Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ապրիլյան պատերազմը ռուսները սարքեցին ու սարքեցին մեր դեմ՝ լինելով մեր դաշնակիցը

Ապրիլյան պատերազմը ռուսները սարքեցին ու սարքեցին մեր դեմ՝ լինելով մեր դաշնակիցը

By
Ապրիլյան պատերազմը ռուսները սարքեցին ու սարքեցին մեր դեմ՝ լինելով մեր դաշնակիցը

«Առաջին լրատվական»-ի զրույցակիցն է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը։

-Պարոն Շիրինյան, խոսելով համատեղ զորախումբ ստեղծելու համաձայնագրի և դրա վավերացման մասին՝ Պետդումայ պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Հայաստան պետք է ուղարկել ամուսնացած զինվորականների, որովհետև այնտեղ աղջիկները մենակ չեն քայլում փողոցներով, չեն ծանոթանում տղամարդկանց հետ և ամուրիներն այնտեղ անելիք չունեն: Նա նաև նշել է. «Հայաստանը մեր պաշտպանության երկրորդ էշելոնն է, Հայաստանը միշտ մեզ երախտապարտ է եղել, հենց այնտեղ էլ սկսվել է Թուրքիայի կողմից հայերի դեմ ճնշումը»: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունները:

-Մենք կարող ենք մեկ դիրքորոշում ունենալ. ոչ թե դա իրենց պաշտպանության առաջին կամ երկրորդ կամ չորրորդ էշելոնն է, այլ Հայաստանը որպես անկախ, ինքնիշխան պետություն, դաշնակցային հարաբերության մեջ է Ռուսաստանի հետ և համատեղ լուծում են անվտանգության հարցեր, և ուրիշ ոչինչ: Երկրորդ՝ լավ կլինի, որ ժիրինովսկիները վերջապես գորբաչովյան փլուզումից հետո խելքի գան, աշխատեն բարոյականություն արտահանեն, որ աշխարհում մի փոքր իրենց համակրեն: Նույնիսկ բելառուսներն իրենց չեն համակրում: Նրանք պետք է մի բան հասկանան, նոր աշխարհակարգը էլեկտրոնիկայի դարաշրջան է, իսկ իրենք հետ են մնում գիտակցությամբ, հետ են մնում տեխնոլոգիաներով և այս անգամ փրկություն չեն ունենալու, որ միլինոավոր մարդկանց Սիբիր աքսորելով գործարաններ սարքեն: Ուրեմն եթե զինվոր է գալիս, թող գա ըստ պայմանագրի: Երրորդ, այդ մարդիկ ապուշ են, չեն տեսնում՝ ինչ է տեղի ունենում, ուղեղները նույնն է: Հայ ժողովուրդն իրենց երախտապարտ է, թե ոչ, ես կարող եմ ասել հստակ, հատու և աներկբա՝ Հայաստանը Ռուսաստանին երախտապարտ լինելու ոչ մի առիթ չունի: Առաջին պետականությունը, որ նաև իրենց կողմից կազմակերպված ցեղասպանության գեհենից հայ ժողովուրդն ազատվեց և պետականություն ստեղծեց, իրենք աշխարհի ամենահետադիմական, ֆաշիստական և ամենաայլանդակ պետության հետ դաշնակցեցին և մասնատեցին Հայաստանը: Դրա համա՞ր պետք է երախտապարտ լինենք: Իսկ հայ ժողովուրդն իրենց հանդեպ իր պարտականությունը միշտ կատարել է՝ իրենց ընդունելով որպես քրիստոնեական քաղաքակրթություն: Որ իրենց մնա, իրենք կասկածում են իրենց քրիստոնեական քաղաքակրթության վրա, վեճ են սարքել, թե իրենք եվրասիացի են, թե ինչ են: Կարծում եմ՝ այսքանը հերիք է այդ մարդուն, նա հերթական անգամ ժոնգլյորություն է անում: Երևի ադրբեջանցիները փող են տվել կամ մարդիկ են արտահանել իրենց մոտ:

-Ժիրինովսկին նաև ասել է, որ հայ սպաներին պետք չէ մոտ թողնել միացյալ զորախմբի հրամանատարությանը, քանի որ նրանք կարող են ինչ-որ գործողություններ անել, և Ռուսաստանը ստիպված պետք է լինի միջամտել:

