Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ու՞մ դեմ է ուղղելու Թուրքիան C400-ը. Հայաստանի, Նախիջեւանի, թե Իրանի

Ու՞մ դեմ է ուղղելու Թուրքիան C400-ը. Հայաստանի, Նախիջեւանի, թե Իրանի

By
Ու՞մ դեմ է ուղղելու Թուրքիան C400-ը. Հայաստանի, Նախիջեւանի, թե Իրանի

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը ռուսական հակաօդային պաշտպանության C400 համակարգեր գնելու Թուրքիայի պլանը համարել է նրա ինքնիշխան որոշումը: Նա կասկածում է, որ Թուրքիան կարող է ապահովել ռուսական ՀՕՊ համակարգի համատեղումը ՆԱՏՕ տեխնիկայի հետ: «Իսկապե՞ս թուրքերը կկիրառեն C400: Օգտագործելու են դրանք մի՞ շրջանում», հարց է տվել Պենտագոնի ղեկավարը: Ավելի վաղ բարձրաստիճան թուրք զինվորականը հայտարարել էր, որ նոր ՀՕՊ համակարգը տեղակայվելու է Էգեյան ծովում, Հունաստանի եւ Հայաստանի սահմանին: Ռուսական աղբյուրներն ասում են, որ թեեւ սկզբունքային համաձայնություն Թուրքիային C400 վաճառելու հարցում առկա է, բայց գործընթացը մեկ օրվա կամ մեկ տարվա հարց չէ: Այնուամենայնիվ, չի կարելի բացառել, որ Հայաստանի սահմանից այն կողմ շուտով կհայտնվի ռուսական հակաօդային պաշտպանության համակարգ, որի փողերը ուղղված են լինելու Հայաստանի կողմ: Կամ Իրանի եւ Նախիջեւանի: Ինչի՞ համար է Թուրքիային անհրաժեշտ ՀՕՊ Հայաստանի սահմանին: Հազիվ թե Անկարան սպասում է, որ Հայաստանը ռուսական Իսկանդերները կկիրառի Թուրքիայի դեմ: Թա նա ասենք C400-ով փորձում է պաշտպանել Նախիջեւանը:

Հայաստանում շատերն են արդարացնում Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը, հայտարարելով, որ դա բիզնես է եւ Հայաստանի «դաշնակից» Ռուսաստանն այդպիսով վերահսկում է Ադրբեջանը: Հավանաբար կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ Ռուսաստանը շուտով վերահսկելու է նաեւ Թուրքիան, եւ C400-ը ուղղված չի լինելու Հայաստանի դեմ:

Բայց, չոր հաշվով կմնա այն, որ Հայաստանի սահմանի մոտ կարող է ի հայտ գալ հզոր ՀՕՊ համակարգ, որը ինչ որ առուով կարող է չեզոքացնել Հայաստանի գործողությունները: Ինչու՞ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին չի դնում ՆԱՏՕ ստանդարտով ՀՕՊ համակարգ: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ ՆԱՏՕ-ն լռելյայն չի աջակցում Հայաստանի հետ սահմանն «ամրացնելու» Թուրքիայի մտադրությանը:

Եվ հնարավո՞ր է ենթադրել, որ Մետտիսի «չեզոք» պատասխանը Թուրքիայի «ինքնիշխան» իրավունքի մասին կարող է դասվել սպառնալիքներին, ամենից առաջ Իրանից եկող: Ի վերջո, դարակսզբին Թուրքիան եւ Իրանը պատահական չեն փոխանակվել տարածքներով, եւ Արարատ բիբլիական լեռը տեղակայված է միանգամից չորս պետությունների սահմանին՝ Թուրքիայի, Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի (Նախիջեւան):

Նաիրա Հայրումյան, Մեկնաբան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0