Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Դատարկվող Ռուսաստանը և Հայաստանի ռուսական հեռանկարի դատարկությունը

Դատարկվող Ռուսաստանը և Հայաստանի ռուսական հեռանկարի դատարկությունը

By
Դատարկվող Ռուսաստանը և Հայաստանի ռուսական հեռանկարի դատարկությունը

Ըստ ռուսաստանցի մասնագետների՝ 1989-ից 2015 թվականների ընթացքում Դաշնությունից արտագաղթել է 4.5 միլիոն մարդ: Ընդ որում, Ռուսաստանից հեռացողների մի զգալի հատվածը երկիրը թողնում է բնավ էլ ոչ սոցիալական շարժառիթներով: Երկիրը լքում են բարձրորակ մասնագետներ, ինչը չափազանց ծանր ազդեցություն կգործի տնտեսական և քաղաքական կյանքի վրա: Stratfor-ի զեկույցի համաձայն՝ հետզհետե ավելի մեծ թվով ռուսաստանցիներ են մտածում հեռանալու մասին, ինչը բացատրվում է իրական եկամուտների անկման և օրըստօրե ընդգծվող սոցիալական շերտավորման հանգամանքներով:

Արտագաղթելու գաղափարով հետաքրքրված մարդիկ, որոնց գերակշիռ մասը երիտասարդներ են, չեն համակերպվում Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների թուլության հետ: Բացի այդ, նրանք չեն վստահում Ռուսաստանի իրավապահներին և արդարադատության համակարգին: Նրանց մտահոգում են քաղաքական և քաղաքացիական ազատությունների սահմանափակումները, քաղաքական հետապնդումները:

Անցած 20 տարում Ռուսաստանից հեռացել են 20 հազար դոլարային միլիոնատեր և միլիարդատեր, նրանցից 6 հազարն անցած երեք տարում է հեռացել: Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետները կանխատեսում են, որ ընթացիկ տարին արտագաղթի առումով ռեկորդային է լինելու Ռուսաստանի համար, իսկ արտագաղթի վնասը տարեկան կազմելու է 1.5 տրիլիոն դոլար:

«Ուղեղների արտահոսքը» անդառնալի հարված է հասցնելու Ռուսաստանի տնտեսության հատկապես նորարարական նախաձեռնություններին, բարձր տեխնոլոգիաների ոլորտին, առողջապահությանը, կրթությանը: Սակայն այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանի իշխանություններին ժողովրդագրական այս աղետը չի հետաքրքրում: Գուցե մի փոքր ցինիկ հնչի, սակայն նման արտագաղթը, արժեքային համակարգ ունեցող, ինքնաբավ միջին խավի կրճատումը քաղաքական առումով ձեռնտու է Պուտինի իշխանությանը, որովհետև սահմանափակվում է իրական ընդդիմության էլեկտորատը: Փոխվում է Ռուսաստանի հասարակության կառուցվածքը, և այլևս չկան կամ խիստ սահմանափակ են այն խմբերը, որոնք հետևողականորեն պահանջում էին քաղաքական և տնտեսական բարեփոխումներ:

Այս ամենը միայն խորացնելու է ռուսական իշխանության տոտալիտար բնույթը, ամրապնդելու է հումքային տնտեսության կործանարար ստատուս քվոն: Նման վիճակը, հեռանկարի իմաստով, կործանարար է լինելու Ռուսաստանի համար՝ անգամ ծնելով այդ երկրի մասնատման իրական վտանգ, սակայն կարճ ժամանակի համար ամրապնդելու է ներկա ռեժիմը:

Դատարկվող Ռուսաստանն ու նրա ստեղծած նախագծերն են ներկայացվում ռազմավարական՝ Հայաստանի զարգացման տեսանկյունից: Համենայնդեպս, դա է հուշում այսօր երկրում վարվող քաղաքականությունը, Հայաստանի իշխանության անվերապահ հավատարմությունը եվրասիականությանը: Ավելին՝ մեր քաղաքական, տնտեսական, հասարակական հարաբերությունները հարմարեցվում են եվրասիական չափանիշներին, ինչը գրեթե բացառում է Հայաստանի արտաքին, տնտեսական հարաբերությունների իրական դիվերսիֆիկացիայի հնարավորությունը:

 

Ռուսաստանը դատարկվում է՝ բացահայտելով Հայաստանի ռուսական զարգացման հեռանկարի դատարկությունը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0