Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Եթե պետությունը չի ապահովում ներդրումների համար 4 նվազագույն պայման, միշտ էլ կարելի է փորձել՝ բերել ներդրումներ. Հ. Մեսրոբյանը՝ «Ներդրողների ակումբի» մասին

Եթե պետությունը չի ապահովում ներդրումների համար 4 նվազագույն պայման, միշտ էլ կարելի է փորձել՝ բերել ներդրումներ. Հ. Մեսրոբյանը՝ «Ներդրողների ակումբի» մասին

By
Եթե պետությունը չի ապահովում ներդրումների համար 4 նվազագույն պայման, միշտ էլ կարելի է փորձել՝ բերել ներդրումներ. Հ. Մեսրոբյանը՝ «Ներդրողների ակումբի» մասին

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով «Հայաստանի ներդրողների ակումբի» ծրագրերին, նշեց, որ լուրջ ներդրողներ Հայաստան բերելու համար պետք է երկրում լինի 4 նվազագույն նախապայման, որոնք չկան: Ըստ նրա՝ եթե մարդ չգիտի՝ ինքն ինչ է ուզում, ցանկացած վիճակ իրեն կոմֆորտ չէ: Այս վիճակը նա նկարագրեց հետևյալ ասացվածքով. «Եթե նավը ոչ մի տեղ չի գնում, իրեն բոլոր քամիները խանգարում են»:

- Պարո՛ն Մեսրոբյան, մարտի 25-ին իր մեկնարկը տված «Հայաստանի ներդրողների ակումբի» հետ կապված բազմաթիվ հավակնոտ ծրագրեր ու նպատակներ բարձրաձայնվեցին. տնտեսության մեջ բարեփոխումներ միայն այս տարվա կտրվածքով՝ 800 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի ներդրումներ: Մոտենում է սեպտեմբերը, մենք ի՞նչ կարող ենք արձանագրել. Եղա՞ն այս ներդրումները, ի՞նչ է արել ակումբը:

- Եկեք տրամաբանենք: Ո՞ր դեպքում լուրջ ներդրողը կմտնի Հայաստան, եթե չլինեն ապահովված նվազագույն պայմանները:Առաջին. Հայաստանում պետք է լինի անկախ դատարան, որը ուշի ուշով հետևելու է կարևոր մի հարցի՝ սեփականության իրավունքի պաշտպանությանը: Երկրորդ. երբ կաշառակերությունը գտնվում է նվազ կամ ընդունելի ծավալներում: Երրորդ. երբ պետությունը սերտաճած չի օլիգարխիայի հետ և վերջինը գտնվում է շատ սահմանափակ վիճակում: Չորրորդ՝ ամենակարևորը. երբ պետության վերնախավը ոչ միայն հստակ պատկերացնում է, թե ինչ երկիր է կառուցում, այլ նաև դա քարոզում է և նշում է և՛ մեխանիզմները, և՛ փուլերով՝ ինչ միջանկյալ արդյունքներ են լինելու, և՛յուրաքանչյուր արդյունքի չհասնելու յուրաքանչյուր դեպքում, ըստ ոլորտների, անձնավորված՝ ով է պատասխան տալու: Ես ասացի նվազագույն չորս պայմանները: Իսկ եթե մենք ակնկալում ենք լուրջ ռազմավարական ներդրումներ դրսից և, ինչո՞ւ չէ, ներսից: Դրսի ներդրումների մասով. պետք է զանազանել սփյուռքը և օտարազգի ներդրողներին: Ճիշտ է՝ հիմա հաճախ են ասում՝ Սփյուռքն այն չէ, լճացած է, բայց բոլոր դեպքերում պետք է իմանալ, որ մենք երկու շերտի ներդրողներ ունենք: Սփյուռքի ներդրողների հետ որոշակի շեշտադրումներ պետք է լինեն՝ լրացուցիչ:

- Այսինքն՝ երաշխիքների՞ մակարդակով:

- Ոչ, մոտեցման իմաստով: Հիմա տեսեք՝ իմ թվարկած նվազագույն պայմանները հիմք են ակնկալելու ռազմավարական ներդրողների ներդրումները Հայաստանում: Ինչը չի արվում: Քանի որ թվարկածս բոլոր կետերը գոյություն չունեն: Հետևաբար` մնացածը ներդրումներ չեն, այլ այս կամ ուղիներով հայթայթած գումարներ: Բայց դրանք ռազմավարական ներդրումներ չեն:

- Հարցին նայենք չարյաց փոքրագույնի իմաստով, այսինքն՝ վերադառնանք հարցի առաջին մասին՝ խոստացված ներդրումները եղե՞լ են, թե՞ ոչ, արդեն 8-րդ ամիսն է:

- Փորձեր արվում են, բայց ես վստահ եմ, որ ավյուն ներդրողների մոտ չկա: Հենց այն պատճառով, որ թվարկածս պայմանները չկան: Սա շատ բնական է: Պատկերացրեք, որ Դուք փողատեր մարդ եք, եթե լուրջ եք տրամադրված որպես ներդրող, ապա թվարկածս 4 կետերը կուզենաք տեսնել: Եթե ոչ փայլուն, ապա գոնե բարվոք վիճակում:

- Հետևաբար, կարծում եք, որ այս ներդրումների համար այս նվազագույն պայմանները պետք էր ապահովել, հետո միայն թվեր հնչեցնե՞լ:

- Ոչ, թվերի հնչեցման մասին չէ խոսքը: Նայեք. 1991 թվականից մենք չենք կողմնորոշվել.  առաջին հերթին, Հայաստանի վերնախավը: Վերնախավ համարում եմ նրանց, բոլոր նրանց, ովքեր 1991-ից իշխում են և նրանք, ովքեր հավակնում են իշխելու: Այսինքն՝ իշխանություն և ընդդիմություն: Որովհետև, եղիր իշխանություն, եղիր ընդդիմություն, այս 4 կետերի պատասխանները և մեխանիզմները պետք է ունենաս: Եթե դու իշխանություն ես, այս 4 կետերը չես ապահովում, ի՞նչ ես ակնկալում: Եթե դու ընդդիմություն ես, և այս 4 պայմանների պրակտիկ մշակումը և կիրառման մեխանիզմը չունես, ինչո՞ւ ես հավակնում իշխանության: Դրա համար ներդրողները, որոնք միշտ էլ մտածում են՝ որտեղ անել ներդրումներ, ուղղակի կամ անուղղակի, բոլոր պետությունները այս չորս կետերի իմաստով, լավ թե վատ, ներդրողների կողմից ուղղորդվում են:

-Հետևաբար՝ ի՞նչ է այս ակումբը:

- Կրկնում եմ՝ չեմ բացառում, որ փորձ է կատարվում: Բայց եթե նշածս 4 պայմանները չկան, միշտ էլ կարելի է փորձել: Եվ եթե պետության մոտ, չունի այս 4 պայմանները, գոնե բարվոք վիճակում, ոչ թե ներդրումների հոսք, այլ կապիտալի արտահոսք է լինում: Ինչը ևս մենք տեսնում ենք:

- Կառավարությունը հաստատեց «Շնող ՀԷԿ»-ի նախագիծը, որն այս պահի դրությամբ գոնե այս ակումբի ամենահանրայնացված ներդրումային նախագիծն է: Ինչո՞ւ գնացին հերթական հիդրոկայանը կառուցելու այս ծեծված ճանապարհով:

- Նորից եմ կրկնում՝ այդ չորս հարցերի մեջ այդ նույն հարցը, թե մենք ինչ երկիր ենք ուզում կառուցել, եթե մեր էլիտան ունենար այն հարցի պատասխանը, տեսլականը, ապա բոլորս՝ ես, Դուք, մենք, կհասկանայինք՝ այս ՀԷԿ-ը պե՞տք է, թե՞ ոչ, այս համակարգը, այս ձեռնարկությունը պե՞տք է, թե՞ ոչ: Կամ, եթե մենք չգիտենք՝ ինչ ենք կառուցում: Օրինակ՝ եթե այդ տեսլականի մեջ գրված լիներ, որ Հայաստանը պետք է լինի տարածաշրջանի էլեկտրաէներգիայի արտահանող… այդ ժամանակ այդ իմաստով կարելի էր քննարկել այդ ՀԷԿ-ի կառուցումը, եթե մարդ չգիտի՝ ինքն ինչ է ուզում, ցանկացած վիճակ իրեն կոմֆորտ չէ: Այսպիսի ասացվածք կա՝ եթե նավը ոչ մի տեղ չի գնում, իրեն բոլոր քամիները խանգարում են:

Անուշ Դաշտենց

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0