Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Արամ Սաֆարյանը ԵԱՏՄ անդամ երկրներում դրական տնտեսական միտում է նկատում

Արամ Սաֆարյանը ԵԱՏՄ անդամ երկրներում դրական տնտեսական միտում է նկատում

By
Արամ Սաֆարյանը ԵԱՏՄ անդամ երկրներում դրական տնտեսական միտում է նկատում

2017թ. առաջին հինգ ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ անդամ երկրներում տնտեսական դրական միտումներ են նկատվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը` ներկայացնելով առաջին հինգ ամիսներին Հայաստանի տնտեսական ցուցանիշները ԵԱՏՄ անդամակցության համատեքստում: Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահը հայտարարել էր, թե Ռուսաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր փուլ և կանխատեսվում է լավ տարի Ռուսաստանի համար։

«Այստեղ կարևոր է նշել, որ ռեյտինգային խոշոր կազմակերպությունները Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի համար վերանայել են ցուցանիշները և խոստացել զարգացման աճի նոր ցուցանիշներ: Ըստ այդ ցուցանիշների` նախկինում կանխատեսվածի փոխարեն, Հայաստանը տարվա ընթացքում կարող է արձանագրել 2,5-ից մինչև 3, ընդհուպ մինչև 3,4 տոկոս տնտեսական զարգացման ցուցանիշ: Սա բավական բարձր ցուցանիշ է»,-ասաց Արամ սաֆարյանը` հիշեցնելով, որ նախորդ տարին Հայաստանը փակեց աճի 0,2 տոկոս տնտեսական ցուցանիշով: Նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունը կարող է 2018 թվականին զարգանալ ավելի բարձր ցուցանիշներով:

Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ տնտեսական աճ ապահովող ամենից մեծ ցուցանիշը արտահանման ոլորտում է և այստեղ արդեն հինգ ամիսներին երկնիշ տնտեսական աճ է գրանցվել, ընդ որում՝ պատրաստի արտադրանքի արտահանմամբ:

«Միայն պատրաստի արտադրանքի ծավալի ավելացմամբ ու արտահանմամբ կարող ենք մեր երկրում լուծել զբաղվածության, սոցիալական և այլ հարցեր: Լավատեսորեն ենք տրամադրված այնպիսի ոլորտների զարգացման հարցում, որոնք նախկինում ի սպառ վերացված էին՝ տեքստիլ, կոշկեղեն, որոնք, թվում էր, անհույս էին: Սակայն տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ի լույսի ներքո այդ ոլորտները զարգացման հնարավորություն են ստացել»,-ասաց նա:

Արամ Սաֆարյանը կարևոր համարեց նաև զբոսաշրջության ոլորտում գրանցված ակտիվությունը` ընդգծելով, որ ՌԴ-ից ՀՀ եկող զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Կանխատեսվում է, որ առաջիկայում այդ միտումը շարունակվելու է:

Ըստ Արամ Սաֆարյանի, քանի որ ընդհանուր սպասումների ֆոնը դրական է, այստեղ արդեն կարևոր են դառնում այն հարցերը, թե ինչպես կաշխատեն հարկային, մաքսային մարմինները, պետական կառույցները, վարկային ու բանկային կազմակերպությունները, ինչպես կբանակցեն քաղաքական գործիչները հնարավորություններն ավելացնելու ուղղությամբ և այլն: Սրանից մեծապես կախված կլինի մոտակա տարիների զարգացումը:

«Տարվա կտրվածքով մենք կարող ենք հավակնել մինչև 350 մլն դոլարի սահմաններում մասնակցել գնումների շուկային: Ինչո՞ւ չենք մասնակցում, որովհետև մեր պետական համակարգը չի համագործակցում մասնավորի հետ ռուսական հայտնի չափանիշներով մրցունակ առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ: Մյուս երկրներն ունեն լուրջ լոբբինգի հնարավորություններ : Մեզ մոտ ուրիշ երկրում գնումների գործընթացին մասնակցելու մշակույթը դեռևս չի ձևավորվել»,-ասաց Արամ Սաֆարյանն` ընդգծելով, որ անհրաժեշտ է ակտիվ աշխատանք ու համագործակցություն` տարբեր ուղղություններով:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0