Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել են, կոնյակ խմել ու նարդի խաղացել. ՄԱԿ–ում ևս մեկ հանդիպումն այդքան էլ նպատակահարմար չէ. ռուս փորձագետ

Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել են, կոնյակ խմել ու նարդի խաղացել. ՄԱԿ–ում ևս մեկ հանդիպումն այդքան էլ նպատակահարմար չէ. ռուս փորձագետ

By
Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել են, կոնյակ խմել ու նարդի խաղացել. ՄԱԿ–ում ևս մեկ հանդիպումն այդքան էլ նպատակահարմար չէ. ռուս փորձագետ

Բանակցային գործընթացի ձգձգմամբ, սառեցմամբ շահագրգռված է միայն Ադրբեջանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին:

«Ադրբեջանն ուզում է սառեցնել բանակցային գործընթացը, որովհետև չի կարողանում հաղթանակած դուրս գալ, հաշվի առեք, որ պատերազմում Ադրբեջանը պարտվել է և հիմա տասնմյակներ շարունակ պատրաստ է ձգձգել այս իրավիճակը»,- շեշտեց Ստանիսլավ Տարասովը:

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանն այլևս կորցրել է նաև հարցը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությունը, «այդ շանսը բաց է թողել և ներկայումս նրան թույլ չեն տա պատերազմել», ուստի Ադրբեջանին մնում է շփման գծում սադրանքների դիմել:

«Իսկ նախարարների հանդիպման մասին ինչ կարող եմ ասել՝ դա հանդիպում էր հաջորդ հանդիպման մասին պայմանավորվելու համար: Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպեցին Բրյուսելում, պայմանավորվեցին, որ հանդիպելու են ՄԱԿ-ի ասամբլեայի նիստում: Սա պաշտոնական հաղորդագրությունն է: Բայց իրականում՝ ի՞նչ են խոսել կողմերը, ինչ քննարկումներ են ունեցել, որևէ մեկը չգիտի: Ես կարծում եմ, որ Նալբանդյանն ու Մամեդյարովը կոնյակ են խմել, նարդի խաղացել»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:

Քաղաքագետի դիտարկմամբ, ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը ՄԱԿ-ի ասամբլեայում անցկացնելն այդքան էլ տեղին չէ, որովհետև այդ ֆորմատը հնարավորություն չի տա Նալբանդյանին ու Մամեդյարովին տետ առ տետ խոսել, իսկ «այլ պետությունների ներկայացուցիչների առջև բանակցություններ անցկացնելը արդյունք չի տա»:

Տարասովը կարևորեց այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է կողմերին հիշեցնել՝ Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածություններն իրականացնելու շուրջ: «Դիվանագետները աշխատում են փաստաթղթերի շուրջ: Բացի Մադրիդյան սկզբունքներից, Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածություններից այլ համաձայնագրեր չկան, իսկ Ադրբեջանը վերջին փաստաթուղթը չի ստորագրել, դրա համար ժամանակ է շահում, բայց անհաջող»,- նշեց նա:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0