Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ԱՄՆ նոր պատժամիջոցները ուղիղ հարվածում են Հայաստանի քրեաօլիգարխիային

ԱՄՆ նոր պատժամիջոցները ուղիղ հարվածում են Հայաստանի քրեաօլիգարխիային

By
ԱՄՆ նոր պատժամիջոցները ուղիղ հարվածում են Հայաստանի քրեաօլիգարխիային

Ռուսաստանի դեմ ուղղված ամերիկյան նոր պատժամիջոցներն իսկապես ինստիտուցիոնալ են ոչ միայն այն առումով, որ օրենքի ուժ ունեն, այլ նաև այն իմաստով, որ թիրախավորում են Պուտինի իշխանության կոռուպցիոն հիմքերը:

ԱՄՆ օրենսդիրները համոզված են, որ Պուտինի իշխանությունը կոռուպցիոն մի ռեժիմ է, որն իր ճյուղերը տարածել է նաև եվրոպական և եվրասիական մի շարք երկրներում: Նոր պատժամիջոցները նպատակ ունեն բացահայտել կոռուպցիոն այդ համակարգն` ներքին և արտաքին հարաբերությունների համակարգով: Օրինակ` ԱՄՆ իշխանությունները հետամուտ են լինելու, որպեսզի եվրոպական և եվրասիական մի շարք պետությունների ֆինանսական համակարգերը` որպես հարթակ չծառայեն Պուտինի և նրա շրջապատի ֆինանսական մեքենայություննների համար:

Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ հաճախ օգտագործվել է ռուսական «կեղտոտ» փողերի լվացման համար` «մաքրելով» Ռուսաստանի էլիտայի քրեականացված բիզնեսը և եկամուտներ ապահովելոով Հայաստանի քրեաօլիգարխիայի համար: Սա ոչ միայն երկու երկրների քաղաքական և օլիգարխիկ էլիտաներին կապել է տնտեսական հանցագործության շղթայով, այլ նաև` ըստ էության, դարձել է, այսպես կոչված, եվրասիական ինտեգրացիայի մերանը: Այս փաստերը Վաշինգտոնին հայտնի են վաղուց, սակայն հիմա դրանք դառնալու են պրոֆեսիոնալ հետաքննության, նաև ինֆորմացիոն արտահոսքերի առարկա` դրանցից բխող կոնկրետ հետևանքներով:

Նոր պատժամիջոցները հարվածելու են նաև ազդեցիկ պաշտոնյաներին և օլիգարխներին, ովքեր առնչություն ունեն Պուտինի ռեժիմի հետ: Ասվածը, բնականաբար, չի սահմանափակվում միայն ռուսաստանցի պաշտոնյաներով կամ օլիգարխներով և խոսքն առավելապես, այսպես կոչված, ստվերային առնչությունների մասին է:

 

Գաղտնիք չէ, որ Հայաստանի քրեաօլիգարխիայի «հոգևոր տանիքը» հենց Մոսկվան է ու շուտով, անկասկած, մեր իշխանության և օլիգարխիայի կարկառուննները հայտնվելու են ամերիկյան բացահայտումների և ականդալների կիզակետում: Դա, անշուշտ, հարվածելու է երկրի հեղինակությանը, սակայն գուցե սթափեցնի Հայաստանի կոնկրետ պաշտոնյաների և օլիգարխների, որովհետև նրանք խելքի են գալիս, երբ հարված են ստանում սեփական գրպանին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0