Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Սերժ Սարգսյանի դեմարշը Մոսկվայի հանդեպ. Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Սերժ Սարգսյանի դեմարշը Մոսկվայի հանդեպ. Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին

By
Սերժ Սարգսյանի դեմարշը Մոսկվայի հանդեպ. Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին

ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Հայաստանի, շուրջ 5 հազար զինծառայողներ վարժանքներ են անցկացնում Ռումինիայում, որոնց հետևում են Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականներն ու Ռումինիայի նախագահը: Միացյալ Նահանգների հրամանատարությամբ անցկացվող զորավարժությունները սկսվել են այս շաբաթ և կշարունակվեն մինչև հուլիսի 20-ը:

Հաղորդվում է, որ դրանց նպատակն է վստահություն ներշնչել Արևելյան Եվրոպայի երկրներին, որտեղ մտահոգված են, թե Ռուսաստանը կարող է նոր ագրեսիաների գնալ Ղրիմի բռնակցումից հետո: Փաստորեն, Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք, ըստ էության, նպատակ ունեն զսպել, կանխել Մոսկվայի ագրեսիվ քաղաքականությունը:

Սա համարձակ քաղաքական որոշում է, որն, անշուշտ, պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ Մոսկվան ոչ միայն չի կատարում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները, այլև, ըստ էության, հարվածում է մեր երկրի անվտանգության հիմքերին՝ սպառազինելով Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին:

Հայաստանի իշխանությունները չունեն քաղաքական համարձակություն Մոսկվայի քաղաքականությանը համարժեք կոշտ արձագանքելու համար, սակայն գտնում են ուղիներ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, անվտանգության համակարգը դիվերսիֆիկացնելու համար:

Մեր տեսակետն ավելի է հիմնավորվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ այսօրվա հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի արած, ըստ էության, սենսացիոն հայտարարությամբ: «More for more («Ավելին՝ ավելիի դիմաց») բանաձևի մեջ ես՝ որպես հանձնաժողովի նախագահ և պատվիրակության ղեկավար, բոլոր մեր եվրոպացի գործընկերներին այլևս ասում եմ, որ այդ more-ի տակ մենք ակնկալում ենք ոչ միայն գումար, այլ նաև քաղաքական աջակցություն: Որովհետև բարեփոխվող երկիրը, իր բոլոր դժվարություններով փոփոխվող երկիրը, եվրոպական մոդելին հավատարիմ երկիրը կարող է աջակցություն ակնկալել նաև եվրոպական քաղաքական վերնախավից իրեն հուզող քաղաքական հարցերում՝ դա լինի հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված խնդիրներից մինչև տարածաշրջանային կայունություն և Լեռնային Ղարաբաղի խնդիր»,- հայտարարել է Աշոտյանը:

Վերջինիս խոսքի բովանդակությունը անուղղակիոեն փաստում է, թե Երևանում ինչքան խորն են հիասթափված Ռուսաստանի քաղաքականությունից և փորձում են քաղաքական բովանդակություն հաղորդել ԵՄ-ի հետ հարաբերություններին՝ Բրյուսելից ակնկալելով անվտանգության երաշխիքներ:

Սերժ Սարգսյանի իշխանությունն ակնհայտ դեմարշ է անում Մոսկվայի հանդեպ, և պետք է առաջիկայում հետաքրքիր զարգացումներ սպասել հայ-ռուսական հարաբերություններում, որոնք այսօր արդեն կարելի է ճգնաժամային բնութագրել:

 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0