Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ինչն է սփյուռքահայերին Հայաստանում դուր գալիս, ինչը՝ ոչ. հարցում

Ինչն է սփյուռքահայերին Հայաստանում դուր գալիս, ինչը՝ ոչ. հարցում

By
Ինչն է սփյուռքահայերին Հայաստանում դուր գալիս, ինչը՝ ոչ. հարցում

Տարբեր երկրներից Հայաստան ժամանած սփյուռքահայերին դուր չի գալիս այն, որ այստեղ օրենքները խիստ չեն և մարդիկ շփման մեջ շատ կոպիտ են:

«Տաքսու վարորդին հարցնում ես՝ ազա՞տ եք, ասում է՝ չէ՛: Այ մարդ մի քիչ բարեհամբույր պետք է լինել, թող ասեն՝ ոչ տիկին ջան կամ մայրիկ ջան»,- ասաց Քուվեյթից ժամանած սփյուռքահայ կինը:

Ֆրանսահայ ամուսիններն էլ նշում են, որ օրենքները չեն պահպանվում. «Մենք վարժված չենք, Ֆրանսիայում այսպես չէ»:

Սփյուռքահայերին Հայաստանում ամեն ինչ դուր է գալիս, թեև մշտական բնակություն հաստատելու ցանկություն գրեթե ոչ ոք չունի:

«Լոս Անջելեսից եկել եմ հանգստանալու, հայրենիքը տեսնելու: 1997թ. կարելի է ասել ամեն տարի եկել եմ: Ժամանակին ցանկություն ունեի կես տարին ԱՄՆ-ում ապրելու, կես տարին Հայաստանում, բայց հետո ցանկությունս կորավ: Նույնիսկ տուն էի առել, բայց ընդհանուր մթնոլորտը դուրս չեկավ»,-  նշեց ԱՄՆ-ից ժամանած Գրիգորը:

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0