Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Մոսկվայի ցանկությունը՝ կրճատել կախվածությունը դոլարից, ռոմանտիկայի ոլորտից է. Ստեփան Սաֆարյան

Մոսկվայի ցանկությունը՝ կրճատել կախվածությունը դոլարից, ռոմանտիկայի ոլորտից է. Ստեփան Սաֆարյան

By
Մոսկվայի ցանկությունը՝ կրճատել կախվածությունը դոլարից, ռոմանտիկայի ոլորտից է. Ստեփան Սաֆարյան

Մոսկվայի ցանկությունը՝ կրճատել կախվածությունը դոլարից, անիրականալի է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Քաղաքագետի գնահատմամբ՝ ռուսական ծրագիրը ոչ միան բարդ է, այլև՝ «ռոմանտիկայի» ոլորտից:

«ԱՄՆ-ն աշխարհի հզորագույն տնտեսությունն է, բոլոր պետությունները տնտեսական առումով լուրջ կախման մեջ են ԱՄՆ տնտեսությունից, ամերիկյան արժույթից: ԱՄՆ հետ անհամաչափ տնտեսություն ունեցող Ռուսաստանը չի կարող հաղթել այս ճակատամարտում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց ՌԴ նկատմամբ, ռուսական կողմը քննարկում է հնարավոր պատասխանների տարբերակները: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այս համատեքստում ասել էր, որ Ռուսաստանն ակտիվացնում է ներկրումը սեփական արտադրանքով փոխարինելու և ամերիկյան վճարային համակարգերից ու որպես հաշվապահական արժույթ կիրառվող դոլարից կախվածությունը կրճատելու աշխատանքը:

Ստեփան Սաֆարյանն ասաց, որ Ռուսաստանը չի կարող իրականացնել այս ծրագիրը, որովհետև չունի ռեսուրսներ՝ ներկրումը սեփական արտադրանքով փոխարինելու, ինչպես նաև ամերիկյան դոլարից կախվածությունը կրճատելու համար:

«ԱՄՆ-ն շատ լավ է հաշվարկել, թե ինչին է հարվածում: Ռուսաստանի կողմից սա ոչ թե պատասխան քայլ է, այլ ճարահատյալ միջոց, որն իրականացնելու դեպքում կործանարար հարված չի էլ լինի ԱՄՆ համար: ՌԴ այս քայլը հուսահատության արդյունք է, պարտվողական քայլ»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

Քաղաքագետն ասաց, որ ԱՄՆ պատժամիջոցները, բնականաբար, վտանգելու են նաև ԵԱՏՄ անդամ-պետությունների տնտեսություններին: Նա հիշեցրեց, որ ՌԴ-ն նախկինում փորձել է արգելել եվրոպական ու ամերիկյան որոշ ապրանքատեսակների մուտքը ռուսական շուկա, ինչի հետևանքը եղել է այն, որ օրինակ ձկնամթերքի և արտադրանքի այլ տեսակների հետ կապված ՌԴ-ն կոչ է արել նման արգելանք սահմանել նաև ԵԱՏՄ անդամ-պետություններին:

Ինչ վերաբերում է Ռյաբկովի այն հայտարարությանը, որ ՌԴ-ն սովոր է դուրս գալ ծանր վիճակից ու մահացու հարված կհասցնի ԱՄՆ-ին, ապա Սաֆարյանն ասաց, որ սա ոչ ավելին է, քան պարտվողական կողմի բռունցքների թափահարում:

Քաղաքագետը նկատեց, որ ռուսական փորձագիտական շրջանակները անհեթեթ մտքեր են արտահայտում, որ պատժամիջոցներն անգամ օգուտ են ՌԴ համար, բայց ներկայիս Ռուսաստանը «չի կարող պատժամիջոցների տակից դուրս գալ», իսկ նման հայտարարությունները կեղծ հայրենասիրական են, ներքին լսարանի համար են արվում:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0