Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ադրբեջանը երեխայական կապրիզ է անում՝ ասում է կլացեմ, եթե իմ ուզածը չտաք. Միհրան Հակոբյան

Ադրբեջանը երեխայական կապրիզ է անում՝ ասում է կլացեմ, եթե իմ ուզածը չտաք. Միհրան Հակոբյան

By
Ադրբեջանը երեխայական կապրիզ է անում՝ ասում է կլացեմ, եթե իմ ուզածը չտաք. Միհրան Հակոբյան

Ադրբեջանի քաղաքականությունը մեզ համար նորություն չէ. դեռևս 90-ականներից Ադրբեջանը առաջ է տանում նույն գործելաոճը՝ պատերազմել հայկական կողմի հետ հնարավոր բոլոր թատերաբեմերում՝ դա կլինի ռազմի դաշտը, քարոզչական տիրույթը, կամ սպորտն ու մշակույթը:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են ադրբեջանական լրատվամիջոցները սկսել ապատեղեկատվություն տարածել այն մասին, որ հայկական կողմը թիրախավորել է խաղաղ բնակչությանը:

«Այն, ինչ անում է Ադրբեջանը, դասական քարոզչական պատերազմ է: Այսպիսով՝ նրանք մի կողմից սեփական հանրության շրջանում են ցանկանում կրքերը բորբոքել, հակահայկականության աստիճանը մեծացնել, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն իրենց երկրի ներքին խնդիրներից:

Իսկ մյուս կողմից փորձում են միջազգային հանրության ուշադրությունը սևեռել խնդրի վրա՝ ցույց տալով, որ իբրև թե սահմանին անընդհատ վիճակը լարված է, թեժ է, որ տուժում է խաղաղ բնակչությունը: Հիմա էլ զոհի կերպարով են փորձում ներկայանալ, թե իբր երեխաներ են զոհվում ու վիրավորվում»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Պատգամավորը նշեց, թե ադրբեջանական քարոզչամեքենայից զարմանալ պետք չէ: Նա ասաց, որ Ադրբեջանը 94թ.-ից հակամարտությունը տաք պահելու խնդիր է դրել իր առաջ, դրա համար պաշտոնյաների մակարդակով պարբերաբար հայտարարել են, որ այսպես երկար շարունակել չեն կարող, որ անգամ ռազմական ճանապարհով են լուծելու հարցը, որ երկար սպասել չեն կարողանա:

«Երեխայական կապրիզ են անում, ասում են՝ կլացեմ, եթե իմ ուզածը չտաք»,- շեշտեց Միհրան Հակոբյանը:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0