-Այդ պարագայում իրենց մեր տարածք թողնում ենք ինչի՞ համար: Թող իրենց զորքը վերցնեն, գնան այստեղից: Ես կարծում եմ, որ ոչ թե պետք է լիներ միացյալ զորախումբ, այլ համատեղ՝ երկու բանակ միասին, ոչ թե միացյալ հրամանատարությամբ: Օրինակ՝ Առաջին համաշխարհային պատերազմում ֆրանսիացիներն ու անգլիացիները դաշնակիցներ էին: Նրանցից յուրաքանչյուրը կար, բայց միացած չէին, այդ մոդելը առավելություններ ուներ: Ճիշտ է, նա անհանգստանում է, որ Հայաստանի պատճառով իրենք կներքաշվեն կոնֆլիկտի մեջ, բայց իրականում աշխարհը միշտ իրենց պատճառով է համաշխարհային պատերազմի մեջ ներքաշվել: Ուրեմն իրենք դա պետք է իմանան: Նրանք խեղաթյուրված պատմությունը հրամցրել են աջ ու ձախ, ու հիմա շարունակում են խոսել: Ես անձամբ դեմ էի միացյալ զորախմբի ստեղծմանը: Պետք էր առանձին ու համատեղ պաշտպանություն լիներ, որովհետև ես մեծ կասկած ունեմ, որ վճռական պահին արդյոք ռուս հրամանատարը ենթարկվելու է հայ հրամանատարին: Ինքը դա ծածկում է, նա ներբեռնում է մի հարց, որի դավադիր միտքն իր մոտ կա: Նրանք կարող են վճռական պահին ոչ մի հայի բանի տեղ չդնել, այդ դեպքում՝ ի՞նչ են անելու, հատկապես, որ կարող են հինգերորդ շարասյունից ազգությամբ հայ մարդ ունենալ: Ասենք Աղասի Խանջյան, որ պատրաստ է երկիրը ծախելու: Սա շատ ավելի վտանգավոր է: Դրա համար հայկական կողմը պետք է այդ միջպետական պայմանագրերը կնքելուց առաջ ամենայն բծախնդրությամբ քննի և ուսումնասիրի: Ապրիլյան պատերազմը պետք է սրանց համար դաս լինի, քանի որ պարզ է, որ այդ պատերազմը ռուսները սարքեցին ու սարքեցին մեր դեմ՝ լինելով մեր դաշնակիցը:

-Ինչպե՞ս եք գնահատում «Իսկանդերների» վերաբերյալ Սերժ Սարգսյանի նախօրեին արված հայտարարությունը, որն, ըստ էության, Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի պատասխանն էր: Կարո՞ղ ենք արձանագրել, որ խնդրի կարգավորումը քաղաքականից անցնցում է ռազմականի:

-Ոչ, նման անցում չկա: Ես կարծում եմ՝ որքան էլ շիկացում լինի, ավելի տաքացած ռազմական գործողություններ չեն լինելու: Սերժ Սարգսյանի հայտարարությունը տեղին է այն իմաստով, որ ասաց՝ այդ «Իսկանդերը» բարոյականության համար չենք բերել, կտանք կոչնչացնենք: Այստեղ հարցի երկրորդ մասը կա. պարզ է, որ Հասանովները հիմա  ուզում են հայ-ռուսական հարաբերություններում ճեղք առաջացնել: Այնպես որ, եթե մի կողմից Ժիրինովսկուն քննադատում ենք, մյուս կողմից պետք է հասկանանք, որ ոչ թե պետք է հրաժարվենք Ռուսաստանի հետ հարաբերություններից, այլ դրանք դարձնենք իսկապես դաշնակցային, միջպետական հարաբերություններ: Ով այդ հարաբերությունները փչացնում է, դրա դեմը պետք է առնել, ով օգնում է՝ պետք է կողմ լինել: Բանաձևը դա է: Իսկ թուրքերը շատ անհանգիստ են այդ առումով, որովհետև նրանք հասկանում են, որ իրենց էշի տեղ են դրել: Այդքան միլիոնավոր դոլարները զենքի վրա ծախսել տվեցին, այդքան զենքի մատակարարումներն արեցին, միաժամանակ «Իսկանդերները» հայկական բանակին տվեցին և այդ միլիոնավոր դոլարների ծախսը զրո դարձավ: Մինչդեռ այդ գումարները Ադրբեջանը կարող էր օգտագործել երկրի վերաշինության համար, բայց կերակրում են ռազմաարդյունաբերական համալիրի մի քանիսին: Եթե Ադրբեջանի ժողովուրդը քաղաքակիրթ լիներ և հասկանար հարցի էությանը, Ալիևին հիմա ծովն էր գցել: Այդքան փողերը տարավ վառեց, ինչի՞ համար, հիմա «Իսկանդերների» դեմ ի՞նչ են անելու, ոչ մի բան էլ չեն կարող անել: Դրա համար անվստահություն են ուզում սերմանել, փորձում են չփացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կարծում եմ՝ Ադրբեջանի մասին պետք է ասել հետևյալը՝ հայվանի նման փողը ծախսում ենք Ռուսաստանի զենքի գործարաններն աշխատեցնելու համար, ձեզ ոչինչ չի հասնում: Հայաստանն ստանում է զենքը, և դուք ոչ մի բան չեք կարող անել: Բացի այդ, հայ զինվորի դիմաց ոչ մի ադրբեջանական բանակ չի կարող կռվել, դա էլ պետք է միշտ ասվի: Դա եղել է Առաջին Հանրապետության ժամանակ, նույնը հիմա է: Ապրիլյան պատերազմն էլ դա ցույց տվեց, պարզապես, մեր զոհերը, ցավալիորեն շատ եղան: Այսինքն՝ մենք արյան գնով չեզոքացրին իրենց և իրենց համալիրները:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0