Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ԱՄՆ-ի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներում Հայաստանին ձեռնտու կետ կա. Գևորգ Մելիքյան

ԱՄՆ-ի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներում Հայաստանին ձեռնտու կետ կա. Գևորգ Մելիքյան

By
ԱՄՆ-ի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներում Հայաստանին ձեռնտու կետ կա. Գևորգ Մելիքյան

Միջազգային և ս հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա ազդեցություն չեն ունենա: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դրա պատճառն այն է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բուն պատերազմի մեջ չեն:

«Ունեն հակասություններ և դրանք դեռևս ընթացքի մեջ են, բայց ընդհանուր առմամբ նրանք որոշ հարցերում անգամ համագործակցում են: Պետք չէ չափազանցնել, որ եթե կա լարվածություն, ապա այդ լարվածությունը կարող է անդրադառնալ նաև այլ ձևաչափերի վրա: Ինչ խոսք, կարող է նման բան լինել, բայց այս պարագայում Ռուսաստանն անգամ փորձում է օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ԱՄՆ-ի հետ օրակարգից դուրս քննարկելու այն հարցերը, որոնք վերաբերում են կոնկրետ իրենց հակասություններին»,-  նկատեց նա:

Գևորգ Մելիքյանի խոսքով՝ ՄԽ ձևաչափը, չնայած ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների լարվածությանը, կշարունակի աշխատել: «Միևնույն է, այնտեղ շատ քայլեր այս պահին չեն սպասվում: Մեծ պայմանավորվածությունների հարց չկա, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միացյալ համաձայնության շատ պահեր չեն պահանջում»,- նշեց նա:

Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների լարվածությունը չի ազդի նաև Հայաստան-Եվրամիության հարաբերությունների, մասնավորապես Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք հանաձայնագրի ապագայի վրա:

«Եվրամիության մի շարք երկրներ դեմ են, որ Ռուսաստանի նկատմամբ այսպիսի խիստ քաղաքականություն վարվի: Բայց ընդհանուր առմամբ, բոլորը հասկանում են, որ եկել է այն պահը, որ Ռուսաստանը զիջումների գնա գլոբալ քաղաքականության մեջ, և դրան կարող են հասնել, եթե Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցի Եվրամիության հետ»,- ասաց նա:

Իսկ Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները, ըստ Գևորգ Մելիքյանի, ածանցյալ հարաբերություններ են և չեն մտնում «մեծ սխեմաների» մեջ: «Չեմ կարծում, որ նոյեմբերին խնդիրներ կլինեն Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրման հետ կապված: Եվ եթե լինի էլ, ապա կապված չի լինի Միացյալ Նահանգներ-Ռուսաստան  հարաբերությունների հետ: Այս պահի դրությամբ սակայն նկատելի է, որ խնդիրներ չպետք է լինեն»,- ասաց նա:

Նա նկատեց, որ ՌԴ-ն՝ ի դեմս նախագահ Պուտինի, առավել շատ կենտրոնացած է լինելու է իր ներքին խնդիրների վրա՝ նկատելով, որ պատժամիջոցների արդյունքում երկրի օլիգարխիայի դժգոհությունն է մեծանալու։

Փորձագետն այնուամենայնիվ նկատեց՝ Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է ամուր «պորտալարերով»՝ և տնտեսական, և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը կարող է ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ նաև Հայաստանի վրա:

«ԱՄՆ-ի դիրքորոշումը երրորդ երկրների հետ չէ կապված: Այլ հարց է, որ երրորդ երկրները կարող են ազդեցության մեջ լինել՝ տարբեր հետևանքներով»,- ասաց նա՝ նշելով՝ որ պատժամիջոցները հենց Ռուսաստանի և նաև Թրամփի դեմ են, որ նա ձեռնպահ մնա Պուտինի հետ հարաբերությունները սերտացնելուց:

Գևորգ Մելիքյանը մատնանշեց, որ պատժամիջոցներում անգամ Հայաստանին ձեռնտու կետ կա՝ 231-րդ հոդվածը, որտեղ ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության մեջ գտնվող երկրները ևս պատժամիջոցների տակ են ընկնելու:

«Եթե այդ հոդվածը գործի, Ադրբեջանը ևս լուրջ խնդիրներ կունենա Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության համար,- ասաց նա՝ պարզաբանելով, որ ի տարբերություն, Ադրբեջանի, Հայաստանին այդ հոդվածը չի վերաբերում,- քանի որ մենք դաշնակիցներ ենք ՌԴ-ի հետ, մեր դեպքում ռազմական համագործակցություն չի համարվում, այն համարվում է ռազմական համագործակցության մի մաս: Հայաստանի դեպքում մի փոքր ըմբռնումով է մոտենում»:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0