Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Խորհրդարանական ընտրություններից հետո ներքաղաքական կյանքը կիսամեռ է, լճացած. փորձագետ

Խորհրդարանական ընտրություններից հետո ներքաղաքական կյանքը կիսամեռ է, լճացած. փորձագետ

By
Խորհրդարանական ընտրություններից հետո ներքաղաքական կյանքը կիսամեռ է, լճացած. փորձագետ

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններից մինչ այս պահն ընկած ժամանակաշրջանը ներքաղաքական կյանքը կիսամեռ է և լճացած: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դա կապված է նաև հասարակության անտարբերության, իներտության հետ:

«Հասարակությունն ամորֆ, իներտ հոգեվիճակում է, արտագաղթողի հոգեբանություն ունի, և այսպիսի հասարակությունը չի կարող բուռն գործունեություն ծավալել, այդ դրսևորումները նա ունենում է նաև քաղաքական դաշտում՝ լճացած, կիսամեռ»,-ասաց նա:

Խոսելով ներքաղաքական կյանքում ապագայում հնարավոր զարգացումների մասին՝ նա նկատեց, որ գալիք աշնանը, և հատկապես ձմռանը ներքաղաքական հիմնական հարցը լինելու է վարչապետի նշանակումը: «Մինչև 2018 թվականի ապրիլը ամբողջ քաղաքական օրակարգը սահմանափակվելու է այդ հարցով»,- ասաց նա:

Արմեն Բադալյանի խոսքով՝ նախկին և ներկայիս վարչապետների միջև որևէ լուրջ տարբերություն չկա, տնտեսական նախաձեռնություններում էլ տարբերություն չկա, երկրի զարգացման մասին նույն պատկերացումներն ունեն, բայց երկուսն էլ տնտեսության զարգացման հարցում հաջողություններ չունեցան: «Այս իսկ պատճառով, թե ով կլինի ապագայում վարչապետն արդեն զուտ սպորտային հետաքրքրություն է լինելու»,- նշեց նա:

Փորձագետի խոսքով՝ վարչապետի նշանակման ընթացքում առանձնապես ինտրիգներ սպասել պետք չէ, ներկուսակցական տարաձայնություններն էլ նա բացառեց:

«Հնարավոր է, որ արտաքին միջամտություններ լինեն այս հարցում, նկատի ունեմ՝ Մոսկվայից և Արևմուտքից: Այս պահին դժվար է ասել, թե ում ձեռքին է լինելու Հայաստանի վարչապետ նշանակելու «վերահսկիչ փաթեթը»: Դա կախված է նրանից, թե որտեղ են պահվում վարչապետի նշանակման գործընթացում ներգրավված մարդկանց կապիտալը, բանկային հաշիվները և այլն: Մեծ դեր կխաղա նաև արտաքին պարտքը, որը նույնպես կօգտագործվի Արևմուտքի կողմից»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ամենը հաշվի առնելով կարելի է ենթադրել, որ վարչապետի նշանակման գործընթացը միայն Մոսկվայից չէ կախված լինելու:

Այս պահին լճացված ներքաղաքական կյանքը Հայաստանին սպառնում է զարգացման կանգի վտանգ: «Նման երկրները չեն զարգանում: Երկրի տնտեսությունները չեն զարգանում: Երկրի կշիռը, ինքնիշխանությունը թուլանում է: Արտագաղթը կուժեղանա, ինչը կբերի տնտեսության ծավալի քչացմանը, որն էլ հանգեցնելու է բյուջեի քչացմանը, աշխատանքների կրճատմանը և այլն... Այդ բացասական անիվը սկսվում է պտտվել»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0