մինչև 2016թ.-ը եղած դիրքերին: Խոսքն ապրիլյան քառօրյա պատերազմում կորցրած 800 հեկտար տարածքի մասի՞ն է:

- Նախ՝ հորդորում եմ չօգտագործել «քառօրյա» տերմինը, որովհետև 94թ.-ի հրադադարի մասին պայմանագիրը երբեք չի պաշտպանվել: Փոխվել է մարտավարության բնույթը՝ հարձակողական և պաշտպանողական մարտերից մենք անցել ենք դիրքայինի, ինչից հետո Ադրբեջանը բազմաթիվ անգամ դիվերսիոն, հետախուզական ներթափանցման փորձ է արել, իսկ ապրիլին դիրքային պատերազմից անցել են հարձակողականի: Յուրաքանչյուր քաղաքացու, զինծառայողի կորուստը մեզ համար սարսափելի է, ես դա շատ ծանր եմ տանում, բայց մեծ առումով իրենք ոչնչի չեն հասել:

Ադրբեջանի ռազմական, նյութական, մարդկային կորուստները, այն, ինչ ծախսվել է ապրիլին, 15-ից 20 անգամ գերազանցում են մերը: Ադրբեջանի բնակչությունը տեղափոխվել է խորքերը: Նրանք շատ մեծ սխալ են թույլ տվել իրենց ժողովրդի նկատմամբ: Իհարկե, մենք էլ բացթողումներ ունեցել ենք, բայց դասեր քաղել ենք: Տոն օրերին, հարսանյաց օրերին թամադան, երբ խմում է հայ զինվորի կենացը, ես խորհուրդ կտայի խմել զորքի կենացը, որովհետև մենք միասին ենք, եղել ենք միասին ու լինելու ենք միասին:

Իսկ Ադրբեջանում այդպես չէ: Նրանք ինչո՞ւ են ժամանակ առ ժամանակ լարվածությունը մեծացնում, որովհետև ներքին խմորումներ ունեն, ոչ թե նրա համար, որ հարձակողական կամ դիրքային բնույթի մարտեր կարող են վարել, որովհետև հաջողության չեն հասնի: Ապրիլին տեղի ունեցածը մեր միամտության արդյունքն էր. մենք վստահում էինք ԵԱՀԿ Մինսկի խմբին, գերտերություններին, մտածում էինք, որ իրենք թույլ չեն տա, որ տեղի ունենա այդ ամենը:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0