Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կազդեն ՀՀ կոնկրետ ձեռնարկությունների վրա, Արևմուքում ՀՀ պաշտոնյաների ներդրումները նրանց վրա ճնշում գործադրելու լծակ կդառնան. Բ. Ասատրյան

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կազդեն ՀՀ կոնկրետ ձեռնարկությունների վրա, Արևմուքում ՀՀ պաշտոնյաների ներդրումները նրանց վրա ճնշում գործադրելու լծակ կդառնան. Բ. Ասատրյան

By
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կազդեն ՀՀ կոնկրետ ձեռնարկությունների վրա, Արևմուքում ՀՀ պաշտոնյաների ներդրումները նրանց վրա ճնշում գործադրելու լծակ կդառնան. Բ. Ասատրյան

Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը տնտեսագետ Բագրատ Ասատրյանին չի զարմացնում: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե պատժամիջոցներով աշխարհը ՌԴ-ին հասկացնում է, որ միայն հումք վաճառելով  նման մեծ պահանջներ չես կարող դնել ու աշխարհակարգ խառնել:

«Աշխարհն ասում է, որ առանց քեզանից ինչ-որ բան ներկայացնելու, միայն հումք վաճառելով, խոսել աշխարհի հետ այնպես ինչպես հիմա ՌԴ-ն փորձում է խոսել, սխալ է: Աշխարհն ասում է՝ տղաներ, ձեր վերմակի, իրական ուժի չափով խոսեք աշխարհի հետ ու աշխարհին ընդունված լեզվով», -ասաց Ասատրյանը:

Տնտեսագետը գտնում է, որ այս խնդիրն անհետևանք չի լինի նաև Հայաստանի համար, քանի որ ՀՀ–ն ՌԴ-ի հետ միասնական տնտեսական տարածք է: Նա նկատեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հայկական կողմը հույս ուներ, որ օգտվելու է միասնական հնարավորություններից, որ ՌԴ-ից ներդրումներ են լինելու, որ մեր հայրենակիցներ այնտեղ աշխատելու են և այլն:

«Այս ակնկալիքների կատարումն, իհարկե, դժվարանում է: Կարծես թե մենք այսօր դեռևս խնդիրներ չունենք, քանի որ ՀՀ ներգրաված չէ որևէ լուրջ նախագծի մեջ, որով դուրս էր մղվում դեպի Արևմուտք: ՌԴ-ի և արտաքին աշխարհի խնդիրները կազդեն ՀՀ կոնկրետ ձեռնարկությունների վրա, օրինակ՝ «ՀայՌուսգազարդ»-ի և այլն: Սակայն միջնորդավորված ազդեցություններ կլինեն, օրինակ՝ տրանսֆերտների մասով, քանի որ տատանումներ կլինեն այս ոլորտում»,- նշեց բագրատ Ասատրյանը:

Տնտեսագետը նկատեց, որ ՌԴ տնտեսական վիճակի վատթարացումը անմիջապես կազդի շինարարության վրա,  իսկ դա այն ոլորտն է, որտեղ աշխատում են ՀՀ քաղաքացիները: Ասատրյանը գտնում է, որ պատժամիջոցներից կտուժի նաև սպասարկման, առևտրի ոլորտը, որտեղ նույնպես ՀՀ քաղաքացիների մասնակցություն կա:

«Այս պատժամիջոցների մեջ մեկ-երկու տարրեր էլ կային, որոնք վերաբերում էին պաշտոնյաներին, պետական ձեռնարկությունների կառավարմանը մասնակից անձանց գործունեությանը: Տարր կար, որը վերաբերում էր նրանց մերժմանը արևմտյան երկրներում, այստեղ ազդեցություն կլինի նաև մեր հայ առանձին պաշտոնյաների ազատ դրսևորման վրա: Այսօրվա իշխողները գողանալուց պետք է մտածեն, թե այդ գողացված գումարներն ուր  պետք է տանեն: Չեմ ցանկանում բամբասանքի մակարդակի իջեցնել, բայց կարծում եմ, որ ճշմարտության հատված կա, որ այս կամ այն պաշտոնյան գույք է ձեռք բերել ԱՄՆ-ում, ներդրում է արել արևմտյան երկրներում և այլ, այս մասով կա հարցադրում, որոնք կօգտագործվեն: Սա լծակ էլ լինելու ՀՀ պաշտոնյաների վրա ճնշում գործադրելու»,- ընդգծեց  տնտեսագետը:

Ինչ վերաբերում է «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկին և այն տեսակետին, որ ՀՀ-ն ԵՄ ապրանք արտահանելու համար չի համապատասխանում ստանդարտներին, Ասատրյանը պատասխանեց, թե այդ տեսակետն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը:

«Մեր արտահանման հիմնական ուղղությունն այսօր էլ ԵԱՏՄ-ն չի, մնում է Եվրոպան: Սա չմոռանանք: Մենք, ցավոք, այնպիսի մի արտադրանք չենք արտահանում, որ անհանգստանանք: Հումք ենք արտահանում, որի որակի խնդիրը բարձր, ցածր չի լինում… Մենք դեռ չունենք եվրոպական շուկաների հետ պրոբլեմ, ծավալների իմաստով, որ ասենք անհնար է»,-ասաց Բագրատ Ասատրյանը:

Վերջինս համամիտ չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանի «սև օրը կսկսվի», եթե մեր երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից: Բագրատ Ասատրյանի գնահատմամբ՝ չկայացած միավոր է և շարունակում է գործել որպես քաղաքական նախագիծ:

«Այսինքն, այս միասնության բովանադակությունը, նախ և առաջ, քաղաքական է: Բերեք աշխարհի քարտեզը դրեք, հինգ հարևանների միջև տնտեսական հարաբերությունները, կտեսնեք՝ ավելի խորն են: Կեղծիք է հայ պաշտոնյաների այն զգուշացումները, թե այս կառույցին անդամակցությունը դադարեցնելու դեպքում կհետևեն քաղաքական ու տնտեսական «պատժամիջոցներ», գազի սակագնի ավելացում: Կեղծիքների շարան է գնում, ահաբեկումներ: Գազը գինը այն է, թե քաղաքացին ինչքան է վճարում դրա համար: Էս է գազի գինը: Թե ինչքանով է 100 տոկոսանոց ռուսական սեփականություն հանդիսացող «Հայռուսգազարդ»-ը հաշվեկշիռ ներառում, ինձ, ձեզ չպետք է հետաքրքրի»,-ասաց նա:

Ասատրյանը հարցադրում արեց՝ ՀՀ շարքային քաղաքացին գիտի՞, որ Հայաստանը ամենաթանկ երկիրն է՝ Հյուսիսային Կովկասից մինչև հարավ՝ Պարսկաստան:

Անի Օհանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0